Ուրբաթ, Փետրվար 2, 2018

 
Իտալիայում հրդեհվել է Պյեմոնտի մարզի Սակրա դի Սան Միքելե աբբայությունը:  Ղպտի եկեղեցու պատրիարք Թավադրոսը դրական փոփոխություններ է արձանագրել Եիգպտոսում ղպտիների դրությունը գնահատելիս:  Տրապիզոնի գավառում Պանագիոս Սումելայի վանքի ռեստավրացիայի ժամանակ ծպտված մատուռ է հայտնաբերվել:...
2018-02-02
 
2018 թվականի ողջ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում կիրականացվի «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսների նախագիծը, որի նպատակն է աջակցել Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող երիտասարդ արվեստագետներին:
2018-02-02
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի գրական ֆոնդը համալրվել է ՀՀ սփյուռքի նախարարության նվիրած գրականությամբ: Դրանք Սփյուռքի տարբեր հիմնախնդիրների վերլուծություններ, տարեգրություններ, ինչպես նաև գեղարվեստական և մասնագիտական գրքեր են:      
2018-02-02
 
Արդեն 16 տարի է, որ Արմավիր թեմում, Մեծամորի եկեղեցու բուն տարածքում գործում է «Ընտանիք և համայնք» հասարակական-բարեգործական կազմակերպությունը:
2018-02-02
 
Հունվարի 30-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբն իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնում, տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկում են եկեղեցաբանությանն առնչվող հարցեր: Փետրվարի 2-ին...
2018-02-02