դեկտեմբերի 19-25


Տարին մոտենում է ավարտին, տարբեր տարիների՝ այս շաբաթվա իրադարձություններից արդեն նկատելի են տոնական տրամադրություններն ու գույները:
2013 թ. այս օրերին մեկնարկեց  «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրը: Գյումրեցի անապահով 3 ընտանիք ծրագրի շնորհիվ արդեն երեք տարի է՝ տարեմուտը տոնում է   հարմարավետ բնակարանում:
Նախորդ տարի ճիշտ այս շաբաթ մեկնարկեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնի տարեվերջյան ծրագիրը՝ «Ուրախ Ամանոր սահմանում»: Երևանաբնակները ամանորյա նվերներ պատրաստեցին և ուղարկեցին Տավուշի շուրջ 30 սահմանամերձ գյուղերի բնակիչների: 

դեկտեմբերի 12-18


14 տարի առաջ մեր եկեղեցու համար հոգևոր սպասավորներ պատրաստող հաստատությունների թիվն ավելացավ ևս մեկով՝ Քահանայից լսարանով: 
Այս շաբաթը հիշարժան էր նաև Կոտայքի մարզի Ակունք գյուղի համար: 2013 թվականի դեկտեմբերի 15-ին Ս. Կարապետ եկեղեցուն կից բացվեց հոգևոր-մշակութային կենտրոն, որտեղ այսօր շուրջ 100 երեխա է հաճախում: 
 

դեկտեմբերի 5-11


Ե՞րբ Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերությունը հեռաձակման արտոնագիր ստացավ և ի՞նչ տեղ զբաղեցրեց հայաստանյան հեռուստատեսային ոլորտում: 
Ինչպե՞ս սկսվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ու Կրթության ու գիտության  նախարարության համագործակցությունը, ի՞նչ արդյունքներ ունենք այսօր:
Վերհիշում ենք տարբեր տարիների՝ դեկտեմբերի 5-11-ն ընկած շաբաթը և ներկայացնում այսօրվա արդյունքները:
 

նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4


Չորս տարի առաջ այս շաբաթ է հիմնվել Հայ եկեղեցու ամենաերիտասարդ՝ Արթիկի թեմը:
Այս շաբաթ է բացվել նաև դատապարտյալների ձեռքով կառուցված Կոշ քրեակատարողական հիմնարկի Սուրբ Հարություն եկեղեցին:
Միասին վերհիշենք տարբեր տարիների՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած շաբաթը: 
 

նոյեմբերի 21-27


Ի՞նչ պայմանագիր կնքվեց 2015 թվականի նոյմեբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև, ի՞նչ արդյունք է տվել դա այսօր:
Ե՞րբ և ինչպես նոր կյանք ստացավ Սառնաղբյուր համայնքի 13-րդ դար թվագրվող Կարմրավանքը կամ Հոգեվանքը: Տարբեր տարիների նոյեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա իրադարձությունները՝ մեր տեսադարանից:  
 

նոյեմբերի 14-20


Տարբեր տարիների նոյեմբերի 14-20-ն ընկած շաբաթվա մեջ են ակադեմիկոսներ Սեն Արևշատյանն ու Վիլեն Հակոբյանը, գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանը, գրող Կարպիս Սուրենյանն արժանացել Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Այս շաբաթ են կատարվել նաև Երևանի Ս. Երրորդություն և Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցիների օծման արարողությունները: 

նոյեմբեր 7-13


Ինչպես և երբ են հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքները, որ 500 տարուց ավելի պահվում էին Նեապոլի Ս. Գրիգոր Հայ  կուսանաց անապատում, հասել Սուրբ Էջմիածին: 
Ինչ դեպքերի բերումով են Մայր Աթոռ հասել նաև 1661 թվականին Վենետիկում հրատարակված տպագիր հայատառ առաջին ավետարանները:
Վերհիշում ենք տարբեր տարիների նոյեմբերի 7-ից 13-ն ընկած շաբաթվա իրադարձությունները: 
 

հոկտեմբերի 31-նոյեմբերի 6


Հարավային Կորեայի Բուսան քաղաքում 2013 թվականի այս շաբաթ է գումարվել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովը: Այդ օրը համաժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին ընտրեցին ԵՀԽ նախագահ առաջիկա 8 տարիների համար:
Հոկտեմբերի 31- նոյեմբերի 6-ն ընկած շաբաթվա ընթացքում եպիսկոպոս է ձեռնադրվել հայ եկեղեցու 6 վարդապետ, Հայաստանի տարբեր մարզերում օծվել է 4 եկեղեցի:
 

Հոկտեմբերի 24-30


Այս շաբաթվա իրադարձություններից ամենահիշարժանը Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալի՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն է:
Այս օրերին են կատարվել նաև Արտաշատի և Դիլիջանի  եկեղեցիների հիմքերի օրհնությունը, վերաօծվել է Գուգարաց թեմի Ս. Աստվածածին եկեղեցին:
 

Հոկտեմբերի 17-23


Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած շաբաթվա մեջ առանձնացրել ենք Հաղարծնի վանական համալիրի վերաբացման տեսանյութը: Հատկանշական էր, որ միջնադարյան հայկական այս հուշարձանի հիմնանորոգումը հովանավորում էր ազգությամբ արաբ բարերար: 
Այս շաբաթ է տեղի ունեցել նաև դեռևս եղակի համարվող «Սիրո, հավատքի և հավատարմության» համահայկական ուխտերթը:
 

Հոկտեմբերի 10-16


Վեց տարի առաջ հենց այս շաբաթ է բացվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «Տաթևի թևերը», այս շաբաթ է բացվել նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը, որն այսօր համարվում է հանրապետության առաջատար բուժհաստատություններից մեկը:  
Տարբեր տարիներին այս շաբաթ են օծվել Կոտայքի Սբ. Հովհաննես, Մեղրաձորի Սբ. Աստվածածին, Եկատերինբուրգի Սբ. Կարապետ եկեղեցիները: 
 

հոկտեմբերի 3-9


Հոկտեմբերի 3-9-ը ընկած շաբաթվա տեսաարխիվը հարուստն է եկեղեցիների օծման տեսանյութերով:
Ովքե՞ր են արժանացել մեր եկեղեցու բարձր պարգևներին, ի՞նչ պատմություն են կերտել վերջին տասնամյակներում օծված սրբավայրերը: