Եկեղեցական կյանք 06.07.2020

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկեց ՀՀ ԶՈՒ-ում սպասավորող հոգևորականների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը համալրվեց 16-30 տարեկան նոր կամավորներով: Սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի տոնը Թբիլիսիում նշվեց հայ գրողների և հասարակական գործիչների՝ Խոջիվանքի պանթեոն ավանդական այցելությամբ: «Եկեղեցին հայկական՝ ծննդավայրն է հոգվույս» թեքեյանական բնաբանով ֆեյսբուքյան ֆլեշմոբին մասնակցել են հազարավոր հավատացյալներ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից: Թուրքիայի Գերագույն դատարանը բավարար է համարել երկրի նախագահի հրամանը՝ Ս. Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու համար:

2020-07-06T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ