Եկեղեցական կյանք 27.01.2018 Սուրբ Սարգսի տոնի հատուկ թողարկում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր Աջը բերվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Պատարգին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սուրբ պատարագից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը երիտասարդների օրհնության կարգ կատարեց:
Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցված պատարագից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայոց բանակին և պարգևատրել առաջնագծում ծառայող 22 զինվորի: Պարգևները հանձնել և զինվորներին բարեմաղթանքներ է հղել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Տոնական պատարագից հետո երիտասարդությունը խաչերթով շաժվել է դեպի Սիրահարների այգի՝ մասնակցելու տոնական համերգին:
Ստեփանավանանի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական պատարագը մատուցեց քաղաքի հոգևոր հովիվ Ղազար քահանա Թորոսյանը: Այս տարի եկեղեցին նշում է հիմնադրման 800-ամյակը:
Սուրբ Սարգսի տոնը նշվեց նաև Նոր Նորքի՝ սրբի անունը կրող եկեղեցում: Պատարագից հետո Կարապետ քահանա Կարապետյանը եկեղեցու բակում երիտասարդության օրհնության կարգ կատարեց:
Սուրբ Սարգսի տոնին բազմամարդ էր Արգավանդի եկեղեցին: Պատարագից հետո եկեղեցու բակում հավաքվածները օրհնություն ստացան և մասնակցեցին տոնական միջոցառումներին:
Քառասուն օրականում մկրտված և Սուրբ Սարգսի անունը կրող Սարգիսը տասնամյակներ շարունակ ամուր կապեր է պահպանում եկեղեցու հետ և ուրախ կլինի, որ որդին եկեղեցում ծառայելու համար շապիկ հագնի:
2018-01-27T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ