Եկեղեցական կյանք 15.06.2018

Հունիսի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ վարչապետը եղավ Սուրբ Պայծառակերպության եկեղեցում, այցելել համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարան, Գրիգոր Նարեկացու անվան նորակառույց վարժարան:
Հունիսի 14-ին Գարեգին Բ հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց Անտիոքի հույն ուղղափառ Եկեղեցու` Զահլեի և Բաալբեքի միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սոուրիին և բարերար Նիկոլա Աբու Ֆեյսալին:  «Պահապան» հիմնադրամի միջոցներով չորրորդ խաղաթաքստոցը բացվեց սահմանապահ Այգեպարում: Այս թաքստոցի նորոգմանն աջակցել է Հոլանդիայի հայ համայնքը: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ողջունեց Հոլանդիայից ժամանած հյուրերին, որոնց մեջ էր նաև միջազգային իրավունքի՝ Հոլանդիայում հայտնի մասնագետ Անտոն Վան Կամտաուտան:
Գևորգյան հոգևոր ճեմարանի նախասրահում բացվեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի 6-րդ ցուցադրությունը: Այս անգամ իրենց ստեղծագործություններն են ներկայացրել Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ Վիկտորիա Շահբազյանն ու Մերի Եփրեմյանը: Քաշաթաղում նշվեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու օծման 20- ամյակը: 
Լրահոս- Պոլսի Գատըգյուղ թաղամասում տեղի են ունեցել հանդիսություններ` նվիրված Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին: 
Հունիսի 3-ին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն օծել է Բելգորոդ-Դնեստրովսկ քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխում հայկական եկեղեցու զանգերը: 
Հունիսի 10-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ձեռամբ օծվել է Նոր Երուսաղեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 
 
2018-06-15T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ