Տ. Վարդան քահանա Ներսիսյան՝ Արցախից տեղահանված քահանան


Տեր Վարդանն Արցախում հոգևոր սպասավորության է անցել 2018 թվականից: Որպես Պաշտպանության բանակի գնդերեց՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, զինվորի կողքին եղել զորամասում և խրամատում: Ծառայում էր նաև Շոշ գյուղում: 2023թ.-ին Արցախից հարկադրաբար տեղահանվելուց հետո տեր հայրն ընտանիքի հետ Հայաստանում է:

Խորհրդավոր մոմեր՝ պատրաստված արցախցի Լիանայի ձեռքով


Արցախից տեղահանված Լիանան Հայաստանում շարունակում է մոմագործությունը: Դժվար էր շարունակել աշխատել, դժվար էր նաև չաշխատելը, բայց մոմագործությամբ զբաղվելը այժմ ավելի քան կարևոր է՝ առանձնանալու, չկոտրվելու, հավատքով առաջ շարժվելու համար:

Տոնական խաղալիքներ և պայուսակներ՝ պատրաստված արցախցիների ձեռքով


Տեղահանված արցախցիները Հայաստանում շարունակում են ստեղծագործել: «Աշխատելը նաև վհատությունն ու ցավը հաղթահարելու միջոց է, պայքարի ձև»,-վստահեցնում են Էլինան և Լիլիթը:

Տ. Բենիամին քահանա Ծատուրյան՝ Արցախից տեղահանված քահանան


Տ. Բենիամին քահանա Ծատուրյանն արցախցիների հետ անցել է պատերազմի, շրջափակման և բռնագաղթի ճանապարհը: Այժմ ծառայության է անցել Մասյացոտնի թեմում: Ընտանիքի ամենօրյա զրույցների թեման Արցախն է, հարազատ Աստղաշենը, որից մեկ օրում հարկադրված էին ամբողջ գյուղով հեռանալ:

Տ. Վաչագան քահանա Գյուրջյան՝ Արցախից տեղահանված քահանան


Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ձեռնադրված վերջին քահանան՝ Տեր Վաչագանը, արմատներով Մարտակերտից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 40-օրյա պատրաստություն էր անցնում, երբ ադրբեջանցիները փակեցին հայրենի Արցախ տանող ճանապարհը, և սկսվեց տևական շրջափակումը։ Չնայած դժվարություններին, նրան հաջողվում է հասնել ծառայության վայր՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցի և շրջափակման ծանր օրերին լինել հայրենակիցների հետ: Այժմ հազարավոր արցախցիների նման Հայաստանում է և փորձում է ընտանիքի հետ հարմարվել նոր իրականությանը:

Տ. Հուսիկ քահանա Դոխոլյան՝ Արցախից տեղահանված քահանան


Արցախից բռնի տեղահանված հազարավոր մեր հայրենակիցների նման նոր իրականությանը փորձում են հարմարվել նաև Արցախի թեմում ծառայող հոգևորականները: Մարտակերտից Ստեփանակերտ, ապա Գորիս ու Երևան. բռնի տեղահանության իր պատմությունն է ներկայացնում Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանի ընտանիքը:

Սյունիքի Քրդիկանց Սուրբ Աստվածածինը


Քրդիկանց բնակավայրը դարերի պատմություն ունի։ Քուրդիկ իշխանը կառուցում է եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին անունով։ 1661թ.-ին եկեղեցին նորոգվում է։ Խորհրդային տարիներին վերածվում է պահեստի։ 1958թ. գյուղը տեղափոխվում է հարավ-արեւելք՝ ներկայի Լեռնաձոր, եւ եկեղեցին մնում է գյուղի միակ կենդանի վկան։ 2022թ. մայիսից սկսվում են պեղումները, մեկ տարվա ընթացքում եկեղեցին վերականգնվում է: 2023-ի սեպտեմբերի 9-ին Քրդիկանց Սուրբ Աստվածածինը վերաօծվում է: Լեռնաձորցիների համար իսկական տոն էր՝ սիրելի սրբավայրը երկրորդ կյանք էր ստացել: Իրենց հույզերով ու պատմություններով կիսվում են լեռնաձորցիները:

Վարպետ Մանուկը


Երաժիշտ, թավջութակահար Մանուկ Հարությունյանը նաև ազգային նվագարանների վարպետ է՝ պատրաստում և նորոգում է գործիքներ։ Նա հեղինակել է երկու գործիք՝ ջութ ու մանջութ: Ի՞նչ նվագարաններ են ջութն ու մանջութը՝ ներկայացնում է վարպետ Մանուկը:

Մերօրյա Ղևոնդ երեցներ


Հայ հոգևորականը՝ զինվորի կողքին: Վաղ միջնադարից մինչ այսօր անխախտ առաքելություն, որն այսօր էլ կատարում են ՀՀ ԶՈՒ գնդերեցները:

Հին ու նոր Ոսկեպարը


Բերդեր, ամրոցներ, գերեզմաններ, խաչքարեր, սրբատեղիներ: Ոսկեպար գյուղի հարուստ մշակութային ժառանգության մի մասն է միայն բացահայտված և ուսումնասիրված: Մեր նկարահանող խումբը Տավուշի մարզում է, բացահայտում է սահմանամերձ Ոսկեպարի քիչ հայտնի վայրերը:

Ոսկեպարցիների հոգսերն ու երազանքները


Մեր ստեղծագործական խումբը հյուրընկալվել է սահմանամերձ Ոսկեպար գյուղում, ծանոթացել գյուղի պատմությանը, իմացել ոսկեպարցիների հոգսերի ու երազանքների մասին:

Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիներ»-ը


«Մենք ենք մեր սարերը. Ղարաբաղցիներ» քանդակը, որ ժողովրդի մեջ հայտնի է «Տատի-պապի» անունով, ստեղծել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը: Ինչպե՞ս հեղինակին հաջողվեց քանդակը տեղադրել Ստեփանակերտի բարձունքում: Սարգիս Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը և ուսանողը՝ Տարիել Հակոբյանը, պատմում են քանդակի ստեղծման պատմությունը: