Քրիստոսի ծննդյան ավետիսը (Ղուկաս 1.26-39)


Զաքարիային և Եղիսաբեթին տրված ավետիսից հետո ի՞նչ է ասում Ղուկաս ավետարանիչը: Ինչպե՞ս է մեծ ավետիսից հետո փոխվում Մարիամի և բոլոր քրիստոնյաների կյանքը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հիսուս Քրիստոսի ազգաբանությունը (Մատթ. 1.1-17, Ղուկ. 3.23-38)


Ինչո՞ւ է Մատթեոս ավետարանիչն իր ավետարանն սկսում ազգաբանությունից: Ինպե՞ս է Քրիստոսի ազգաբանությունը ներկայացնում Ղուկաս ավետարանիչը: Մարկոս ավետարանիչն ինչո՞ւ ընդհանրապես այդ հարցին չի անդրադառնում: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը. Ղուկաս 1.5-25


Ղուկաս ավետարանիչը մինչև Քրիստոսի ծննդյանն անդրադառնալը ներկայացնում է իրադարձություններ, որոնք միայն նրա Ավետարանում են պահպանվել: Դրանց մեջ է նաև Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը:
Ովքե՞ր էին Զաքարիան ու Եղիսաբեթը, Գաբրիել հրեշտակապետի այցից հետո ինչպե՞ս փոխվեց ամուսինների կյանքը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Ղուկասի ավետարանի նախաբանը 1.1-4


Ինչի՞ մասին է խոսում Ղուկաս Ավետարանիչն իր նախաբանի մեջ, ինչո՞վ է Ղուկասի ավետարանն առանձնանում համատես մյուս ավետարաններից և ամենակարևորը՝ ո՞ւմ է ուղղում իր ավետարանը Ղուկասը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ներածություն


Ի՞նչ է Ավետարանը, քանի՞ ավետարան կա, որո՞նք են կոչվում համատես, ի՞նչ տարբերություններ ու նմանություններ ունեն, ե՞րբ են դրանք գրվել և ի՞նչ են փոխանցում մեզ այսօր: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: