Եկեղեցական կյանք 02.03.2020

Մեծ պահքի Բուն Բարեկենդանի կիրակիին հաջորդեց Արտաքսման կիրակին․ մարտի 1-ին Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագին ներկա էր նաև Կ․ Պոլսի հայոց նորընտիր Պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի աշխարհաբար առաջին ամբողջական թարգմանության վերահրատարակության առթիվ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում մարտի 2-ին տեղի ունեցավ «ԱՌԱՋՆԵԿԸ՝ ՆՈՐՈՎԻ» միջոցառումը: Հայաստան է բերվել Աննա սրբուհու մասունքը, որն այսուհետ կպահվի Երևանի Ս․ Աննա եկեղեցում: Վեհափառ հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել էր միանձնուհու ուղին ընտրած կանանց: ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանջին Երևանի մատենադարանում հանդես եկավ «Անիի Մայր Տաճարի որմնանկարները» թեմայով դասախոսությամբ: Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Մայր Աթոռի թանգարանային բաժնի համագործակցությամբ «Ռուբեն Սևակ» թանգարանում կազմակերպվել էր ճապոնական թեյըմպման արարողություն:

2020-03-02T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ