Տամբով քաղաքում օծվեց հայկական Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Ընթանում է Ս․ Էջմիածնի մայր տաճարի բակի սալահատակի նորոգումը։ Արարատի մարզի Նորամարգ համայնքում խաչքար է կանգնեցվել Արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին: Հայրենիքի պաշտպաններին նվիրված խաչքար-հուշարձան է կանգնեցվել նաև Գեղարքունիքի Գեղահովիտ համայնքում: Ֆրանցիսկոս պապի հրավերով Լիբանանի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդները մեկ օր անց են կացրել Վատիկանում։ Բեյրութում Ս․ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը շարունակում է աջակցել կարիքի մեջ հայտնված լիբանանահայ ընտանիքներին: Թամարա Աթանասյանի ասեղնագործ մանրանկարների ցուցադրությունը Ժողովրդական արվեստների թանգարանում։ Լույս է տեսել Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանին նվիրված փաստաթղթերի ժողովածուն։ Հեղինակային իրավունքը գրադարանային և հրատարակչական ոլորտներում․ բանախոսություն Մայր Աթոռի մատենադարանում։

2021-07-05T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ