aa9H7WeepLU

Հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել հերթական քառօրյա ժողովն անցկացնող Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Զրույցն ացել է անկաշկանդ և գործնական մթնոլորտում, պետություն-եկեղեցի նոր, առավել խորը և ընդգրկուն հարաբերությունների, ինչպես նաև՝ հայապահպանության գործում եկեղեցու դերի ընդլայնման մասին:
Ավարտվեցին Ս. Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը: Այսօր՝ հունիսի 1-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: 
Մայիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ: Հայոց հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց բարեխոսական կարգ: Աղոթք բարձրացվեց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
Մայիսի 31-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը: Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչը Մայր տաճարից Շողակաթ վանք բերվեց, այդ օրը նաև այս եկեղեցու ուխտի օրն է:  
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայոց թեմերում ծառայող 23 քահանա երկշաբաթյա դաընթաց է անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:  Օրերս քահանաներին հանդիպեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Մայր Աթոռում անցկացվեց կիրակնօրյա դպրոցների առաջին օլիմպիադան: Մասնակցում էր եկեղեցու հայաստանյան թեմերի 80 կիրակնօրյա դպրոց: 
Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Նորքի հայորդյաց տան սաները ներկայացրեցին <<Հոգիս>> պլաստիկ-երաժշտական ներկայացումը: 
Արտաշատ քաղաքի միակ՝ Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին օծվել է 2015-ին: Մինչև եկեղեցու բացվելը հարակից գյուղերի եկեղեցիներն են սպասարակել արտաշատցիներին: Արդեն 3 տարի գործող սբ. Հովհաննեսը, ըստ հոգևոր հովիվ տեր Թաթուլի, դարձել է սիրելի աղոթատեղի քրիստոնյա ժողովրդի համար: Մայիսի 30-ը Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրն էր:
 
2018-06-01T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ