Երկուշաբթի, Հունիս 4, 2018

 
Հունիսի 2-ին Սաղմոսվան գյուղում կատարվեց նորակառույց հայորդյաց տան բացման հանդիսավոր արարողությունը, հաստատության օրհնության կարգը կատարեց Գարեգին Բ հայրապետը:
2018-06-04
 
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի յոթ շահառու երեխաներ մկրտվեցին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը 2010 թվականից սկսած, յուրաքանչյուր շաբաթ այցելում է «Երեխաների աջակցության կենտրոն»՝ որպես մշտական այցելու-հոգևորական:
2018-06-04
 
Վանաձորում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու հանդիպակաց մայթին տեղադրվել է տուֆակերտ խաչքար: Այն նվիրված է 1992-ի մայիս-հունիսյան հաղթանակների օրերին լեգենդար 5-րդ մոտոհրաձգային գնդի զոհված մարտիկների հիշատակին: 
2018-06-04
 
Հունիսի 2-4-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ Աղվերանում «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» խորագրով եռօրյա սեմինար անցկացվեց: Վերապատրաստմանը մասնակցում էին տարբեր զորամասերում սպասավորող...
2018-06-04
 
Հունիսի 3-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Սուրբ Աննա եկեղեցու եկեղեցու բակի 17 խաչքարերին ավելացավ ևս մեկը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին: 
2018-06-04
 
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Ալադդինը և նրա կախարդական լամպը» ներկայացման պրեմիերան էր:
2018-06-04
 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենի նոր՝ «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսը և հանդիպում գրողի հետ:
2018-06-04
 
Մայիսի 31-ից հունիսի 2-ը Ծաղկաձորի գրողների տանը անց է կացվել երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը:
2018-06-04
 
Փող, աշխատանք, օգնություն` մշակույթի նախարարի հետ անձամբ հանդիպումը շատերին հետաքրքրում էր հիմնականում սեփական խնդիրը ներկայացնելու համար: Նոր քաղաքականությանը այս մոտեցումը խորթ է լինելու, ասաց նախարարը: 
2018-06-04
 
«Գալա Արտ» ցուցասրահում բացվել է Մոկո Խաչատրյանի և Հարութ Հակոբյանի «Հատվող զուգահեռներ» խորագրով ցուցահանդեսը:
2018-06-04
 
Քչերին է հայտնի, որ նկարիչ Հակոբ Կոջոյանը նաև քարտեզագիր է եղել: Հենց նրա շնորհիվ է, որ այսօր ունենք Սարդարապատի ճակատամարտի երեք քարտեզները: Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանն Առաջին հանրապետության և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել:
2018-06-04