Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Ֆրեզնոյում վերաբացվել է «Խավարում» ցուցահանդեսը, որը բացվել էր Հովհ. Թումանյանի թանգարանում, ապա՝ արգելվել:
Չարենցի մահվան 80-րդ տարելիցի օրը նրա տուն-թանգարանը մի շարք միջոցառումներ էր կազմակերպել:
Շարամբեյանի անվան ժողարվեստի կենտրոնում տեղի ունեցավ ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի «Հայ ժողովրդական տարեկան տոները և դրանց հետ կապված ծիսական տիկին-տիկնիկները ու պարերը նորօրյա որոշ վերապրուկային դրսևորումներով» գրքի շնորհանդեսը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման պրեմիերան էր:
Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ երկու հատորով լույս է տեսել Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» գիրքը:
Շարք: Մշակութային ազդագիր
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2017-12-04T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար