ci2_r0jnaaI

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում բացվել է Գրատպության թանգարանը:
Մատենադարանում անցկացվեց «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին: 
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Հակախորհրդայինները» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Խորհրդային Միությունում տեղի ունեցած Մեծ տեռորի 80-րդ տարելիցին:
Սեպտեմբերի 19-ից 25-ը Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում անցկացվեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 12-րդ փառատոնը:
«Անունը» կատակերգության առաջնախաղով տրվեց Մալյան թատրոնի 36-րդ խաղաշրջանի մեկնարկը:
Վանաձոր քաղաքում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը:
ՀԲԸՄ դահլիճում բացվել է «Երեք գույն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ անկախության տարեդարձին:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2017-09-25T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ