Եկեղեցական կյանք 10.07.2020

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հովանավորությամբ Վեդու բժշկական կենտրոնին Աստվածաշունչ մատյաններ են նվիրվել: Այս հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 57 մարդ է բուժում ստանում: 12,5 միլիոն ՀՀ դրամի չափով պարենային օգնություն է բաժանվել Արցախի թեմում: «Արարատ չելենջ» նախաձեռնությունը, որին մասնակցել է նաև Հայ եկեղեցին, հավաքագրած 120 հազար դոլարը տրամադրել է Հայաստանի համար թոքերի արհեստական շնչառության սարքեր ձեռք բերելուն: Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանն այցելել է Կանադայի հյուսիսի բնիկների Քրի ցեղախմբին և ընդունել նրանց պատմական իրավունքը զբաղեցրած հողերի վրա: Միջազգային լուրեր - Շուտով կվերաբացի Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարը, որ փակվել էր համաճարակի պատճառով: Անգլիայի 24 եկեղեցական կազմակերպություն դատական հայց է ներկայացրել կառավարության դեմ, համաճարակի տարածումը կանխելու նպատակով եկեղեցիները փակելու հրամանի պատճառով: Ի պատասախան Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախագահի քայլերի՝ Հունաստանը պատրաստվում է Սալոնիկում գտնվող Աթաթուրքի տուն-թանգարանը դարձնել Պոնտոսի հույների ցեղասպանության թանգարան:

2020-07-10T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ