Շահան Շահնուրի ստեղծագործության արդիականությունը

Շահան Շահնուրը սփյուռքահայ գրականության ամենաինքնատիպ, միաժամանակ վիճահարույց հեղինակներից է: Թե՛ Սփյուռքում, և թե՛ Հայաստանում Շահնուրի ստեղծագործությունները բավականաչափ հրատարակված և  ուսումնասիրված են, սակայն դեռևս չկա Շահնուրի ակադեմիական, կամ երկերի լիակատար ժողովածու: Մասամբ այս բացը լրացնելու եկավ 2016 թվականին Երևանում հրատարակված եռհատորյակը՝ սփյուռքահայ մտավորական, գրականագետ Գրիգոր Շահինյանի կազմությամբ և խմբագրությամբ:  Այս հրատարակության, ինչպես նաև Շահան Շահնուրի ստեղծագործության առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է եռհատորյակի հրատարակիչ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ:

Շարք: Թեմա
2016-09-09T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ