նոյեմբեր 7-13


Ինչպես և երբ են հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքները, որ 500 տարուց ավելի պահվում էին Նեապոլի Ս. Գրիգոր Հայ  կուսանաց անապատում, հասել Սուրբ Էջմիածին: 
Ինչ դեպքերի բերումով են Մայր Աթոռ հասել նաև 1661 թվականին Վենետիկում հրատարակված տպագիր հայատառ առաջին ավետարանները:
Վերհիշում ենք տարբեր տարիների նոյեմբերի 7-ից 13-ն ընկած շաբաթվա իրադարձությունները: 
 

հոկտեմբերի 31-նոյեմբերի 6


Հարավային Կորեայի Բուսան քաղաքում 2013 թվականի այս շաբաթ է գումարվել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովը: Այդ օրը համաժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին ընտրեցին ԵՀԽ նախագահ առաջիկա 8 տարիների համար:
Հոկտեմբերի 31- նոյեմբերի 6-ն ընկած շաբաթվա ընթացքում եպիսկոպոս է ձեռնադրվել հայ եկեղեցու 6 վարդապետ, Հայաստանի տարբեր մարզերում օծվել է 4 եկեղեցի:
 

Հոկտեմբերի 24-30


Այս շաբաթվա իրադարձություններից ամենահիշարժանը Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալի՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն է:
Այս օրերին են կատարվել նաև Արտաշատի և Դիլիջանի  եկեղեցիների հիմքերի օրհնությունը, վերաօծվել է Գուգարաց թեմի Ս. Աստվածածին եկեղեցին:
 

Հոկտեմբերի 17-23


Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած շաբաթվա մեջ առանձնացրել ենք Հաղարծնի վանական համալիրի վերաբացման տեսանյութը: Հատկանշական էր, որ միջնադարյան հայկական այս հուշարձանի հիմնանորոգումը հովանավորում էր ազգությամբ արաբ բարերար: 
Այս շաբաթ է տեղի ունեցել նաև դեռևս եղակի համարվող «Սիրո, հավատքի և հավատարմության» համահայկական ուխտերթը:
 

Հոկտեմբերի 10-16


Վեց տարի առաջ հենց այս շաբաթ է բացվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «Տաթևի թևերը», այս շաբաթ է բացվել նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը, որն այսօր համարվում է հանրապետության առաջատար բուժհաստատություններից մեկը:  
Տարբեր տարիներին այս շաբաթ են օծվել Կոտայքի Սբ. Հովհաննես, Մեղրաձորի Սբ. Աստվածածին, Եկատերինբուրգի Սբ. Կարապետ եկեղեցիները: 
 

հոկտեմբերի 3-9


Հոկտեմբերի 3-9-ը ընկած շաբաթվա տեսաարխիվը հարուստն է եկեղեցիների օծման տեսանյութերով:
Ովքե՞ր են արժանացել մեր եկեղեցու բարձր պարգևներին, ի՞նչ պատմություն են կերտել վերջին տասնամյակներում օծված սրբավայրերը:
 

 

Շաբաթը եկեղեցու կյանքում. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2


Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած շաբաթը վերջին 17 տարիների պատմության մեջ նշանավորվեց մյուռոնօրհնության երկու արարողություններով, եպիսկոպոսական ձեռնադրություններով, «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմամբ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղադրվեցին նաև Արևմտյան Հայաստաում պահպանված 12-րդ դարի նշանավոր երկու խաչքարերի կրկնօրինակները:
 

Շաբաթը եկեղեցու կյանքում. սեպտեմբերի 19-25


15 տարի առաջ այս շաբաթ էին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունները: Ս. Էջմիածին այցելեցին եկեղեցապետեր, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորակնաններ, պատվիրակություններ: Ինչպես նշվեցին տոնական այդ միջոցառումները, հիշարժան ինչ իրադարձություններ նշանավորեցին եկեղեցու կյանքը այս շաբաթ՝ սեպտեմբերի 19-25-ն ընկած օրերին: 

Շաբաթը եկեղեցու կյանքում. սեպտեմբերի 5-11


Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած շաբաթվա մեջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց Ռուբեն Սևակի անվան թանգարանը, Գևորգյան հոգևոր ճեմարանը նոր կարգավիճակով մուտք գործեց ուսումնական տարի, Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվեց ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Բրբանքի Սուրբ Ղևոնդյանց տաճարը: Այս և ևս 10 հիշարժան իրադարձություններ ենք առանձնացրել եկեղեցու կյանքում:

Շաբաթը եկեղեցու կյանքում. սեպտեմբերի 12-18


Այս օրերին կատարվեցին բանակի  հոգևոր առաջնորդության դրոշի օրհնության,  Արմավիրի եկեղեցու հիմնարկեքի, Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունները: Շուրջ 10 հիշարժան իրադարձություն ենք առաձնացրել սեպտեմբերի 12-18 ընկած շաբաթվա կյանքից:

Շաբաթը եկեղեցու կյանքում. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4


Տարբեր տարիների օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած շաբաթը հարուստ էր շքանշանների հանձնման արարողություններով, մի շարք ծրագրերի մեկնարկով և բարձրաստիճան հյուրերի այցելությամբ:

Շաբաթը եկեղեցու կյանքում. օգոստոսի 22-28


Տարբեր տարիների օգոստոսի 22-28-ն ընկած հատվածը հիշարժան է եղել հատկապես եկեղեցիների օծումներով և հիմնօրհնեքներով: Այդ եկեղեցիներն այսօր արդեն գործում են և էական դերակատարություն ունեն համայնքներում: