Հոկտեմբեր 2017

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
25
26
27
28
29
30
1
 
 
 
 
 
 
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ռեկտոր Խոսե Սարուխանի գլխավորությամբ դեպի Արցախ երկօրյա ուխտագնացության ժամանակ մեքսիկահայ ուխտավորները եղան հայոց պատմական վանքերում, հակամարտության շփման գոտում, մասնակցեցին Ստեփանակերտի օրվա միջոցառումներին: Հանդիպումներ ունեցան Արցախի թեմի առաջնորդ Պարգև...
 
2
3
4
5
6
7
8
Խաչին նվիրված տոներ ունեն քրիստոնեական բոլոր եկեղեցիները: Մեր եկեղեցին ունի նաև  Խաչին նվիրված ազգային-եկեղեցական մի տոն, որ հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Վարագա Խաչի տոնն այս տարի նշվեց հոկտեմբերի 1-ին: Մայր Տաճարում պատարագիչն էր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
 
Սեպտեմբերի 30-ին՝ սուրբ Գևորգ Զորավարի տոնի օրը Գևորգյան հոգևոր ճեմարանում հանձնեցին 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմները: Օրը պատահական չէր ընտրված: Քրիստոնեության համար նահատակված այս սրբի  անունով է  Գևորգ Դ երջանկահիշատակ կաթողիկոսը կոչել հոգևոր ճեմարանը:  
 
ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ օծվեց Արցախի Մեխակավան կամ Ջեբրայիլ բնակավայրի եկեղեցին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին զորամասի հարակից տարածքում է, բլրի վրա: 
 
Վարագա Ս. Խաչի տոնին Տավուշի մարզի Նոր Վարագավանք գյուղ բերվեց Տիրոջ խաչափայտի մասունքը: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները, նաև` սահմանապահ զորամասերի զինծառայողները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Տիրոջ խաչափայտից բխող զորությանը: Մասունքը հանգրվանեց նաև սահմանապահ Ոսկեպար...
 
Նոբելյան մրցանակի դափնեկիր, կանադացի արձակագիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» ժողովածուն թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Հայ գիրք» գրախանութում:  
 
Սեպտեմբերի 30-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ Զորավարի տոնը. մարդաշատ էին սրբի անունը կրող գրեթե բոլոր եկեղեցիները Հայաստանում: Սեպտեմբերի 30-ը տոնական պատարագով մեկնարկեց նաև Վիրահայոց թեմում: Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի էին այցելել ոչ միայն ոչ միայն տեղաբնակ հայերը, այլ...
 
Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հոկտեմբերի 1-ից 5-ն անցկացվում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը:
 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ռաֆայել Մեգալի «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
 
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի 5-15 տարեկան սաները ներկայացան ցուցահանդեսով. ձեռագործ աշխատանքները դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ էին՝ մետաքսի վրա բատիկ նկարներ, որոնք ապագայում օժիտ են ծառայելու: Ցուցահանդեսը «Օժիտ» խորագրով էր:
 
Երևանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանում անցկացվել է «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 7-րդ միջազգային սեմինարը: 
 
Հայաստանյան երկու՝ «Արտույտ» և «Արդեան» ընկերությունները արտերկրում հայտնի museum shop-ի օրինակով բիզնես են սկսել: Վզկապների և կիրառական նշանակության այլ իրերի վրա արտապատկերվում են հայտնի գեղանկարներ, հայ մշակույթի նմուշներ՝ դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ:  
 
Երևանում 15-րդ անգամ մեկնարկել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը:
 
 
 
 
Լույս է տեսել Մաշտոցի անվան մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի իններորդ հատորը: Մայր ցուցակի բոլոր հատորները պարունակում են առնվազն մի քանի գիտական արժեք ունեցող ձեռագրեր: 
 
Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի օրհնությամբ Սանկտ Պետերբուրգում մեկնարկեցին թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումները։ 
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայից եկած մի խումբ ուխտավորների: Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավարի առաջնորդությամբ վեհափառ հայրապետին այցելեցին Բուլղարիայի ազգային, պետական գործիչներ, արվեստագետներ և արվեստաբաններ: Հանդիպմանը...
 
Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին ծառայում է ենթաշրջանի ութ գյուղերի բնակչությանը: Եկեղեցու նորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այս տարի կատարվել է ջրամեկուսացում: Նորոգման հաջորդ փուլում եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն ակնկալում է, որ կլուծվի  սրահների...
 
Այս տարի լրանում է Հայ առաքելական եկեղեցու եռամեծար հայրապետերից Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակը: Հոբելյանի առիթով կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, կվերարժևորվի Օձնեցու թողած ժառանգությունը:
 
«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարն անցակացվեց Վանաձորում և Արթիկում։
 
Երաժշտական և արվեստի դպրոցների համար նախատեսված գրականության թարմացման գործով 2009-ից զբաղվում է Մշակույթի նախարարությանը կից գործող «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը: Տեսանյութն անդրադառնում է այդ գրականությանը և առկա խնդիրներին: 
 
«Դաշնամուրամարտ» Պաուլ Ցիբիսի, Անդրեաս Քեռնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
 
Սեպտեմբերի 26-ին Լևոն Արոնյանը երկրորդ անգամ դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը: Նախորդ գավաթը Արոնյանը նվաճել էր 2005թ.-ին: Հոկտեմբերի 7-ին Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլի հետ եկել էր Մայր Աթոռ Ս. Էջմիածին ստանալու Հայոց հայրապետի օրհնությունը:
 
 
9
10
11
12
13
14
15
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները հերթական բարեգործական այցով մեկնել էին Արցախ: Տեղի հիվանդանոցներում նրանք կատարում են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ:
 
Սեպտեմբերի 8-ին Հայոց հայրապետն ընդունեց Հայաստանում գտնվող «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան հոգաբարձուների խորհրդի անդամներին, նվիրատուներին: Հիմնադրամն այս տարի նշում է ստեղծման 50-ամյակը և այս առիթով հիմնադրամի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել՝ ստանալու Հայոց հայրապետի...
 
Հոկտեմբերի 7-ին Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու համայնքների կառավարիչ Լեոնիդ եպիսկոպոսի ձեռամբ օծվեց Երևանի Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին: 
 
Հոկտեմբերի առաջին շաբաթ օրն ավանդաբար Լմբատավանքի կամ Սուրբ Ստեփանոսի ուխտի օրն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց սուրբ Ստեփանոսի մասունքը, մատուցվեց պատարագ, կատարվեց անդաստանի օրհնության կարգ: 
 
Հոկտեմբերի 4-ին, Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ փիլիսոփայության թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանի «Չարենցի ժամանակը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել «Փրինթինֆո» և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունների կողմից: Շնորհանդեսին նաև քննարկում տեղի ունեցավ գրողների, գրականագետների,...
 
Հայաստանում Լատվիայի հանրապետության պատվո հյուպատոսության նախաձեռնությամբ ամիսներ առաջ Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մի մասը Հայաստան է վերադարձվել:
 
«Հայֆեստ» 15-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հոկտեբերյան 8 օրերի ընթացքում հանդիսատեսին առաջարկեց 12 բեմահարթակում դիտել ավելի քան 50  ներկայացում 20 տարբեր երկրներից:
 
Բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբեղյանի 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել նրա նոր գիրքը՝ «Համբուրգյան մտորումներ» էսսեների ժողովածուն:  
 
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Ստեղծելով պատմություն» ցուցահանդեսով մեկնարկեց «Ճարտարապետության շաբաթ»  փառատոնը: Ճարտարապետության և քաղաքաշինության միջազգային այս փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:   
 
20-րդ դարի բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանին Հայաստանում գրեթե չեն ճանաչում: Նկարիչն ապրել ու ստեղծագործել է Բուլղարիայում, ծնվել է ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: Ազգային պատկերասրահում բացվել է նկարչի ցուցահանդեսը: 
 
Հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռում էին ՀՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումների ու զորամասերի զինվորներ, բարձրաստիճան զինվորականներ: Վեհափառ հայրապետի օրհնությամբ նրանց փոխանցվեցին խաչվառներ, որոնք այսուհետև տեղ կգտնեն մարտական դրոշների կողքին: 
 
17 երկրի 46 գրողներ այս օրերին մասնակցում են Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին։ Հոկտեմբերի 10-ին համաժողովի մասնակիցներին Մայր Աթոռում ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը։
 
 
Հայոց հայրապետի հյուրը հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչն էր: Նա Հայաստանում է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով: 
 
Հոկտեմբերի 13-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում էին հյուրընկալվել Երևանի պետական համալսարանի ուսանողները: Թարգմանչաց տոնին ընդառաջ մայր բուհի մշակույթի կենտրոնն ու ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը նախաձեռնել են թարգմանությունների եռօրյա մրցույթ-փառատոն: Մրցույթի արդյունքների ամփոփման և...
 
Սերժանտ Գևորգ Դադասյանը վերադարձել է Կալկաթայից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ Գևորգ Դադասյանը երկու ամիս բուժում է ստացել Հնդկաստանում, պրոթեզավորվել է նրա ձեռքը:  
 
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Նոր Կտակարանը՝ ժեստերի լեզվով» տեսասկավառակի շնորհանդեսը: 128 հոլովակներում լսողության խնդիր ունեցողները ժեստերի լեզվով ներկայացնում են Մանուկների Աստվածաշնչի Նոր կտակարանի հատվածը:
 
Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունված սաները, ավանդույթի համաձայն, հանդիպում են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ստանում նրա օրհնությունը: Այս տարի Ճեմարան ոտք է դրել 18, Սևանի Վազգենյան դպրանոց՝ 17 նոր ուսանող: Առաջին լսարանի սաներին ուղեկցում էր Գևորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը:...
 
Երևանն այսօր նշեց ծննդյան 2799-ամյակը: Հայկական տոնական մեղեդիներին միացել էր նաև արգենտինականը: Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր արգենտինական տանգոյի բացօթյա համերգ և վարպետության դաս: Տանգոյի սիրահարներին պարային շարժումներ էին սովորեցնում աշխարհահռչակ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն:
 
Ջոն Մալկովիչ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ. Նարեկացի՝ «Մատյան ողբերգության», Էռնեստո Սաբաթո՝ «Հերոսների և գերեզմանների մասին»: 
 
Ֆրանսաբնակ վրացի դաշնակահար Էլիսո Բոլկվաձե. երևանյան համերգ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 
 
Տանգոյի շաբաթ Երևանում, հոկտեմբերի 9-ից 14-ը. արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, պարողներ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
Տանգոյի շաբաթ Երևանում, հոկտեմբերի 9-ից 14-ը. արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, պարողներ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
 
16
17
18
19
20
21
22
Հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շարքում «Բուկինիստ» գրախանութում ու հարակից Մաշտոցի պուրակում «Գրքի գիշեր» տոնը շարունակվել է մինչև կեսգիշեր:
 
Հոկտեմբերի 11-ին՝ անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի ծննդյան օրը, Երևանի նրա տան՝ Բուզանդի 30 հասցեում, բացվեց սիրված արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակ։  
 
Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգության դրամատուրգիական նոր տարբերակը: Ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Բաբազյանն իր երեք գործողությամբ կատակերգությունն անվանել է «Ատամաբույժն ...նորե՞ն»:   
 
Վիրահայոց թեմի Ռուսթավ քաղաքի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում անցկացվեց առաջին խոշոր մշակութային միջոցառումը՝ կենտրոնի գործարկումից հետո: Բացվեց ջութակահար, ինքնուս նկարիչ Գարի Նալբանդյանի առաջին անհատական ցուցահանդեսը:
 
Թարգմանչաց տոնին, սահմանապահ Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հակառակորդի հենակետերի ուղիղ հարևանությամբ: Շուրջ մեկ ամիս է, ինչ այստեղ սկսել են եկեղեցական արարողություններ կատարվել։ 
 
Ավանդույթի համաձայն՝ Թարգմանչաց տոնի օրը մաշտոցյան մատենադարանից Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի է բերվում Շուխոնց հրաշագործ ավետարանը: Մատուցվում է պատարագ, հավատացյալները Ավետարանից օրհնություն են ստանում:  Այդ օրը նաև թարգմանական գործում ունցած ավանդի համար պարգևատրվում են հայաստանցի և...
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, «Իզմիրլյան» հիմնադրամն ու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը սիրիահայերի համար անվճար բուժօգնության ծրագիր են իրականացնում:    
 
Հոկտեմբերի 14-ին մարզային փուլը հաղթահարած մոտ 130 մանկավարժներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցու մասնակցում էին «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլին: 
 
Շվեյցարացի գրող, լրագրող Հանսյորգ Շերթենլայբն անձամբ մասնակցեց իր «Գիշերային լողորդը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Արձակագիրը հանդիպեց հայ հրատարակչին, Հայաստանում առաջին ընթերցողներին, պատմեց իր վեպի և գրականության մասին: 
 
Ժամանակակից հայ գրականությունը Սփյուռքում և Հայաստանում գրեթե նույն խնդիրներն ունի: Դրանք վերաբերում են հրատարակչական, գրաքննադատական և թարգմանական ոլորտներին: Դա արձանագրվեց նաև Ծաղկաձորում կայացած Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների վեցերերոդ համաժողովին: 
 
Մհեր Իսրայելյանի երկրորդ՝ «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» գիրքն արդեն հասանելի է ընթերցողին: 
 
հեկտեմբերի 13-ից մեկնարկել «Արևորդի» միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնը: Արևորդին իր ձևաչափով միակն է Հարավային Կովկասում, նախաձեռնողը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամն է:
 
 
 
 
 
 
 
23
24
25
26
27
28
29
 
 
 
 
 
 
 
30
31
1
2
3
4
5