Եկեղեցական կյանք 25.10.2019

Տաթևի վանական համալիրում թանգարան է ստեղծվել:
Հոկտեմբերի 23-ին և 24-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը: 
«Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը է բացվել Տաթևի վանական համալիրում: 
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նոր՝ «Միտք և բանք» գիրքը անդրադառնում է հանրային կյանքի մի շարք հիմնախնդիրների: 
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հոբելյանական՝ 30-րդ բնակարանը հանձնվեց արջուտցի Գագիկ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին: 
Միջազգային լուրեր - «Սիբիէն Նյուզ» հեռուստաընկերության նորությունների մերձավորարևելյան բյուրոյի տնօրեն Քրիս Միթչելլը եթերում հայտարարել է, որ թուրքական ներխուժումը Սիրիա փորձ է վերականգնելու Օսմանյան կայսրությունը, իսկ կատարվողն ուղղված է հարյուր տարի առաջ ցեղասպանություն վերապրած հայերի ժառանգների դեմ: 
Ֆիլիպիններում կառուցում են Աստվածամոր 100 մետրանոց արձան. 2021թ.-ին երկիրը նշելու է այդ տարածաշրջանում քրիստոնեության տարածման 500-ամյակը: Վիճակագիրները Նիդեռլանդները հայտարարել են մուսուլմանների հանդեպ ամենաբարեկամական տրամադրված երկիր: Նիդեռլանդները եվրոպական երկրների թվում առաջինն է, որտեղ եկվոր մուսուլմանների թիվը մոտեցել է բնիկ բնակչության քանակին:
2019-10-25T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ