EK 22 12 2017

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 4 հայ երախտավորներ` գործարար Սամվել Արսենյանը, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտորներ Արզաս Ոսկանյանն ու Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվեցին շքանշաններով: 
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Շնող գյուղի Սբ. Սարգիս եկեղեցին:
Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի հետ: 
Պոլսի հայոց պատրիարքի նախկին տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հանդիպել է լրագրողների հետ և մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ տվել:
Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում հայկական հոգևոր-մշակութային կենտրոն է բացվել:
Մայր Աթոռը կզբաղվի պոլսահայ նկարչուհի Քրիստին Սալերիի ստեղծագործության հանրահռչակմամբ: 
ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն այցելեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»:  
 
2017-12-22T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ