Եկեղեցական կյանք 11.06.18

Հունիսի 9-ին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում 12 սարկավագների քահանայական ձեռնադրության նախորդ օրը ընծայման կարգ կատարվեց: 
Հունիսի 10-ին Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ մայրաքաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ 12 ընծայյացուների քահանայական ձեռնադրությունը: 
12 սարկավագների քահանայական ձեռնադրության և պատարագի ավարտին անսովոր լարված մթնոլորտ էր Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու բակում: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, հայր Կորյունի և Կարեն Պետրոսյանի առաջնորդությամբ, փորձեցին Հայրապետի հրաժարականի պահանջներ հնչեցնել: Ի պատասխան՝ եկեղեցու բակում հավաքված հավատացյալների բազմությունը հայրապետական մաղթանքի երգեցողությամբ և «վեհափառ» վանկարկումներով ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: 
Էստոնիայում լույս է տեսել սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյանը»` էստոներեն: Այն թարգմանել է էստոնացի հայտնի կոմպոզիտոր Պեետեր Վոլկոնսկին:
Սեպտեմբերի 21-ին «Հայաստան» խորագրով ցուցադրություն կբացվի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգության մասին կպատնեն ավելի քան 130 ցուցանմուշներ, որոնք տրամադրելու են մաշտոցյան մատենադարանը, Հայաստանի պատմության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները: 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել «Քարոզգիրք: Արարատի ժառանգությունը» շարքի երկրորդ հատորը: Այն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական պարբերական հանդիսացող «Արարատ» ամսագրում հրատարակված թարգմանական քարոզների համահավաք ժողովածու է:
 
2018-06-11T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ