Հունիս 2018

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
28
29
30
31
1
2
3
 
 
 
 
Հայաստնի, Արցախի և սփյուռքի հայոց թեմերում ծառայող 23 քահանա երեքշաբաթյա դասընթացի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է, ապրում և դասընթացներն անցկացնում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնում: Հագեցած ու հետաքրքիր ուսումնական ծրագիր ունեն, խոստովանում են նաև, որ հոգևոր առաձնության ու...
 
Հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել հերթական քառօրյա ժողովն անցկացնող Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Զրույցն ացել է անկաշկանդ և գործնական մթնոլորտում, պետություն-եկեղեցի նոր, առավել խորը և ընդգրկուն հարաբերությունների, ինչպես նաև՝...
 
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ կազմակերպվել էր կիրակնօրյա դպրոցների օլիմպիադա: Մասնակցում էին մեր եկեղեցու հայաստանյան թեմերի 80 կիրակնօրյա դպրոցների սաներ:
 
Ավարտվեցին Ս. Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը: Հունիսի 1-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: 
 
Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Նորքի հայորդյաց տան սաները ներկայացրեցին «Հոգիս» պլաստիկ-երաժշտական ներկայացումը: 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 81 տարեկան Լուսինե Զաքարյանի ծննդյանը օրը նշվեց «Լույս» վոկալ հնգյակի համերգով: 
 
Հունիսի 3-ին Միածնաէջ Մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ` ի հիշատակ հայոց հոգևոր կենտրոնի հիմնումի: Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը կարգել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Վիրապից ելնելուց հետո, Ավետարանի ճշմարտության խոսքով լուսավորելով ու տաճար կառուցելով: Տոնը նշվում...
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվները նշեցին 1-ին հանրապետության 100-ամյակը Չնայած առկա խնդիրներին՝ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով Կույրերի միավորման համույթը հանդիսատեսին ներկայացավ ժողովրդական և հայրենասիրական հարուստ երգացանկով: Երգչախմբի ու նվագախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Աշուղ Շերամի, Արտեմի Այվազյանի և Խաչատուր...
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Տաթևիկ Հովհաննիսյանը նոր համերգային ծրագրով Երևանում է Քառամյա ընդմիջումից հետո ջազի թագուհին դարձյալ Հայաստանում է: Մայիսի 27-ին ջազային նոր ծրագրով Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայկացավ երևանյան հանդիսատեսին: Նախքան այդ, մայիսի 25-ին երգչուհին ելույթ էր ունեցել նաև Գյումրիում:
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Հունիսի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շրջայցը վարում էին երեխաները Հունիսի մեկին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված բոլոր միջոցառումները բացառապես երեխաների համար էին: Աղջիկների մուտքը միայն տիկնիկներով: Նման հրահանգ կար աշխատակիցների կողմից: Մշակութային կառույցը մեկ օրով թանգարանը վստահել էր օրվա հերոսներին՝ շրջայցը վարելու հնարավորությունը ընձեռնվել էր...
 
Փոքրիկներին հեքիաթային երաժշտական օր է պարգևել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
 
Ամեն տարի Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից դուրս գալու տոնին Մայր Աթոռի գանձատնից Խոր վիրապի վանք է բերվում Լուսավորչի մասունքը: Սրբի մասունքին հաղորդակցվելու և տոնական պատարագին մասնակցելու նպատակով Հայաստանից և արտերկրից բազմաթիվ հավատացյալներ ուխտի են գալիս դեպի Խոր վիրապ: 
 
4
5
6
7
8
9
10
Հունիսի 3-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Սուրբ Աննա եկեղեցու եկեղեցու բակի 17 խաչքարերին ավելացավ ևս մեկը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին: 
 
Հունիսի 2-ին Սաղմոսվան գյուղում կատարվեց նորակառույց հայորդյաց տան բացման հանդիսավոր արարողությունը, հաստատության օրհնության կարգը կատարեց Գարեգին Բ հայրապետը:
 
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի յոթ շահառու երեխաներ մկրտվեցին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը 2010 թվականից սկսած, յուրաքանչյուր շաբաթ այցելում է «Երեխաների աջակցության կենտրոն»՝ որպես մշտական այցելու-հոգևորական:
 
Վանաձորում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու հանդիպակաց մայթին տեղադրվել է տուֆակերտ խաչքար: Այն նվիրված է 1992-ի մայիս-հունիսյան հաղթանակների օրերին լեգենդար 5-րդ մոտոհրաձգային գնդի զոհված մարտիկների հիշատակին: 
 
Հունիսի 2-4-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ Աղվերանում «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» խորագրով եռօրյա սեմինար անցկացվեց: Վերապատրաստմանը մասնակցում էին տարբեր զորամասերում սպասավորող...
 
Մայիսի 31-ից հունիսի 2-ը Ծաղկաձորի գրողների տանը անց է կացվել երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը:
 
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Ալադդինը և նրա կախարդական լամպը» ներկայացման պրեմիերան էր:
 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենի նոր՝ «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսը և հանդիպում գրողի հետ:
 
Փող, աշխատանք, օգնություն` մշակույթի նախարարի հետ անձամբ հանդիպումը շատերին հետաքրքրում էր հիմնականում սեփական խնդիրը ներկայացնելու համար: Նոր քաղաքականությանը այս մոտեցումը խորթ է լինելու, ասաց նախարարը: 
 
«Գալա Արտ» ցուցասրահում բացվել է Մոկո Խաչատրյանի և Հարութ Հակոբյանի «Հատվող զուգահեռներ» խորագրով ցուցահանդեսը:
 
Քչերին է հայտնի, որ նկարիչ Հակոբ Կոջոյանը նաև քարտեզագիր է եղել: Հենց նրա շնորհիվ է, որ այսօր ունենք Սարդարապատի ճակատամարտի երեք քարտեզները: Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանն Առաջին հանրապետության և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել:
 
 
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն անդրադառնում է Հայ եկեղեցու հեղինակության դեմ վերջին ամիսներին կատարվող ոտնձգություններին: «Հեռուստատեսությամբ, թերթերի միջոցով, Ֆեյսբուքով առանձին անհատներ կթիրախավորեն Հայաստանյայց Հայ Առաքելական եկեղեցին, որ մայր դաստիարակն է...
 
Եսայի քահանա Արթենյանն անդրադառնում է ներեկեղեցական խմորումներին:  «Մեր եկեղեցու ավանդույթը, մեր եկեղեցու պատմությունը, առհասարակ, մեր եկեղեցու առաքելությունը մեզ ցույց է տալիս և սովորեցնում է մի շատ պարզ ճշմարտություն, որ եթե եկեղեցու շրջանակներում և եկեղեցու ներսում պետք է որևէ...
 
Գարեգին վարդապետ Համբարձումյանն անդրադառնում է հասարակական կյանքի հեղաբեկումներին և եկեղեցու առաքելությանը:  «Դարեր շարունակ և մինչև այսօր մեր եկեղեցու առաքելությունը եղել է Տիրոջ կենարար խոսքի քարոզչությունը, ինչպես նաև մեր հայ ազգային ինքնության պահպանությունը: Ինչպես դարերի խորքում,...
 
Գրիգոր քահանա Հովհաննիսյանն անդրադառնում է Հայ եկեղեցու և Մայր Աթոռի դեմ այս օրերին հնչող մեղադրանքներին:   «Հարց ունեմ ուղղված այն անձանց, այն մարդկանց, ովեր շատ ակտիվ են այս պայքարի մեջ: Արդյո՞ք իրենք եկեղեցու մեջ կամ մեր հոգևոր սպասավորության ոլորտում կան, գործո՞ւմ են, թե ուղղակի...
 
 
Մարկոս քահանա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հավատացյալներին հրավիրեց Ավ. Իսահակյանի անվան գրադարան` քննարկելու վերջին օրերին սոցցանցերում շրջանառվող բողոքի կոչերը, որոնք ուղղված են հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց հայրապետին: «Քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների ու մեխանիզմների...
 
Նրան անվանել են Լիբանանի հայ նախագահ. գրեթե տասը տարի երկիրը ղեկավարած Էմիլ Լահուդը երբեք չի թաքցրել հայկական արմատները և հպարտացել է դրանցով, թեպետ հայ է կիսով չափ: Նախկին նախագահ Լահուդը ծնվել է մարոնիտ գեներալ Ջամիլ Լահուդի և հայուհի Ադրինե Կարաբաջակյանի ընտանիքում: 
 
Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում սովորում է մտավոր խնդիրներ ունեցող 6-18 տարեկան 73 երեխա հանրապետության տարբեր համայնքներից ու քաղաքներից: Երևանի կայազորի և 5-րդ բանակային կորպուսի պատասխանատու Ենովք քահանա Եսայանի և Հրայր սարկավագ Լալայանի ուղեկցությամբ՝ երեխաներին այցելեցին ՀՀ ԶՈՒ...
 
Չո Լա Աուն՝ Մյանմարից, Սունիտա Քրիշնան՝ Հնդկաստանից և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն՝ Մեքսիկայից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա մրցանակի հավակնորդներն են: Հանձնաժողովը նրանց անուններն ընտրել է 115 երկրների 750 թեկնածուներից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մրցանակի թեկնածուներին ընդունեց...
 
Հունիսի 5-ին, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որում պահանջվում էր նոր Հայաստանում նոր կաթողիկոսական ընտրություններ կատարել: Նախաձեռնության անդամները իրենց համակիրներին հրավիրեցին հավաքվել Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում: Կոչին սակավաթիվ...
 
Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքի անձեռնամխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր: Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է...
 
Լույս է տեսել թմբկահար Չիկոյի՝ Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը։
 
Հունիսի 8-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները` ծնողների և ուսուցիչների հետ: Մեկնարկեց «Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա երաժշտական նախագիծը, որը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առանցքային ծրագրերից է:
 
Հունիսի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման հայաստանյան պրեմիերա էր: Բալետի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հուլիսի 21-ին՝ կոմպոզիտորի Ալեքսեյ Շորի հայրենիքում՝ Մալթայում: 
 
Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկեց մեծանուն հայ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը։ 
 
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց հունիսի 2-ից 5-ը:
 
 
11
12
13
14
15
16
17
Սեպտեմբերի 21-ին «Հայաստան» խորագրով   ցուցադրություն  կբացվի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգության մասին կպատնեն ավելի քան 130 ցուցանմուշներ, որոնք տրամադրելու են Մաշտոցի աանվան մատենադարանը, Հայաստանի պատմության  և  Մայր...
 
Հունիսի 10-ին, Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ, մայրաքաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: 12 սարկավագ քահանայության կոչվեց:  
 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել «Քարոզգիրք: Արարատի ժառանգությունը» շարքի երկրորդ հատորը: Այն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական պարբերական հանդիսացող «Արարատ» ամսագրում հրատարակված թարգմանական քարոզների համահավաք ժողովածու է: 
 
Էստոնիայում լույս է տեսել սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»` էստոներեն: Այն թարգմանել է էստոնացի հայտնի կոմպոզիտոր Պեետեր Վոլկոնսկին: 
 
Հունիսի 9-ին Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում ձեռնադրության պատրաստվող 12 սարկավագների ընծայման կարգն էր: 
 
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան էր:
 
Հունիսի 10-ին Երևանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու բակում 12 սարկավագների քահանայական ձեռնադրության և պատարագի ավարտին անսովոր լարված մթնոլորտ էր: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, հայր Կորյունի և Կարեն Պետրոսյանի առաջնորդությամբ, փորձեցին Հայրապետի հրաժարականի...
 
Ամեն տարի Երևանի նորարար փորձարարական արվեստի կենտրոնում անցկացվում է կարճ ֆիլմերի «Մեկ կադր» միջազգային փառատոնը, որը նպաստում է երիտասարդական ու անկախ կինոյի զարգացմանը Հայաստանում: Այս տարի փառատոնն անցկացվել է հունիսի 4-10-ը, ներկայացվել է 517 հայտ: 
 
Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմ բարձրացավ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացումը`ամերիկացի հանրահայտ գրող Օ’ Հենրիի համանուն պատմվածքի հիման վրա:
 
Կինեմատոգրաֆի սիրահարները մեկ շաբաթ հնարավորություն ունեին ծանոթանալու ամերիկյան կինովավերագրությանը: Ծրագիրն իրականացնում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցը: Հունիսի 4-ից չորրորդ անգամ Երևանում մեկնարկեց Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը: Այս տարվա ծրագրում ընդգրկված է 13 ֆիլմ:
 
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Իմ կինը, ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը» մեկ գործողությամբ կատակերգությունը:
 
«Կարելի է հասկանալ Մայր եկեղեցու հետ կապված քննադատությունները, մտահոգությունները, որ մատնանշում են «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, բայց անընդունելի ու դատապարտելի է ուղեկցող ատելության քարոզը, տոնը, ոճը»: Այսօր «Հայելի» ակումբում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ...
 
 
Հունիսի 14-ին Գարեգին Բ Վեհափառ հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու Զահլեի և Բաալբեքի միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սոուրիին և բարերար Նիկոլա Աբու Ֆեյսալին: 
 
Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին տիկնոջ հետ այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Ս․Պայծառակերպություն մայր տաճար,...
 
Հունիսի 16-ին  մեր եկեղեցին նշում է  Ս.Գրիգոր Լուսավորչի նշխարների  գյուտի տոնը, որը նաև Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի ուխտի օրն է:  Տոնին ընդառաջ, իբրև հրավեր, մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝  Հյուսիսային պողոտայում, միջոցառում էր կազմակերպվել: Մասնակցում...
 
Գևորգյան հոգևոր ճեմարանի նախասրահում բացվեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի 6-րդ ցուցադրությունը: Այս անգամ իրենց ստեղծագործություններն են ներկայացրել Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ Վիկտորյա Շահբազյանն ու Մերի Եփրեմյանը:
 
«Պահապան» հիմնադրամի միջոցներով չորրորդ խաղաթաքստոցը բացվեց սահմանապահ Այգեպարում: Այս թաքստոցի նորոգմանն աջակցել է Հոլանդիայի հայ համայնքը: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ողջունեց Հոլանդիայից ժամանած հյուրերին, որոնց մեջ էր նաև միջազգային իրավունքի՝ Հոլանդիայում հայտնի մասնագետ...
 
Արցախի Քաշաթաղում նշվեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու օծման 20- ամյակը:
 
Պոլսի Գատըգյուղ թաղամասում տեղի են ունեցել հանդիսություններ` նվիրված Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին:  Հունիսի 3-ին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն օծել է Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի Սուրբ Աստվածածանի Վերափոխում հայկական եկեղեցու զանգերը: Հունիսի 10-ին օծվել է...
 
Վաղ առավոտից հավատացյալները հավաքվել էին Ս. Էջմիածնի մայր տաճարի առջև: Գրիգոր Լուսավորչի մասունքակիր աջն Ամենայն հայոց կաթողիկոսն անձամբ փոխանցեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան սրբազանին: Սրբի մասունքը բերվեց Երևան՝ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի՝ Լուսավորչի նշխարների...
 
Ապրիլյան քառօրյայի, Արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորական այսօր բուժական զննություն անցան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Նոր Կամերատա» անսամբլը տասը տարեկան է։ 
 
Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանը։
 
Հունիսի 14-ին ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը, հայտնի են դափնեկիրների անունները։
 
Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի «անկողնային» բողոքից մինչև Լյապիս Տրուբեցկոյ և «Օկեան Էլզի».   հանդիպում Միխայիլ Կոզիրևի հետ:
 
Հունիսի 12-15-ը Երևանում անցկացվել է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային 2-րդ փառատոնը: 
 
 
18
19
20
21
22
23
24
Կառավարության երկրորդ մասնաշենքը, որտեղ նախկինում Արտգործ նախարարությունն էր, հունիսի 15-ին վերածվել էր ցուցասրահի: «Ներկայ դիզայն անցուդարձը» խորագրի ներքո ներկայացված էր ինդուստրիալ և պրոդուկտ դիզայնի ոճում ստեղծգործող 18 դիզայների աշխատանք՝ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
 
Հայ առաքելական եկեղեցու թեմերում գործում է 110-ից ավելի կիրակնօրյա դպրոց, որտեղ հաճախում է 5000-ից ավելի երեխա:
 
Հունիսի 17-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ՝ ակնկալելով, որ առաջնորդը իրենց պահանջները կփոխանցի Գարեգին Բ-ին: 1 ժամ 12 րոպե տևած բուռն հանդիպման ընթացքում Միքայել սրբազանը...
 
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։ Արդեն հայտնի են կինոփառատոնի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրերը։
 
Պետական կամերային երաժշտական թատրոնում «Տերն ու Ծառան» ներկայացման պրեմիերան էր:
 
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ՝ մեծանուն գրողի թանգարանում տեղի է ունեցել նրա Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը:
 
ՀՀ մշակույթի նախարարության և «Ստեղծարար Հայաստան» հիմնդրամի միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել։ Համագործակցության ոլորտային քարտեզը բավական ընդգրկուն է՝ ստեղծարար արդյունաբերության զարգացումից մինչև մշակութային ժառանգության պահպանում և հանրահռչակում: 
 
Էջմիածնի հայորդյաց տան քանոնի դասարանի սաները Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում ուսումնական տարին ամփոփեցին համերգային ծրագրով: Հայորդյաց տան սաները երաժշտական դպրոցի սաների հետ ներկայացան բազմաժանր ծրագրով: 
 
Հունիսի 17-ին Վեհափառ հայրապետին էին այցելել ԱՄՆ Հայոց արևմտյան և արևելեյան թեմերից եկած ուխտավոր ընտանիքներ: Նորին սրբությունը կարևորեց այն փաստը, որ ծնողները հայրենիք են բերում զավակներին, անմիջական կապ ստեղծում նրանց հայկական ինքնության հետ: 
 
Մայր Աթոռի թանգարանային ֆոնդը համալրվել է պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող երեք ծածկոցներով: Դրանք Մայր Աթոռին է նվիրաբերել Մարսելի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին: Ծածկոցները Կապադովկիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում գտնված վանքերից փրկված մասունքներ են, որոնք գաղթականները տարել...
 
Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում «Սարյան» լարային քառյակն ու «Նաիրյան» վոկալ անսամբլն էին: Հնչեցին արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք սիրում էր Սևակը: Ներկա էին նաև թանգարանի բարերար Հովհաննես Չիլինկիրյանի դուստրը՝ ամուսնու՝ Հակոբ Ավագյանի հետ: Հակոբ Ավագյանը...
 
Մայր Աթոռի հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տան կրկեսի դասարանը միակ մասնագիտացված դպրոցն է Կովկասում:
 
Վեհափառ հայրապետի տնօրինությամբ և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հիմնադրամի օժանդակությամբ 2016 թվականի ապրիլից Հնդկաստանում բուժվում և պրոթեզավորում են ստանում Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինվորները:  Սարգիս Ստեփանյանն ու Գևորգ Դադասյանը արդեն...
 
Հունիսի 19-ին Բջնի գյուղի աշակերտները, Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արիստակես քահանա Բաղալյանի ուղեկցությամբ, եկել էին Մայր Աթոռ՝ ուխտագնացության: «Գարեգին Ա» կրթական կենտրոնում դպրոցականների հետ հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը:
 
Նորայր վարդապետ Կազազյանի առաջնորդությամբ այս օրերին Հայաստանում են Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչները՝ հայեր, հրեաներ և պաղեստինցիներ:  Հունիսի 19-ին նրանց ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը: 
 
Գարեգին Բ Ամենայն hայոց hայրապետի տնօրինությամբ 2018 թվականը հռչակվել է երիտասարդության տարի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններն այս առիթով իրականացնում են «Արարող ձեռքեր» խորագրով նախագիծը: Հայաստանից և Սփյուռքից 50 երիտասարդ արվեստագետներ անհատական ցուցահանդեսներ են բացում Գևորգյան ճեմարանի...
 
Գյումրիի հայորդյաց տան հաշվետու համերգին հյուրընկալվել էր Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: 
 
«Էջմիածին 13» բարեգործական ֆրանսիական դիսպանսեր-ատամնաբուժարանը հիմնադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն նահանգային խորհրդի և «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով:  Դիսպանսերն այսօր անվճար սպասարկում է Էջմիածին քաղաքի և շրջակա 42...
 
Ամենայն hայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ հունիսի 21-ին Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականությունից: Մայր Աթոռի լուսարարապետությունը կապահովի հայր Կորյունի կեցությունը մայրավանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել նաև...
 
«Գարեգին Ա» կրթական կենտրոնում հունիսի 22-ին Վեհափառ hայրապետն ընդունեց Մայր Աթոռ եկած ուխտավորների: Նրանք Մասիս քաղաքի սբ. Գևորգ եկեղեցու համայնքի ներկայացուցիչներ և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի սաներն էին:
 
Հունիսի 17-ին Կանադա է տարվել սուրբ Հակոբ Մծբնա սքանչելագործ հայրապետի մասունքը:  Հունիսի 21-ին հայ առաքելական եկեղեցու սրբոց Թարգմանչաց տոնը նշվեց նաև Վիրահայոց թեմում:   
 
Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայացել է Սիրիայի հոգևոր մշակույթը ուսումնասիրողների միջազգային կոնֆերանսը:  Երուսաղեմի երեք հոգևոր առաջնորդները նամակ են հղել Իսրայելի վարչապետին` քննարկվող վիճելի օրինագծի կապակցությամբ: Վատիկանի սրբադասման հարցերով կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Անջելո...
 
Հունիսի 21-ին Օշականում նշվեց Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակի տոնը: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ ամփոփված է սրբի գերեզմանը, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: Տոնական պատարագին բազմաթիվ ուխտավորների հետ այստեղ էին նաև թեմի հոգևորականներն իրենց ընտանիքների և...
 
Մայր Աթոռի հովանու ներքո գործող Գյումրիի «Թչունյան տուն» կրթահամալիր- մանկատանը 2-18 տարեկան շուրջ 102 երեխա է ապրում և ուսանում: Օրերս այս տան բնակիրչներին հյուրընկալվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: 
 
«Մեր դարաշրջանի վերջին ռոմանտիկ». ժամանակակիցներն այսպես են անվանում ամերիկացի անվանի դաշնակահար Ջերոմ Ռոուզին: Օրերս դաշնակահարը Հայաստանում էր: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա կատարմամբ հնչեցին Բեթհովենի, Շումանի և Լիստի ստեղծագործություններից:
 
Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի 20-ամյա հոբելյանի առիթով Կամերային երաժշտության տանը ելույթ ունեցավ «Նարէ» երգչախումբը: Երկսեռ երգչախումբը գործում է 2015-ից՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Նարինե Դավթյանի նախաձեռնությամբ: Երգչախումբը երկու կազմ ունի՝ տարեցների և երիտասարդների. այս համերգին...
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգն էր:
 
Ջազային նոր ոճ հայտնի երաժիշտներից՝ բեմում էին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը և Վահագն Հայրապետյանը, երեկոյի հատուկ հյուրը Արտո Թունջբոյաջյանն էր: Նոր ծրագիր և նոր մեղեդիներ՝ լավագույն ավանդույթներով. համերգը կրում է «Մեր կյանքի ձայները» խորագիրը: Երեկոյի ընթացքում հնչեցին Վահագն...
 
Այսօր Նինո Բակրաձե անունը հնչում է աշխարհի մեծ բեմերից: Հունիսի 21-ին վրացի դաշնակահարուհին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնչեցնելով Հայդնի, Շոպենի, Լիստի և Գաբունիայի ստեղծագործություններից: 
 
Հունիսի 16-ին էստոնական «Հորտուս մուզիկուս» անսամբլը ելույթ ունեցավ Զվարթնոց տաճարում: Համերգը Եվրոպայի երաժշտական պատմության միջով բացառիկ ճամփորդություն էր։
 
 
25
26
27
28
29
30
1
Հունիսի 22-ից 24-ը Հումանիտար հետազոտությունների  հայկական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը:
 
 «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է «Անմատչելիության թանգարան» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են առօրյայում անհրաժեշտ իրեր, որոնք ոմանց պարագայում դառնում են բացարձակապես անմատչելի: Կազմակերպիչների խոսքով՝ այսպես ավելի ակնառու է ...
 
Հունիսից Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեց ամառային կրթական ծրագիրը, որը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: 
 
Տրդատ Երրորդ թագավորի, Աշխեն թագուհու և թագավորի քույր Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը մեր եկեղեցին այս տարի նշեց հունիսի 23-ին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի Սուրբ Տրդատ մատուռում, որտեղ մինչ օրս պատարագ չէր մատուցվել, առաջին պատարագիչը Առնակ քահանա Հարությունյանն էր:
 
Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում հունիսի 24-ին «Ռոմանտիզմը և Այվազովսկին» թեմայով դասախոսությունն էր։ Արվեստաբան Գայանե Հովհաննիսյանը փորձում էր պատասխանել հետևյալ հարցերին. ինչպե՞ս է Այվազովսկին փոխանցում ժամանակի ռոմանտիկական բնափիլիսոփայությունը, ինչպե՞ս է կառուցում նկարի կոմպոզիցիան և...
 
Օձունի սբ. Աստվածածին եկեղեցում, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, երկրորդ անգամ մեկնարկեց «Հոգրոր երգեր» մարզային փառատոնը: Համերգային առաջին օրը ելույթ ունեցան «ՆԱրԷ» տարեցների երգչախումբը Երևանից և Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբերը: 
 
Հունիսի 23-ին Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ԱՄՆ հայոց Արևմտյան թեմից հայրենիք եկած ուխտավորներին: Նրանք Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքից էին։ Սերովբե քահանա Ալանջյանն ուխտավորներին ներկայացնելիս ընդգծեց, որ նրանց մեծ մասը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են։ 
 
Մալաթիայի հայորդյաց տան հաշվետու համերգին հյուրընկալվել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ելույթ ունեցան նախ կրթօջախի թատերական, ապա նաև երաժշտական բոլոր խմբերը: 
 
Հունիսի 24-ին՝ Հոգեգալստյանը հաջորդող 5-րդ կիրակի օրը, Հայրավանքի ուխտի օրն է։ Այդ օրը Ս. Էջմիածնից Հայրավանք բերվեց Փրկչի խաչափայտի մասունքը:  
 
Հունիսի 22-ին մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Տասն օր տևող փառատոնն անցկացվում է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերի պատմամշակութային վայրերում։ Այս տարի 13 երկրներից 28 ֆիլմ է փառատոնում ընդգրկվել։
 
Հունիսի 22-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Նահուբորու Օհարայի և Արա Հայթայանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Փլուզում և ներդաշնակություն» խորագրի ներքո:
 
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը նշում է ծննդյան 70 և բեմական գործունեության 50 ամյակները: Այս առթիվ հոբելյանական երեկոյի ընթացքում ժողովրդական արտիստին շնորհվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի  90-ամյակի առթիվ պատրաստված առաջին ոսկե մեդալը, ինչպես նաև Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «...
 
Հայրապետական կրթաթոշակը սահմանվել է 2015 թվականից: Այն շնորհվում է Հայաստանի տարբեր  բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների:  
 
Ամառվա շրջանում հատկապես Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը լեցուն է հայ և օտարերկյա այցելուներով և ուխտավորներով: Մեր նկարահանման օրը «Ռուբեն Սևակ» թանգարանի տարածքում Գարեգին Բ հայրապետը զրուցում էր Ջավախքից եկած ուխտավորների հետ: Խումբն այստեղ էր Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հակոբ...
 
2017թ-ին 120 երեխայի համար գործող Հրազդանի ցերեկային կենտրոնը չփակվեց Մայր Աթոռի նվիրատվության շնորհիվ: 
 
Հունիսի 26-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության անդամներին, խմբին ուղեկցում էր Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ....
 
 
Բրալյան տպիչ` N14 հատուկ դպրոցի տեսողական խնդիր ունեցող երեխաներ համար, հիպոթերապիայի կառք՝ Խարբերդի մանկատան երեխաների համար, «Շնչենք ազատ» սթրիթ արտ իրազեկման ակցիա՝ ծխելու վնասների մասին: Ընթացիկ դրամահավաքը «Երազանքի ճամբարի» համար է:  Նվիրաբերիր Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակին:...
 
2017թ.-ին արյան լեյկոզ և գլխուղեղի հիվանդություն ունեցող 30 փոքրիկներ ստացել են Մայր Աթոռի դրամական աջակցությունը:
 
«Ռուսական պանդոկ» բանաստեղծությամբ է բացվում Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր»-ը, որի առաջին տողերն օգնում են պատկերացնել Մայկոպ և Պրոլետարսկի քաղաքների անցուդարձի, նիստուկացի մասին: Գրքում զետեղված բանաստեղծությունները հեղինակը գրել է Մայկոպի և Պրոլետարսկու եկեղեցիներում իր քահանայական...
 
Վաշինգթոնում մեկնարկել է սմիթսոնյան Ֆոլքլայֆ փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին և Կատալոնիային:  Հունիսի 28-ին Քեմբրիջի դուքսը` Անգլիայի արքայազն Ուիլյամն այցելել է Սուրբ երկիր, եղել Տիրոջ Հարության տաճարում, որտեղ նրան դիմավորել են տաճարի իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերը:...
 
Հունիսի 27-ին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնը ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներ Կարեն Պետրոսյանը, Կորյուն աբեղա Առաքելյանը, Մանվել Մանուկյանը, Արտակ Ալավերդյանը: Ասուլիսը ձախողվեց, բանախոսները ամբաստանեցին լրագրողներին:
 
Գևորգյան հոգևոր ճեմարանում ավարտաճառերի պաշտպանություն էր: Այս տարի ճեմարանն ունեցավ 27 շրջանավարտ, որոնք գիտական թեզերը պաշտպանելուց հետո ծառայության կանցնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կամ աշխարհասփյուռ թեմերում:  Շրջանավարտներից ոմանք էլ արդեն ասպիրանտական կրթությունը շարունակելու դիմումներ...
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ Երևանի մատենադարանում մեկնարկեց «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման» վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում են սիրացի ութ փորձագետներ: Դասընթացն իրականացվում է «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի շրջանակում:
 
Սեպտեմբերին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ներկայացվելու են Մայր Աթոռում պահվող 4-18 դարերի նվիրական նշանակության սրբություններ, պատմամշակութային արժեքներ՝ գործվածքներ, ձեռագրեր, եկեղեցական պարագաներ, մասունքներ:
 
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր ֆրանսաբնակ հանրահայտ սոպրանո Լիաննա Հարությունյանի համերգը: Օպերային երգչուհին հայրենիքում ելույթ էր ունենում առաջին անգամ: 
 
Հունիսի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ամերիկաբնակ դաշնակահար Արմեն Ահարոնյանն իր երաժիշտ ընկերների հետ երևանյան հանդիսատեսին ներկայացավ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններով՝ դասականից մինչև էստրադա, ջազից մինչև ժողովրդական: 
 
Հունիսի 27-ին Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը ներկայացրել է Ա. Սպենդարիանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի համերգը՝ «Մոցարտ․ հատվածներ օպերաներից» խորագորվ։
 
Վարպետության դասեր՝ պնձյա փողային գործիքներ նվագող պատանիների համար․«ԵրազԱրտ»-ը եզրափակվեց։
 
«Երաժշտության գանձեր-Հայաստան» ձայնասկավառակ. տարբեր երկրների 14 երգչախմբեր կատարել են տարբեր հայկական խմբերգեր։
 
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս  առաքյալի հիշատակության տոնին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարկի տակ էին հավաքվել բազմաթիվ ուխտավորներ: Անսալով Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախորդ օրվա հորդորին՝ Հայաստանի թեմերից ժամանած ուխտավորները Մայր Աթոռ Ս. Էջմիածնի փոխարեն հավաքվել...