Թանգարանային գանձեր. Լեոնիդ Ենգիբարովի զգեստը


Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահներից մեկում հայ ականավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի կրկեսային զգեստն է: Ենգիբարովն այն կրել է իր հայտնի՝ Մեդալներով համարի ժամանակ: «Չեք պատկերացի, թե ինչպես էր Բրեժնևը ծիծաղում այդ համարը դիտելիս, ծիծաղից նրա մեդալներն էլ էին ընկնում», - հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարովի սան Սոս Պետրոսյանը: 

Նոր գրքերի մեկ տարին


Ամփոփվում է 2015 թվականի գրահրատարակչական տարին: Որոնք են տարվա նորությունները, ինչ են նախընտրում դրանց հետ կապված մարդիկ` թարգմանիչները, հեղինակները, գրավաճառները, Երևանի ամենախոշոր գրախանութի տնօրենը` պարզել է մեր նկարահանող խումբը: 

Ամանորի ձայները


Երևանում բնակվող մի խումբ երիտասարդներ Ամանորից առաջ հավաքվում են, Նոր Տարվան նվիրված երգեր սովորում, երգում փողոցներում՝ ուրախություն և ժպիտ պարգևելով մայրաքաղաքի հյուրերին և երևանցիներին:

Անցյալի հետքերով


Անդրանիկ Կանթարջյանին և Դավիթ սարկավագ Սարիբեկյանին կարելի է հանդիպել Հայաստանի ամենահեռավոր ու ծածուկ հնավայրերում: Հնագիտությունն ու ազգագրությունը մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ Անդրանիկ Կանթարջյանի յուրատեսակ նախասիրությունն է, որով նա վարակել է նաև Դավիթ սարկավագին, ում ճանապարհի լավագույն ընկեր է համարում: Ընկերները շատ հնավայրեր ու հնագիտական նյութեր փրկում են գանձագողերից. Անդրանիկն ունի մոտ 300 արժեքավոր իրերից բաղկացած հավաքածու, որ խնամում է երեխայի պես»:

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:  
Պատմահոր կյանքի ու գործունեության մասին մանրամասներ է ներկայացնում պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը:

 

Անի Հովակ


Եթե չես սիրում աշխատանքի տանող ամենօրյա ճանապարհը, պետք է փոխել այն»: Մասնագիտությամբ երաժիշտ Անին մի քանի տարի առաջ սկսել է նկարել՝ միանգամից, և դա շնորհ է համարում Աստծո կողմից: Աշխատում է ոչ ավանդական նյութերով, նկարներ ու կոլաժներ ստեղծում առաջին հայացքից անպետք թվացող իրերից: Երաժշտությունից նկարչություն և հակառակը տանող ճանապարհն անխախտ է Անի Հովակի համար, չի պատկերացնում մեկն առանց մյուսի, հասցնում է երգել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում, Հովեր» կամերային երգչախմբում, նվագում Զանգակներ» խմբում:

Հրանտ Մաթևոսյան. աշխարհի մերկացած նյարդը


Տեսաֆիլմը պատմում է 20-րդ դարի հայ գրականության ամենանշանակալի երևույթներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության ծագման, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Ֆիլմում ներկայացվում են գրողի ստեղծագործության վաղ շրջանը, Ահնիձոր» ակնարկն ու դրան հաջորդած իրադարձությունները: Տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում նաև գրողի՝ ետանկախության շրջանի կյանքի ու ստեղծագործության առանձնահատկություններին:

«Երաժշտության հայկական էլեմենտները» ՄԻԴԵՄ-ում


1966 թվականից սկսած` երաժշտական կարևորագույն միջազգային փառատոններից մեկի` ՄԻԴԵՄ-ի օրերին, Կաննում են հավաքվում աշխարհի երաժշտական ինդուստրիայի տիտանները: Կնքվում են դարակազմիկ պայմանագրեր, ուրվագծվում են երաժշտարվեստի զարգացման ուղիները, վաճառվում են երաժշտական սարքավորումներ, նոր սկավառակներ, հեղինակային իրավունքներ, արթմենեջերներն իրենց փորձառությունն են փոխանցում լսարանին,  անցկացվում են դասախոսություններ, վարպետության դասեր: Այս տարի ՄԻԴԵՄ-ի իրադարձությունների կիզակետում Հայաստանն էր՝ պատվավոր հյուրի կարգավիճակով:

Ռոմանտիկ հնագետը. Պիոտրովսկի


Ֆիլմը պատմում է Պետական էրմիտաժի տնօրեն, հնագետ, արևելագետ Միխայիլ Պիոտրովսկու կենսագրության, գործունեության, Հայաստանի ու հայկականության հետ առնչությունների մասին: Հայաստանում Պիոտրովսկին  ոչ միայն մասնագիտական հետաքրքրություններ ունի,  այլ նաև ազգականներ ու բարեկամներ: Երևանը որպես երկրորդ հայրական տուն նրան հուզում է նույնքան, որքան Պետերբուրգը: Կենսագրական կարևոր դրվագներից զատ, հերոսը խոսում է արևելագիտության առանձնահատկությունների, մշակութային բազմազանության և հանդուժողականության մասին: 

Տաթևի ձայները


Մի աշնանային օր եկանք եկեղեցի, հայր սուրբն առաջակեց երգչախմբում երգել: Դժվարությամբ համաձայնեցինք, հետո՝ գնացինք փորձը դիտելու և հիմա առանց երգչախմբի չենք կարող, դա մեր կյանքն է»: 
Տաթևի վանքի մանկական երգչախմբի մասին արդեն գիտեն ոչ միայն Տաթևում, այլև նրա սահմաններից դուրս: Դեռևս 2007 թվականից գործող մանկական երգչախումբը հոգածության կարիք ուներ և ընդգրկվեց  IDEA հիմնադրամի Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Երեխայի երգեցողությունը աղոթք է՝ անաղարտ և ազդեցիկ»,-ասում է Տաթևի վանահայր Միքայել վարդապետը: 

 

Շչորս Դավթյանի ժամանակը


Հաղորդումը պատմում է Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ Շչորս Դավթյանի մասին: Անդրադարձ է կատարվում Շ. Դավթյանի կյանքի ուղուն, գիտական գործունեությանը, ինչպես նաև եկեղեցիների ու հուշարձանների վերականգնման աշխատանքներին նրա բերած նպաստին: 

Համո Սահյան. քարափներից երկինք


Ինչպե՞ս ապրել 20-րդ դարի մշակութային խոշոր տեղաշարժերի, քաղաքական վայրիվերումների, հրապարակա¬խոսա¬կան-քարոզչական, պոեզիայի ժամանակաշրջանում ու մնալ ինքն իր էության հետ, շեղվելու դեպքում էլ կրկին  վերադառնալ դեպի մեկ անգամ ընտրած ուղին: Սա Սահյան-բանաստեղծի գլխավոր առեղծվածն է: Համո Սահյան. քարափներից երկինք» ֆիլմը ներկայացնում է Հ. Սահյանի ստեղծագործության հանգուցակետերն ու բանաստեղծի կյանքի կարևոր շրջանները: