Եկեղեցական կյանք 20.01.2020

Այս օրերին Հայ եկեղեցին խնկարկում է 30 տարի առաջ Բաքվում զոհ գնացած հայերի հիշատակը։ Մոսկվայի հայկական եկեղեցու թանգարանում Հովհ․ Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Ժանսեմի կտավների կողքին այսուհետ կցուցադրվեն նաև Երվանդ Քոչարի, Վահրամ Գայֆեճյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվեց ևս մեկ մատուռ: Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում ցուցադրվեց Զորավոր Սրբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության «Երազանքների տնակը» ներկայացումը: Միջազգային լուրեր- Մոնակոյի արքայադուստր Ալեքսանդրային կաթոլիկություն ընդունելու պատճառով բրիտանական միապետական ընտանիքը զրկել է գահաժառանգության իրավունքից: Վատիկանի առաքելական գրադարանի նյութերն այժմ հասնաելի են նաև առցանց։ Եգիպտոսի կառավարությունը վերականգնել է 2013 թվականին երկրի Մինյա նահանգի բոլոր տուժած ղպտիական եկեղեցիները:

2020-01-20T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ