հունիսի 12-18


Այս շաբաթվա ընթացքում է Թբիլիսիում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերաօծել 1846 թվականին կառուցված Ս. Էջմիածին եկեղեցին: Այդ նույն օրը եկեղեցու հարևանությամբ իր դռներն է բացել Հայարտուն մշակութային կենտրոնը:
Հունիսի 12-18-ի շաբաթն առաձնացել է նաև Նորին Սրբության՝ Ջավաքխ կատարած պատմական այցով: Վերջին անգամ, շուրջ 100 տարի առաջ Ջավախքում հովվապետական այցով եղել էր Խրիմյան Հայրիկը: 
 

հունիսի 5-11


Տարբեր տարիների հունիսի 5-11-ի շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկը Երևանի ամենախիտ բնակչություն ունեցող Հարավ-Արևմտյան թաղամասում կառուցվող Ս. Երրոդություն եկեղեցու հիմքերի օրհնությունն էր: Եկեղեցին այսօր էականորեն փոխել է համայնքի կյանքը: 
Առանձնացրել ենք նաև  2011 թվականին Հայոց հայրապետի՝ Վրաստան կատարած այցը,  որը մեր եկեղեցու համար կոնկրետ խնդիրներ լուծեց:
 

մայիսի 29-ից հունիսի 4


Տարբեր տարիների մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած շաբաթը մեր եկեղեցու կյանքում նշանավորվել է 5 տարբեր համայքներում աղոթատների օծման արարողություններով: 
Այս շաբաթվա ընթացքում է նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածին առաջին այցով եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արքայազն Չարլզը:
 

մայիսի 22-28


Ամեն տարի մայիսի 28-ին տոնում ենք Հայաստանի առաջին հանրապետութան հռչակման օրը: Սարդարապատի հուշահամալիր են բարձրանում Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահը, բարձաստիճան այրեր, հոգևորականներ, Հայաստանում աշխատող  դիվանագետներ: Սարդարապատում այդ օրը ոգեկոչում են հայ քաջերի հիշատակը, որոնց թվում էին  նաև Հայ եկեղեցու հոգևորականներ:
Մեր օրագրի մայիսի 22-28-ի շաբաթն առանձնացել է նաև Գարեգին Բ հայրապետին շքանշաններ հանձնելու արարողություններով:
 
 

մայիսի 15-21


Այս շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկին անդրադառնում է Սկևռայի նշանավոր ավետարանի կրկնօրինակի մասին պատմող տեսանյութը: 2007 թվականի այս օրերին է այն նվիրաբերվել Գարեգին Բ հայրապետին և մինչ այսօր ցուցադրվում է Մայր Աթոռի Գանձատանը:
Շաբաթն առաձնացել է նաև երկու եկեղեցու օծման արարողություններով, որոնք հանդիսապետել է Վեհափառ հայրապետը:
 

մայիսի 8-14


Այս շաբաթվա թողարկումն անդրադառնում է Գարեգին Բ հայրապետի՝ 2000 թվականին Վրաստան կատարած այցին: Այսօրինակ այցերն ի՞նչ խնդիրներ են լուծել մեր եկեղեցու կյանքում, ինչպե՞ս են այսօր ընթանում երկու եկեղեցիների բարեկամությունն ու գործակցությունը: 
Տարբեր տարիների մայիսի 8-14-ն ընկած շաբաթվա ընթացքում են բացվել նաև Կոտայքի Ալափարս գյուղի Ս. Աստվածածաին եկեղեցին,  Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Ս. Կարապետն ու Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչը:
 

մայիսի 1-7


2003թ.-ի մայիսին Գարեգին Բ հայրապետի հրավերով մեր երկիր այցելեց Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Շենուդա 3-րդը: Պապի՝ արդեն երրոդ այցը նշանավորվեց բազմաթիվ հանդիպումներով և կրկին անգամ ամրապնդեց երկու եկեղեցիների բարեկամությունն ու փոխգործակցությունը:
Մայիսի 1-7-ի շաբաթը հիշարժան էր նաև Արարատի մարզի Ներքին Դվինի և Ապարանի բնակիչների համար:

ապրիլի 24-30


Ինչ արձագանքներ ունեցավ 2015 թվականի ապրիլի 23-ի պատմական իրադարձությունը՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: 
Ինչ ներդրում է ունեցել Հայ առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

ապրիլի 17-23


2015թ.-ի ապրիլի 23-ը հայոց պատմության մեջ նոր էջ բացեց. մեր եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին և վերականգնեց դարերով ընդհատված սրբադասման գործընթացը: 1200 հրավեր առաքվեց աշխարհի տարբեր ծայրեր, արարողությանը մասնակցելու համար ժամանեցին քրիստոնեական եկեղեցիների 35 բարձրաստիճան հոգևորականներ, եկեղեցական կազմակերպությունների պատվիրակություններ:

ապրիլի 10-16


2015 թվականի այս շաբաթվա ընթացքում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցեց: Կաթոլիկ առաջնորդն իր միլիոնավոր հետևորդներին կոչ արեց դատապարտել Հայոց ցեղասպանությունը և աղոթել անմեղ զոհերի հոգիների հանգստության  համար:
Այս շաբաթվա ընթացքում է տեղի ունեցել նաև Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու զանգերի օծումն ու նույն սրբի անունը կրող Մխչյանի եկեղեցու վերաօծումը:

ապրիլի 3-9


Անցյալ տարիների այս շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկը 2010 թվականին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատան շենքի բացումն էր: Նոր շինությունը հնարավորություն տվեց ընդլայնել աշխատակազմը, բացել նոր գրասենյակներ: 
Այս շաբաթվա ընթացքում է նաև մեր եկեղեցին տոնախմբում Ապրիլի 7-ը՝ Ս. Աստվածածնի ավետման տոնը:

մարտի 27-ից ապրիլի 2


Մարտի 27-ից ապրիլի 2-ի օրագրում անդրադառնում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Dasaran.am-ի համագործակցությանը,  Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» առաքելությանը և այլ հիշարժան իրադարձությունների: