Ուխտագնացություն Կեսարիայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Դատավորի կիրակի. պատարագ Սուրբ Գայանե վանքում Տավուշի թեմի Այգեձոր գյուղի նորակառույց եկեղեցու խաչի օծումը: Երկրաշարժից հետո գրեթե ծայրից ծայր քանդվել է Թուրքիայի միակ հայկական գյուղը` Մուսալեռի Վագըֆը: Բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի թանգարանում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել: Կալկաթայի մարդասիրական վարժարանի սաները պատարագի են մասնակցել Թանգրայի Սուրբ Երրորդություն հայոց եկեղեցում: Շաբաթօրյա հոգևոր համերգին «Ռուբեն Սևակ» թանգարանում հյուրընկալվել էին բուժաշխատողներ:

 
2023-03-20T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ