Համո Սահյան. քարափներից երկինք


Ինչպե՞ս ապրել 20-րդ դարի մշակութային խոշոր տեղաշարժերի, քաղաքական վայրիվերումների, հրապարակա¬խոսա¬կան-քարոզչական, պոեզիայի ժամանակաշրջանում ու մնալ ինքն իր էության հետ, շեղվելու դեպքում էլ կրկին  վերադառնալ դեպի մեկ անգամ ընտրած ուղին: Սա Սահյան-բանաստեղծի գլխավոր առեղծվածն է: Համո Սահյան. քարափներից երկինք» ֆիլմը ներկայացնում է Հ. Սահյանի ստեղծագործության հանգուցակետերն ու բանաստեղծի կյանքի կարևոր շրջանները:  

«Գայանեն» Հյուսիսային Վենետիկում


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Օպերայի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 22-ին և 23-ին Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում էր, ներկայացնում էր Գայանե» բալետը:

Հայկազունք


88-ի համազգային շարժման ժամանակ ես զգում էի, որ երիտասարդները կարոտ են ազգային երգի: Մտածեցի՝ ավելի լավ կլինի զբաղվեմ մանուկներին ազգային երգի մատուցմամբ»: Նոր Նորքի հայորդյաց տան Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Գրիգորյանը 1989թ. ստեղծում է ազգագրական երգի-պարի խումբ: Խմբի սաներից մեկը՝ Միքայելը մեզ վստահեցնում է, որ երգը իրեն ավելի բարի է դարձնում:

 

Ես վազում եմ


1988 թվականի երկրաշարժից հետո ոչ ոք չէր հավատում, որ տասնչորսամյա Նելլին ողջ կմնա: Բայց իր համառ և պայքարող բնավորության շնորհիվ ոչ միայն ողջ մնաց, այլև երբեք չկորցրեց ունեցածով գոհանալու և շնորհակալ լինելու կարողությունը: Նելլի Չարչյանն այսօր աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, երգում է Փարոս» երգչախմբում և խնամում է իր նորածին որդուն` Նարեկին:

Վենետիկի ճարտարապետական Բիենալեն. 2014թ


Վենետիկի ճարտարապետական Բիենալեն առաջին անգամ անցկացվել է դեռևս 1980 թվականին: Այս տարի այն կրում է Հիմքեր» խորագիրը և նվիրված է վերջին հարյուրամյակի ճարտարապետական և քաղաքաշինական ուսումնասիրություններին: Հայաստանն արդեն վեցերորդ անգամ է մասնակցում Վենետիկի միջազգային ճարտարապետական Բիենալեին: Այս տարի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարը ՀՀ մշակույթի նախարարությունն է:

 

Հանդարտ եմ գալիս...


Գնացքում միայնակ նստած հերոսը քաղաքի աղմուկից երևակայական թռիչք է կատարում դեպի այլ ժամանակ ու տարածություն, բնության ու սեփական խոհերի միջով վերադանում նույն բետոնե իրականություն՝ ինչ-որ բան գտած...
Ծեգին բետոնե այս քաղաքով
ցողոտ Աստվածամայրն է անցել....»

Մաքո՜ւր, մաքուր իմ Տեր,
Քո առաջ ես այսօր
լո՜ւռ, հանդարտ եմ գալիս... »
Ֆիլմում հնչում են Նշան Աբասյանի բանաստեղծությունները:

Մարմարե քաղաքի հայկական օրերը


Ապրիլի 7-ից 12-ը Թուրքմենստանում հայ մշակույթի օրեր էին: Դրանք անցկացվեցին ՀՀ մշակույթի նախարարության և Թուրքմեսնտանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված hամաձայնագրի և ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Թուրք¬մենստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Հայ մշակույթը Թուրքմենստանում ներկայացավ բազմաժանր ծրագրով: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Հավերժի ճամփորդը. մաս 2-րդ


Հաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ.

Հավերժի ճամփորդը. մաս 1-ին


Հաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ.

Վահրամ Փափազյան


Ֆիլմի հեղինակ կինոգետ, սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանը ներկայացնում է Վահրամ Փափազյան» վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակաշրջանը, շարժառիթները, օգտագործված նյութերը: Հեղինակի խոսքին հաջորդում է ֆիլմը (ռեժիսոր` Կարեն Մեսյան, Երևան» ստուդիա, 1984թ.), որը տասնամյակներ շարունակ չի ցուցադրվել: Ֆիլմը պարունակում է բացառիկ փաստավավերագրական նյութեր Վահրամ Փափազյանի մասին:

«Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ


Վերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքները մեկ ցուցասրահում: Հուլիսի 11-ից 17-ը Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր Արևելքից՝ արևմուտք.

Արծաթե դրվագներ


Մեր եկեղեցիներում գործածվող ծիսական շատ պարագաների հեղինակն է քանդակադրվագող Հայկ Մխիթարյանը: Խնկամաններ, բուրվառներ, կանթեղներ, Ջրօրհնեքի խաչեր ու կաթսաներ, Ավետարանի կազմեր ու մասնատուփեր. ամեն մեկի պատրաստումը ամիսների տքնաջան աշխատանք է պահանջում: Ինչպե՞ս է դա հաղթահարում բեմանկարչի մասնագիտությամբ երիտասարդը, ո՞րն է նրա ներշնչանքի աղբյուրը: Խոստովանում է Արծաթե դրվագների» հերոսը: