Երկուշաբթի, Հոկտեմբեր 9, 2017

 
Հոկտեմբերի առաջին շաբաթ օրն ավանդաբար Լմբատավանքի կամ Սուրբ Ստեփանոսի ուխտի օրն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց սուրբ Ստեփանոսի մասունքը, մատուցվեց պատարագ, կատարվեց անդաստանի օրհնության կարգ: 
2017-10-09
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները հերթական բարեգործական այցով մեկնել էին Արցախ: Տեղի հիվանդանոցներում նրանք կատարում են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ:
2017-10-09
 
Սեպտեմբերի 8-ին Հայոց հայրապետն ընդունեց Հայաստանում գտնվող «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան հոգաբարձուների խորհրդի անդամներին, նվիրատուներին: Հիմնադրամն այս տարի նշում է ստեղծման 50-ամյակը և այս առիթով հիմնադրամի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել՝ ստանալու Հայոց հայրապետի...
2017-10-09
 
Հոկտեմբերի 7-ին Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու համայնքների կառավարիչ Լեոնիդ եպիսկոպոսի ձեռամբ օծվեց Երևանի Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին: 
2017-10-09
 
Բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբեղյանի 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել նրա նոր գիրքը՝ «Համբուրգյան մտորումներ» էսսեների ժողովածուն:  
2017-10-09
 
Հոկտեմբերի 4-ին, Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ փիլիսոփայության թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանի «Չարենցի ժամանակը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել «Փրինթինֆո» և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունների կողմից: Շնորհանդեսին նաև քննարկում տեղի ունեցավ գրողների, գրականագետների,...
2017-10-09
 
Հայաստանում Լատվիայի հանրապետության պատվո հյուպատոսության նախաձեռնությամբ ամիսներ առաջ Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մի մասը Հայաստան է վերադարձվել:
2017-10-09
 
«Հայֆեստ» 15-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հոկտեբերյան 8 օրերի ընթացքում հանդիսատեսին առաջարկեց 12 բեմահարթակում դիտել ավելի քան 50  ներկայացում 20 տարբեր երկրներից:
2017-10-09
 
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Ստեղծելով պատմություն» ցուցահանդեսով մեկնարկեց «Ճարտարապետության շաբաթ»  փառատոնը: Ճարտարապետության և քաղաքաշինության միջազգային այս փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:   
2017-10-09
 
20-րդ դարի բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանին Հայաստանում գրեթե չեն ճանաչում: Նկարիչն ապրել ու ստեղծագործել է Բուլղարիայում, ծնվել է ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: Ազգային պատկերասրահում բացվել է նկարչի ցուցահանդեսը: 
2017-10-09