WznFTJOgMu0

Տարվա առաջին՝ Ս․ Ծննդյան ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ։
Ավանդույթի համաձայն տարվա առաջին տնօրհնեքը կատարվեց կաթողիկոսական նստավայրում:
Ճրագալույցի տոնական պատարագին մասնակցելու համար Երևանի ամենամեծ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի էին եկել հարյուրավոր հավատացյալներ:
Ս․ Ծննդյան ճրագալույցի պատարագին Երևանի Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական պատարագից հետո մեղրաձորցի փոքրիկները անտեսելով ցուրտը և հոգնածությունը՝ շտապում էին տնետուն՝ փոխանցելու նվիրական ճրագն ու Սուրբ Ծննդյան ավետիսը։
 
2020-01-05T22:50:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ