Երկուշաբթի, Հոկտեմբեր 2, 2017

 
Խաչին նվիրված տոներ ունեն քրիստոնեական բոլոր եկեղեցիները: Մեր եկեղեցին ունի նաև  Խաչին նվիրված ազգային-եկեղեցական մի տոն, որ հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Վարագա Խաչի տոնն այս տարի նշվեց հոկտեմբերի 1-ին: Մայր Տաճարում պատարագիչն էր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
2017-10-02
 
Վարագա Ս. Խաչի տոնին Տավուշի մարզի Նոր Վարագավանք գյուղ բերվեց Տիրոջ խաչափայտի մասունքը: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները, նաև` սահմանապահ զորամասերի զինծառայողները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Տիրոջ խաչափայտից բխող զորությանը: Մասունքը հանգրվանեց նաև սահմանապահ Ոսկեպար...
2017-10-02
 
Սեպտեմբերի 30-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ Զորավարի տոնը. մարդաշատ էին սրբի անունը կրող գրեթե բոլոր եկեղեցիները Հայաստանում: Սեպտեմբերի 30-ը տոնական պատարագով մեկնարկեց նաև Վիրահայոց թեմում: Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի էին այցելել ոչ միայն ոչ միայն տեղաբնակ հայերը, այլ...
2017-10-02
 
Սեպտեմբերի 30-ին՝ սուրբ Գևորգ Զորավարի տոնի օրը Գևորգյան հոգևոր ճեմարանում հանձնեցին 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմները: Օրը պատահական չէր ընտրված: Քրիստոնեության համար նահատակված այս սրբի  անունով է  Գևորգ Դ երջանկահիշատակ կաթողիկոսը կոչել հոգևոր ճեմարանը:  
2017-10-02
 
ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ օծվեց Արցախի Մեխակավան կամ Ջեբրայիլ բնակավայրի եկեղեցին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին զորամասի հարակից տարածքում է, բլրի վրա: 
2017-10-02
 
Նոբելյան մրցանակի դափնեկիր, կանադացի արձակագիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» ժողովածուն թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Հայ գիրք» գրախանութում:  
2017-10-02
 
Երևանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանում անցկացվել է «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 7-րդ միջազգային սեմինարը: 
2017-10-02
 
Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հոկտեմբերի 1-ից 5-ն անցկացվում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը:
2017-10-02
 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ռաֆայել Մեգալի «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
2017-10-02
 
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի 5-15 տարեկան սաները ներկայացան ցուցահանդեսով. ձեռագործ աշխատանքները դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ էին՝ մետաքսի վրա բատիկ նկարներ, որոնք ապագայում օժիտ են ծառայելու: Ցուցահանդեսը «Օժիտ» խորագրով էր:
2017-10-02
 
Հայաստանյան երկու՝ «Արտույտ» և «Արդեան» ընկերությունները արտերկրում հայտնի museum shop-ի օրինակով բիզնես են սկսել: Վզկապների և կիրառական նշանակության այլ իրերի վրա արտապատկերվում են հայտնի գեղանկարներ, հայ մշակույթի նմուշներ՝ դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ:  
2017-10-02
 
Երևանում 15-րդ անգամ մեկնարկել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը:
2017-10-02