Եկեղեցական կյանք 25.03.2018 Ծաղկազարդի տոնական թողարկում

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում Ծաղկազարդի տոնական պատարագ է մատուցվել, կատարվել անդաստանի և մանուկների օրհնության կարգ: Մայր Աթոռում տոնական արարողություններին մասնակցել է Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:
Արաբկիրի եկեղեցում Ծաղկազարդի տոնական պատարագը մատուցեց Հրանտ քահանա Մանուկյանը: Դա Արաբկիրի եկեղեցու առաջին Ծաղկազարդն էր: 
Ծաղկազարդի տոնին մայրաքաղաքի Սուրբ Աննան նույնպես լեցուն էր հավատացյալներով և բազմաթիվ մանուկներով: Այստեղ տոնական պատարագը մատուցեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Ծաղկազարդի տոնական պատարագը մատուցեց Տաճատ քահանա Ինջիղուլյանը: Պատարագի ավարտին մանուկների օրհնության կարգ կատարեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
Ծաղկազարդը նշվեց նաև ժողովրդական ավանդույթներով: «Իլիկ» սրճարանում Ծաղկազարդի տոնին նվիրված բանահյուսական երգեր, պարեր ու խաղեր ներկայացրեց «Ոստան» համույթը: 
 
2018-03-25T22:15:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ