Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Վեհափառ հայրապետը հոգևոր դասի անունից մտահոգություն հայտնեց երկրում քաղաքական զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ: Վեհափառ հայրապետը կարևորեց, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում և օրինականության շրջանակներում:
Շարք: Եկեղեցական կյանք
2018-04-26T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար