Շաբաթ, Փետրվար 10, 2018

 
Փետրվարի 5-ին Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 60 տարեկան: Երգչուհու հիշատակի համերգին հանդես եկան տարբեր տարիներին նրա հետ համագործակցած ավագ և կրտսեր սերնդների երգիչներ: Համերգին ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
2018-02-10 20:45:00
 
Լյուքսեմբուրգում անցկացված «Դասական երաժշտության միջազգային մրցանակաբաշխությանը» Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» արժանացել է գլխավոր մրցանակի «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: 
2018-02-10 21:00:00
 
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը համերգային շրջագայությամբ մեկնել էր պատերազմական իրավիճակում գտնվող Իրաք: Բաղդադի Ալ-Մանսուր համերգասրահում քառյակի կատարմամբ հնչել է հայ դասական երաժշտություն:
2018-02-10 21:15:00
 
Փետրվարի 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը։ 
2018-02-10 21:30:00
 
«Նեքսուս» արվեստի կենտրոնում այլընտրանքային եղանակով սովորեցնում են ակուստիկ, էլեկտրո, բաս կիթառներ, դաշնամուր, հարվածային գործիքներ նվագել: Սովորեցնում են առանց տարիքային սահամանփակման:
2018-02-10 21:30:00