Եկեղեցական կյանք 18.05.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ: Մայիսի 17-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու բակում օծվեց խաչքար: Մայր Աթոռը Գեղարքունիքի մարզում իրականացրեց սոցիալական օժանդակության 2-րդ ծրագիրը, որից օգտվեց 250 ընտանիք: Այսօր Թանգարանների միջազգային օրն է. Մայր Աթոռի թանգարանների մասին պատմում է Ասողիկ աբեղա Կարապետյանը: Միջազգային լուրեր- Քրիստոնյաները և հրեաները բողոքել են Դանիայի Աստվածաշնչային ընկերության հրատարակած պոլիտկոռեկտ Սուրբ Գրքի պատճառով՝ նոր Աստվածաշնչում «Իսրայել» բառը ջնջվել ու փոխարինվել է «մենք» բառով: Վատիկանում սկանդալ է հասունանում նացիստական հանցագործությունների մասին վկայող՝ Պիոս 12-րդ պապի գործունեությունը լուսաբանող փաստաթղթերի պատճառով:

2020-05-18T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ