THrD8ABJjdc

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով գտնվում էր Ուկրաինայի հայոց թեմում: Այցի առաջին օրը Վեհափառ հայրապետը կատարեց Կիևում կառուցվող եկեղեցու հիմնարկեքը: Իսկ մարտի 17-ին օծվեց Դնեպր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցին: 
Մարտի 17-ին նշվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված հիշատակության օրերից առաջինը՝ Մուտն ի վիրապը: 
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Մարտի18-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված պատարագի ժամանակ հավատացյալների համար օրվա պատգամը մեկնեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Գալստյան կիրակիի նախորդ օրը Հաղարծնի վանքում Վանաձորի թիվ 13 ավագ և Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի դպրոցների սովորողները մասնակցեցին համատեղ բաց դասի: 
 
2018-03-20T00:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ