Չորեքշաբթի, Փետրվար 14, 2018

 
Ծիսական խարույկ, ուտեստներ, շնորհավորանքներ նորապսակներին, ազգային երգ ու պար։ Արաբկիրի նորակառույց եկեղեցում Տեառնընդառաջի նախատոնակի տոնախմբություն էր:
2018-02-14
 
Փետրվարի 13-ի երեկոյան Երևանի Ս. Աստվածածին եկեղեցում նույնպես Տեառնընդառաջի նախատոնակն էր: Եկեղեցու բակում հատկապես շատ էին նորապսակները:  
2018-02-14
 
Փետրվարի 13-ի երեկոյան Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես սկսվեցին Տեառնընդառաջի նախատոնակի արարողությունները: Ժամերգությունից հետո եկեղեցու բակում քահանաների օրհնությամբ վառվեց խորհրդանշական կրակը: Հավատացյալները վառվող մոմերով վերադարձան տուն:
2018-02-14
 
Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, պատարագ մատուցվեց նաև Արաբկիրի եկեղեցում: Տյառնընդառաջի պատարագը Արաբկիրի նորակառույց եկեղեցում մատուցված երկրորդ պատարագն էր: Եկեղեցում արդեն կազմակերպվում են ծիսական արարողություններ՝ պատարագներ, ժամերգություններ: Օծման արարողությունը կկազմակերպվի առաջիկայում:
2018-02-14
 
Փետրվարի 14-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում հավատացյալներին պատարագի էր համախմբել Տեառնընդառաջի խորհուրդը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագը մատուցեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: 
2018-02-14