Փետրվար 2018

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
29
30
31
1
2
3
4
 
 
 
Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: 
 
Արդեն 16 տարի է, որ Արմավիր թեմում, Մեծամորի եկեղեցու բուն տարածքում գործում է «Ընտանիք և համայնք» հասարակական-բարեգործական կազմակերպությունը:
 
Հունվարի 30-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբն իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնում, տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկում են եկեղեցաբանությանն առնչվող հարցեր: Փետրվարի 2-ին...
 
Իտալիայում հրդեհվել է Պյեմոնտի մարզի Սակրա դի Սան Միքելե աբբայությունը:  Ղպտի եկեղեցու պատրիարք Թավադրոսը դրական փոփոխություններ է արձանագրել Եիգպտոսում ղպտիների դրությունը գնահատելիս:  Տրապիզոնի գավառում Պանագիոս Սումելայի վանքի ռեստավրացիայի ժամանակ ծպտված մատուռ է հայտնաբերվել:...
 
2018 թվականի ողջ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում կիրականացվի «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսների նախագիծը, որի նպատակն է աջակցել Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող երիտասարդ արվեստագետներին:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի գրական ֆոնդը համալրվել է ՀՀ սփյուռքի նախարարության նվիրած գրականությամբ: Դրանք Սփյուռքի տարբեր հիմնախնդիրների վերլուծություններ, տարեգրություններ, ինչպես նաև գեղարվեստական և մասնագիտական գրքեր են:      
 
«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը հրավիրում է սովորել հայկական ավանդական պարեր:
 
«Նարեկացի» արվեստի միությունում 6-14 տարեկան մի խումբ երեխաներ հնարավորություն ունեցան «Գաթա» բենդի  հետ  երգել, ծանոթացալ երաժշտական տարբեր գործիքների և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել երաժիշտներին:  
 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկեց հրավիրյալ արտիստների համերգով, բեմում Ջեյմս Փենգ Լիուն և Կատարինա Թրոյթլերն էին։
 
Ալեքսեյ Հեքիմյանի սիրված երգերը՝ Վախթանգ Կիկաբիձեի, Նանի Բրեգվաձեի և հայ էստրադայի երգիչների կատարմամբ։
 
 
5
6
7
8
9
10
11
Իտալիայի Վիջեվանո քաղաքում երանելիների շարքն է դասվել կաթոլիկ եկեղեցու նահատակ Թերեզիո Օլիվելլին:  Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հրավեր է ուղարկել Վատիկան ` Սուրբ Աթոռի պատվիրակությանը հրավիրելով մասնակցելու այս շաբաթ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը: Բրիտանական «...
 
Մրցութային միջոցառում Գյուլագարակի դպրոցում. տարածաշրջանի յոթ դպրոցների սաները ներկայացրել են Սուրբ Ծննդին նվիրված թատերական բեմադրություններ:  
 
ՀՕՖ-ն օգնում է երեխաներին՝ հոգեբանական ու առողջական խնդիրներից ազատվել կենդանիների հետ շփման միջոցով, շնաթերապիան ուրախալի արդյունքներ է տալիս:
 
Այս տարի Բուն Բարեկենդանը կտոնախմբենք փետրվարի 11-ին, սակայն նախորդ շաբաթվանից բարեկենդանյան միջոցառումներ են անցկացվում մայրաքաղաքի տարբեր համայնքներում:
 
Կանադահայոց թեմը Մոնրեալում կազմակերպել է երիտասարդական միջկրոնական հավաքներ:  Անցյալ շաբաթ Վրաստանի ազգային թանգարանում բացվել է «Կրոնները Վրաստանում» խորագրով ցուցահանդեսը:  Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում կայացել է «Քրիստոնեական կրոնի հիմնական սկզբունքները» գրքի անգլերեն...
 
Համատեղ աղոթքով Մայր Աթոռում ավարտվեց Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության միացյալ հանձնախմբի աշխատանքը: Պատարագից հետո տեղի ունեցած միջեկեղեցական աղոթքը հանդիսապետեց Հայոց հայրապետը:
 
«Մեդիան ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ոչ սովորական ձևաչափով ցուցահանդես է բացվել «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:
 
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը երկարեցվել էր ևս մեկ ամսով, ցուցադրությունն այս ամիսների ընթացքում ռեկորդային թվով այցելուներ է գրանցել:
 
Բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Բարդակչյանի հոդվածներից յոթն արդեն հասանելի են նաև հայալեզու ընթերցողին:  
 
Հայաստանում ԻԻՀ դեսպանատան աջակցությամբ լույս է տեսել պարսից ժամանակակից պոեզիայի «Ակներ ակներև» ժողովածուն՝ իրանահայ թարգմանիչ, բանաստեղծ Վարանդ Քյուրքչյանի թարգմանությամբ:
 
Այս տարի լրանում է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակը:
 
Բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթին Հայ եկեղեցին նշում է սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Այս տարի այն նշվեց փետրվարի 6-ին: Ղևոնդյանց հիշատակության օրը բոլոր քահանաների տոնն է:
 
 
Փետրվարի 8-ին մեր եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը, որը հռչակվել է նաև  բարի գործի և ազգային տուրքի օր: Մայր Աթոռ Ս. էջմիածնում  Հայաստանի Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ հնչեց Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը: 
 
Փետրվարի սկզբից Երևանի տարբեր համայքներում Բուն բարեկենդանի տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվում: Դրանք կշարունակվեն մինչև փետրվարի 11-ը: Այս տարի այդ օրն ենք նշելու Բուն բարեկենդանը: Փետրվարի 12-ից կսկսվի Մեծի պահքը: 
 
Փետրվարի 11-ից Գևորգյան ճեմարանում կմեկնարկի «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը, որը կանցկացվի ողջ տարվա ընթացքում. թեմայի շուրջ ասուլիսում խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:
 
Փետրվարի 8-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում նշվեց Սուրբ Վարդանանց տոնը, միջոցառմանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանականներ, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ և ուսանողներ:
 
Բուն բարեկենդանի տոնին ընդառաջ Վիրահայոց թեմում տեղի է ունեցել հարիսայի փառատոն:  Թեմակալ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն առաջնորդական այցով եղել է Աջարիայում:    
 
Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո մայրաքաղաքի մեծությամբ երկրորդ եկեղեցին կառուցվում է Արաբկիր համայնքում: Եկեղեցում այս պահին ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում: Փետրվարի 7-ին Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն օծեց եկեղեցու մկրտության ավազանը: Օրն ավարտվեց «Վան» ազգագրական համույթի՝ Բուն բարեկենդանին...
 
Վարդանանց տոնը՝ Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:
 
Փետրվարի 5-ին Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 60 տարեկան: Երգչուհու հիշատակի համերգին հանդես եկան տարբեր տարիներին նրա հետ համագործակցած ավագ և կրտսեր սերնդների երգիչներ: Համերգին ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
 
Լյուքսեմբուրգում անցկացված «Դասական երաժշտության միջազգային մրցանակաբաշխությանը» Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» արժանացել է գլխավոր մրցանակի «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: 
 
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը համերգային շրջագայությամբ մեկնել էր պատերազմական իրավիճակում գտնվող Իրաք: Բաղդադի Ալ-Մանսուր համերգասրահում քառյակի կատարմամբ հնչել է հայ դասական երաժշտություն:
 
«Նեքսուս» արվեստի կենտրոնում այլընտրանքային եղանակով սովորեցնում են ակուստիկ, էլեկտրո, բաս կիթառներ, դաշնամուր, հարվածային գործիքներ նվագել: Սովորեցնում են առանց տարիքային սահամանփակման:
 
Փետրվարի 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը։ 
 
 
12
13
14
15
16
17
18
«Իլիկ» ստեղծագործական խումբը երեխաների համար բեմադրել էր Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացում հեքիաթը:  
 
Մայր Աթոռում մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագիծը: Ողջ տարվա ընթացքում Գևորգյան ճեմարանում ցուցադրվելու հնարավորություն կունենան շուրջ հիսուն գեղանկարիչներ, քանդակագործներ ու լուսանկարիչներ:
 
Պառավաքար գյուղում խաղաթաքստոց է բացվել: Սա երեխաների համար նախատեսված երրորդ ապաստարանն է Տավուշի մարզում:
 
Արաբկիրի նորակառույց եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը: Այն նվիրված էր Բուն բարեկենդանի տոնին: Համայնքի բնակիչների համար կրկնակի տոն էր:
 
Հռոմի Կոլիզեումը լուսավորվելու է կարմիր գույնով՝ քրիստոնյաների հալածանքների հանդեպ ուշադրություն գրավելու համար:  Իսրայելի տուրիզմի նախարարության տվյալների համաձայն այս հունվարին Սուրբ երկրում են եղել շուրջ 26 հազար մարդ կամ ուխտավորների 770 խումբ: Ամենայն հավանականությամբ այս տարի...
 
Փետրվարի 11-ին Բուն բարեկենդանի տոնն էր: Սկսվում է Մեծ պահքի շրջանը: 
 
Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, կլրանար գրողի 83-ամյակը: Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել նրա հարազատները, ընկերներն ու ընթերցողները:
 
Փետրվարի 10-ին Երևանի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա Տաշիր փողոցը վերածվել էր յուրօրինակ մշակութային անկյունի: Իրենց արհեստագործական աշխատանքները, երգն ու պարը ներկայացրեցին հայորդյաց տների սաները:
 
Գրողների միությունում ամենամյա մրցանակաբաշխություն էր. պոեզիայի, արձակի, թատերագրության, հրապարակախոսության ասպարեզում աչքի ընկած  մարդիկ արժանացան մրցանակների:
 
Լույս են տեսել Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» վեպը` Աշոտ Ալեքսանյանի բնագրային թարգմանությամբ և բանասեր, բանագետ Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» մենագրությունը:
 
Հայկական ավանդական հարսանեկան ծեսերը վերականգնելու նպատակով Հայկ Երանոսյանն ու Սիրարփի Խոջաբաղյանը մտահաղացել են «Թոնիր» հարսանեկան գյուղի գաղափարը:
 
«Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը զբաղվում է աղքատության, դժվար իրավիճակներում հայտնված երեխաների կրթությամբ, մշակույթի, արվեստի միջոցով բարձրացնում նրանց ինքնագնահատկանը, բացահայտում ներուժը:  
 
Մայր Տաճարում երեկոյան ժամերգության ավարտին նշվում է Տեառնընդառաջի նախատոնակը: Ամենայն հայոց հայրապետն անդաստանի կարգ կատարեց՝ օրհնություն խնդրելով աշխարհի 4 ծագերի համար, վառվեցին տաճարի ջահերը, իսկ ջահերից վերցրած կրակով Մայր Տաճարի բակում Վեհափառ հայրապետը վառեց տեառնընդառաջի խարույկը: ...
 
Փետրվարի 13-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին տիկնոջ` Դեսիսլավա Ռադևայի հետ: 
 
Փետրվարի 13-ի երեկոյան Երևանի Ս. Աստվածածին եկեղեցում նույնպես Տեառնընդառաջի նախատոնակն էր: Եկեղեցու բակում հատկապես շատ էին նորապսակները:  
 
Ծիսական խարույկ, ուտեստներ, շնորհավորանքներ նորապսակներին, ազգային երգ ու պար։ Արաբկիրի նորակառույց եկեղեցում Տեառնընդառաջի նախատոնակի տոնախմբություն էր:
 
Փետրվարի 13-ի երեկոյան Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես սկսվեցին Տեառնընդառաջի նախատոնակի արարողությունները: Ժամերգությունից հետո եկեղեցու բակում քահանաների օրհնությամբ վառվեց խորհրդանշական կրակը: Հավատացյալները վառվող մոմերով վերադարձան տուն:
 
Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, պատարագ մատուցվեց նաև Արաբկիրի եկեղեցում: Տյառնընդառաջի պատարագը Արաբկիրի նորակառույց եկեղեցում մատուցված երկրորդ պատարագն էր: Եկեղեցում արդեն կազմակերպվում են ծիսական արարողություններ՝ պատարագներ, ժամերգություններ: Օծման արարողությունը կկազմակերպվի առաջիկայում:
 
Փետրվարի 14-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում հավատացյալներին պատարագի էր համախմբել Տեառնընդառաջի խորհուրդը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագը մատուցեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: 
 
ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակութային ժառանգության, գործունեության և տուրիզմի նախարարության, ինչպես նաև «Իտալիայի ժամանակակից արվեստի» հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին Հայաստանում առաջին անգամ կբացվի Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես, որին կմասնակցեն արվեստագետներ...
 
Փետրվարի 13-16-ը Երևանում անցկացվեց միջազգային խորհրդաժողով՝ Գեղարդավանքի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանության վերաբերյալ: Գեղարդավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, որը որպես ազգային հարստություն գտնվում է պետության հոգածության ներքո: 2000թ.-ից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍՕ-ի...
 
Տեառնընդառաջի խարույկը վառվեց նաև Վիրահայոց թեմում:  Տոնակատարութունը  Վրաստանի հայաբնակ շրջանների և մայրաքաղաքի եկեղեցիներում սկսվեց փետրվարի 13-ի նախատոնակով:
 
Փետրվարի 13-ին Աշտարակ քաղաքի բնակիչները նշում էին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի ծննդյան օրն ու մահվան տարելիցը: Օրը համըկնում էր Տեառընդառաջի նախատոնակին: 
 
Փակվել են եկեղեցիների խորանների վարագույրները, սկսվել է Մեծ պահքը: Քրիստոնյայի վարքականոնը այդ օրերին առանձնահատուկ է: 
 
Տորոնտոյում, կանադահայոց թեմի առաջնորդի հովանավորությամբ, մեկ շաբաթ շարունակ տեղի են ունեցել միջկրոնական երիտասարդական հանդիպումներ: Կիևում Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդը մասնակցել է Մեծ յոթնյակի երկրների դեսպանների հետ հանդիպմանը:   Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել...
 
Երիտասարդ ջութակահար Դիանա Ադամյանը ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
 
Պենդերեցկու փառատոնի երկրորդ համերգը փետրվարի 15-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էր։ Բեմում էր «Հովեր» պետական կամերային երգչախումբը։
 
«Պենդերեցկու օրերը Հայաստանում» չորրորդ համերգաշարի հերթական համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր: Փետրվարի 16-ի երաժշտական երեկոյի ծրագրում ներառված էին լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու գործերը:
 
2018-ին երաժշտական աշխարհը նշում է կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու` մեր ժամանակի նշանավոր երաժշտի 85-ամյակը: Հոբելյանական միջոցառումների սկիզբը տրվել է Հայաստանում: Բացման համերգին առաջին անգամ Հայաստանում կատարվեցին Պենդերեցկու ջութակի երկրորդ կոնցերտը և Հինգերորդ սիմֆոնիան:
 
Չինացի 33-ամյա դաշնակահար Հայոու Չժանը Հայաստանում է: Փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նա ելույթ ունեցավ Կամերային նվագախմբի հետ: 
 
19
20
21
22
23
24
25
Եգիպտոսում օծվել է Լիբիայում սպանված ղպտի նահատակների պատվին կագնեցված տաճարը:  Սուդանում իշխանությունների հրամանով քանդվել է քրիստոնեական տաճարներից մեկը: Ֆրանսիայի հարավ-արևմտյան մասում գտնվող Լուրդ գյուղակում կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես աստվածային հրաշք է ճանաչել: Մալթիական օրդենը...
 
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման՝ նկատի ունենալով Ադամի և Եվայի վտարումը դրախտից: Մայրավանքում մատուցված պատարագի ընթացքում մեծաթիվ հավատացյալներ հաղորդակից դարձան Արտաքսման կիրակիի խորհրդին:
 
Մեծ պահքի առաջին ժամերգությանը մասնակցել են «Էօրնեկյան» դպրոցի սաները, ստացել Հայոց հայրապետի օրհնությունն ու Մայրավանքում ընթերցել Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը: 
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն օրերս հյուրընկալվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ստացավ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը:
 
Ամերիկացի դրամատուրգ Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» պիեսը նոր մոտեցմամբ ներկայացվեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Մեծահասակների համար նախատեսված դրամատիկական ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը:   
 
Հայ եկեղեցին ամփոփեց Մեծ պահքի առաջին շաբաթը: Ո՞րն է Մեծ պահքի շաբաթներից յուրաքանչյուրի խորհուրդը: Պարզաբանում է քահանան:
 
Փետրվարի 19-ին Խնկո Ապոր գրադարանում բացվեց Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը: 
 
Լույս է տեսել Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը և հայերեն է թարգմանվել Ժյուլ Վեռնի «Կարպատյան դղյակը»:  
 
Մեկ դրամ՝ 1dr.am կայքը գրքերի փոխանակման հարթակ է, որտեղ կարելի է գտնել ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրականություն:
 
Պետական կամերային երաժշտական թատրոնում «Մոխրոտիկ» ներկայացման պրեմիերան էր:
 
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդլայնված կազմով աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: 
 
 
Փետրվարի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: 
 
«Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Դադիվանք. Վերածնված հրաշալիք» գիրքը: Նոր հրատարակությունը նվիրված է Դադիվանքի որմնանկարներին: Ներկայացված են վանքի` վերջին տարիներին վերականգնված հազվագյուտ որմնանկարները, դրանց ստեղծման պատմությունը, պատկերագրության...
 
ԱՄՆ հայոց Արևելյան թեմի Հայ oգնության ֆոնդը դրամաշնորհներ հանձնեց հայաստանցի գիտնականներին: Ներկայացված 250 հայտերից ԱՆՍԵՖ հիմնադրամը կֆինանսավորի 27 գիտական նախագիծ:
 
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարվեց Պոլսի հայոց պատրիարքության կյանքում վերջին շրջանի զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Այս առնչությամբ Գերագույն հոգևոր...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Քառօրյա նիստերն ատենապետեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց կանոնադրության լրամշակված...
 
Փետրվարի 22-ին Արմավիրի թեմի առաջնորդարանում դասընթաց անցկացվեց մարզի կիրակնօրյա դպրոցների և Հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչների համար: Մեծ պահքին նվիրված դասընթացը կազմակերպել էր Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: 
 
Մեծ պահքի շրջանում ամեն չորեքշաբթի և ուրբաթ հոգևորականները հրավիրում են հավատացյալներին մասնակցելու արևագալի ժամերգության: Ի՞նչ է այն խորհրդանշում, ինչո՞ւ են հավատացյալներն այն ամենահոգեթովը համարում:
 
Անհատական և խմբային դասընթացներ են կազմակերպվել Երևանի՝ փողային գործիքներ նվագող մի շարք երաժշտական դպրոցների սաների համար: Երաժիշտների եռօրյա դասընթացն ավարտվեց փետրվարի 22-ին՝ հանդիպում- համերգով: 
 
Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը» տարեգրքի շնորհանդեսը: Տարեգիրքը Կոմիտասի երաժշտական ժառանգության, երաժշտական ֆոլկլորի և միջնադարյան երաժշտության մասին գիտական հոդվածների ժողովածու է: 
 
«Տաղարան» համույթը պարբերաբար Բախի Բրանդենբուրգյան 4-րդ կոնցերտը վերջին անգամ քսան տարի առաջ էր կատարել: Երկար դադարից հետո համույթը այն կատարեց գրեթե նոր կազմով:   
 
Պենդերեցկու փառատոնի փակման համերգին Հայաստանում առաջին անգամ կատարվեց կոմպոզիտորի թերևս ամենանշանավոր գործը` «Երուսաղեմի յոթ դարպասները»։
 
2018-ին պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է 15 հուշարձան ուսումնասիրել, նախագծման և վերականգնողական աշխատանքներ անել: Երեք պեղում, հինգ նախագծում, տասը վերականգնում. Մշակույթի նախարարությանն այս տարի պետբյուջեից հատկացվել է 250 միլիոն դրամ: 
 
 
26
27
28
1
2
3
4
Հայաստանի ավելի քան հիսուն համայնքներում մեկնարկել է Մշակույթի նախարարության «ԱՐԱՐ» ծրագիրը: Մասնակիցները սովորում են ժողովրդական տարբեր արհեստներ:
 
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբում համալսարանական ուսանողներ ու շրջանավարտներ են: Նրանք այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց հոգևոր երգեցողության:
 
Փետրվարի 19-ին, ավանդույթի համաձայն, թբիլիսահայերը այցելել են Խոջիվանքի պանթեոնում ամփոփված բանաստեղծ Հովհաննես Թումանյանի աճյունին: Բանաստեղծի շիրմի մոտ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ: Այդ օրը Թումանյանի Թբիլիսիի տանը նաև...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում շարունակվում է «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը: Սյուզաննա Մկրտչյանն ու Գոռ Հովհաննիսյանը նախագծի երկրորդ ցուցահանդեսի մասնակիցներն են:
 
Միայն Հայ եկեղեցին է Մեծ պահքի շաբաթների համար անուններ սահմանել: Ի՞նչու է չորրորդ կիրակին կոչվում Տնտեսի կիրակի և ի՞նչ խորհուրդ ունի. պարզաբանում է հոգևորականը:
 
Չարենցի տուն-թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է բացվել։ Մինչև մարտի 29-ը թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ Չարենցի` «Հայպետհրատում» աշխատելու տարիներին հրատարակած գրքերին: 
 
Փետրվարի 22-ին անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը դարձավ 80 տարեկան: Վարպետին նվիրված հոբելյանական երեկոն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր:
 
Նախորդ տարեվերջին Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ վերահրատարակված Մակար Եկմալյանի «Երգեցողությունք Սրբո Պատարագի» մեծածավալ աշխատությունը համալրեց Հայաստանի ազգային գրադարանի գրական ֆոնդը:  
 
Իսպանիայում քրիստոնյաները, հրեաները և մուսուլմանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հարգանք են պահանջել կրոնական զգացողությունների հանդեպ:  Լյուքսեմբուրգի դպրոցներում այլևս չեն լինի կրոնի դասեր: Դրա փոխարեն դասավանդվելու է համատեղ կեցության արժեքների դաստիարակում կոչվող նոր...
 
Փետրվարի 25-ին Երուսաղեմի երեք իրավատեր համայնքների հոգևոր առաջնորդները փակել են Ս. Հարության տաճարը՝ ի նշան բողոքի ընդդեմ Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման: Ըստ այդ որոշման, քրիստոնյա համայնքները քաղաքապետարանին հարկ պետք է վճարեն իրենց կալվածքների համար: 
 
«Թեքեյան» կենտրոնում բացվել է «PHOTOPODIUM.COM – մենք տասը տարեկան ենք» լուսանկարչական հոբելյանական ցուցահանդեսը:
 
Լույս է տեսել մանկագիր Յուրի Սահակյանի բանաստեղծությունների նոր գիրքը: