24 էջ 24 ժամում


Ոմանց համար պատկերապատումը՝ կոմիքսը, պատմություն վերարտադրելու լավագույն ձև է, մյուսների համար` զուտ փիլիսոփայություն: Շատերն էլ համոզված են, որ կոմիքսը պարզունակեցված գրականություն է, խոսքի ու նկարի համադրություն: Վերջերս հայաստանյան Անգուլեմի խումբ» ոչ ֆորմալ կոմիքսային շարժման անդամները մեկնել էին Ֆրանսիա` մասնակցելու կոմիքսի ամենամեծ՝ Անգուլեմի փառատոնին: Անգուլեմից ոգեշնչված` նրանք Հայաստանում կազմակերպեցին 24-ժամյա կոմիքսի տարածաշրջանային առաջին մրցույթը:

Հաջորդ կայարանը` Բելառուս


Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների մշակույթի նախարարությունների միջև կստորագրվի 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր: Երևանում և Մինսկում համատեղ կբեմադրվի Սպարտակ» բալետը: Մինչ այդ՝ 2013թ. մայիսի 1-ից 5-ը, Բելառուսում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Հայկական մշակույթը ներկայացվեց Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի ելույթներով, նկարիչ-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքներով, անիմացիոն ու գեղարվեստական ֆիլմերով:
 
Մասնակցում են՝
Արթուր Պողոսյան՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ,

Մշակութային հարևանություն


Թբիլիսիում հայկական հինգ եկեղեցի կվերականգնվի: Աշխատանքներին կմասնակցեն նաև հայ մասնգետներ: 2013թ մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնական այցը Վրաստան շոշափելի արդյունքներ է տվել: Երկկողմ ծրագրերը կփրկեն շատ հուշարձաններ վերջնական ավիրումից, իսկ երկու երկրների մշակութային հարևանությունը նոր որակ կստանա:

Ձու, ձու, փայտե ձու


Յակով Զարգարյանը դաշնակահար է և արվեստի մեծ սիրահար: Նրա ամենամեծ հպարտությունը փայտից, կավից, ապակուց եւ մետաղից նկարազարդ ձվերի հավաքածուն է՝ 650 օրինակից: Հավաքածուի առաջին ձուն նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո Մինաս Ավետիսյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը և այլ արվեստագետներ:
Յակով Զարգարյանը ամեն տարի հավաքածուն համալրում է նոր օրինակներով, որոնց համար նրա երկու սենյականոց բնակարանում արդեն հազիվ է տարածք գտնում:

Հորդանանի Հաշիմյան Թագավորություն


Հաղորդումը ներկայացնում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում 2012 թվականին անցկացված մշակույթի օրերը և անդրադառնում Հորդանանի պատմամշակութային ժառանգությանը, առանձին քաղաքների պատմությանը, հայ համայնքին:

Զանգակներ


Զանգակներ» խումբը այսպես է կոչվում ոչ այն պատճառով, որ զանգերով են նվագում: Երաժշտական գործիքները ունկնդրի մոտ զանգի ձայնի հետաքրքիր զգացողություն են առաջացնում: Գործիքները Արարատյան թեմին նվիրել էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած նույնանուն մի խումբ: Որոշ ժամանակ Զանգակները» լռությամբ սպասում էր իր խմբավարին ու երաժիշտներին: Սիրիահայ երաժիշտ Շահե Քեշիշյանն այդ ժամանակ սովորում էր Երևանի կոնսերվատորիայում: Այսօր նա ոչ միայն Զանգակների» խմբավարն է, այլև արդեն Հայաստանի մշտական բնակիչ:

 

Սայաթ-Նովա


Երգ, խորհրդանիշ, առասպել:
Սայաթ-Նովան ընդհանուր համոզմամբ արևելյան աշուղական պոեզիան բարձրացրեց բանաստեղծության աստիճանի, գտավ հավերժական թեմաներն իր ժամանակի մեջ մշակված գեղարվեստական արտահայտչամիջոցներով նորովի ու կատարայալ ներկայացնելու բանալին, գտավ աշուղական մեղեդիների ու բանաստեղծական խոսքի ներդաշնակ համադրության գաղտնիքը:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան. նոթեր


Նկարիչ Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանը հայ մեծանուն դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, ոչ պակաս տաղանդավոր, քան հայրն ու նկարչուհի քույրերը, սակայն քիչ լուսաբանված ու ճանաչված: Ֆիլմը հնարավորություն է` ճանաչելու ժամանակակից հայ յուրատիպ նկարիչներից մեկին` իր մտորումներով: Ֆիլմում հնչում են Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանի նոթերը: Կարդում է Տիգրան Պասկևիչյանը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: