GPqcWddx2ng

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է. Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել նրա հարազատները, ընկերներն ու ընթերցողները:
Գրողների միությունում ամենամյա մրցանակաբաշխություն էր. պոեզիայի, արձակի, թատերագրության, հրապարակախոսության ասպարեզում աչքի ընկած  մարդիկ արժանացան մրցանակների:
«Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը զբաղվում է աղքատության, դժվար իրավիճակներում հայտնված երեխաների կրթությամբ, մշակույթի, արվեստի միջոցով բարձրացնում նրանց ինքնագնահատկանը, բացահայտում ներուժը:
Հայկական ավանդական հարսանեկան ծեսերը վերականգնելու նպատակով Հայկ Երանոսյանն ու Սիրարփի Խոջաբաղյանը մտահաղացել են «Թոնիր» հարսանեկան գյուղի գաղափարը:
Լույս են տեսել Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» վեպը` Աշոտ Ալեքսանյանի բնագրային թարգմանությամբ և բանասեր, բանագետ Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» մենագրությունը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2018-02-12T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ