0dvdf0-SkXc

Ապրիլի 13-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին է այցելել 2014 թվականին արցախաադրբեջանական շփման գծում ծանր վիրավորում ստացած մայոր Սարգիս Ստեփանյանը: Հնդկաստանի հայ համայնքը, անսալով Վեհափառ հայրապետի խնդրանքին, կազմակերպել էր հայ սպայի բուժումը: 
Տարեսկզբին Վիրահայոց թեմը Վրաստանի դատարան է դիմել պետության կողմից անհիմն կերպով Վրաց պատրիարքարանին փոխանցված Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով: Ի՞նչ ընթացքում է գործը և որքա՞ն է հավանականությունը, որ եկեղեցին կվերադարձվի իրական տիրոջը:
Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Գետազատ գյուղերի բնակիչների միակ եկեղեցին Մխչյանի Սուրբ Հովհաննես Կարապետն է: Այս պահին ընթացքի մեջ են եկեղեցու երիցատան շինարարության աշխատանքները: 
Գուգարաց թեմի հոգևորականները, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ, այցելում են Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, կազմակերպում դասախոսություններ և գիտաժողովներ տարբեր թեմաներով:
Միջազգային լուրեր. Ճապոնիայի Նագասակի քաղաքում թանգարան է բացվել այդտեղ զոհված քրիստոնյա նահատակների հիշատակին: Ֆրանսիայի ազգային գրադարանը Լուվրի սրահներից մեկում ցուցադրում է կրոնածիսական ձեռագիր գրքեր: Նախագահ Մակրոնը հանդիպել է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հետ: Հնդկաստանում չորս քրիստոնյայի մեղադրել են հինդուիստների կրոնական զգացումներին վնաս պատճառելու մեջ. Սուրբ Հարության տոնին մի խումբ քրիստոնյաներ զատկական շնորհավորանքներով թերթիկներ էինն բաժանել Հայդարաբադ քաղաքի թաղամասերից մեկում: 
Չինաստանում իշխանություններն արգելել են Աստվածաշնչի վաճառքը համացանցային խանութներում՝ հիմնավորմամբ, թե հակասում է սոցիալիզմի արժեքներին: 
 
2018-04-13T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ