Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:

Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին

Արփի Ավդալյան


«Տիեզերքը՝ հայկական զարդանախշերով»: Այսպես է նկարագրում նկարիչ, մոդելյոր Արփի Ավդալյանն իր ասեղնագործ աշխատանքները: 

Արմեն Ղազարյան


Գարեջրագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի, այսօր հայկական արտադրության գարեջուրը նոր վերելք է ապրում: Երևանյան գարեջրի ակադեմիան այդ վերելքի վառ արտահայտություններից է: Հայկական գարեջրի մասին մեզ պատմում է Գարեջրի ակադեմիայի հիմնադիրներից Արմեն Ղազարյանը: 

Վարուժան Մուրադյան


«Փորձում ենք վերականգնել հայկական գինեգործության ավանդույթները: Բայց որպեսզի Հայաստանը դառնա գինի արտահանող առաջատար երկիր, պետք է շատ աշխատել, կա՛ն բոլոր պայմանները՝ լավ հող, ջուր, արև, խաղող, կամք և աշխատանք սիրող մարդ: «Վան Արդիի» հաջողության գրավականը հենց սա է»,- ասում է Վարուժան Մուրադյանը: 

Կարեն Աղիկյան


Կարեն Աղիկյանը մասնագիտությամբ շինարար է: Մի օր պատահաբար մետաղալարով աթոռ է պատրաստում, ու հասկանում, որ սովորական լարերի օգնությամբ կարելի է հետաքրքիր պատկերներ ստանալ: Նրա քանդակները զգացմունքային են, թեմաները՝ համամարդկային, բայց հայկական ձեռագիրն ակնհայտ է:

Արմեն Կիրակոսյան


Արևային էներգիայով հոսանք ստանալու մշակույթն այսօր լայն տարածում ունի եվրոպական տարբեր երկրներում: «Հայաստանն այս բնագավառում նույնպես կարող լավ արդյունքներ ունենալ»,-ասում է Արմեն Կիրակոսյանը: Նա ընկերների հետ միասին զբաղվում է արևային էներգիայի օգնությամբ տաքացուցիչների արտադրությամբ: 

Գայանե Միքայելյան. բատիկի վարպետ


Հայաստանում տեքստիլ գեղանկարչության՝ բատիկի ոչ միայն սիրահարներն են շատ, այլև՝ վարպետները: Թեև արվեստի այս տեսակը Հայաստան է եկել Հեռավոր Արևելքից, բուն հայկական չէ, սակայն այսօր այն պատրաստվում է նաև Հայաստանում՝ հայկական մոտիվներով, հայ վարպետների կողմից: 

Արտակ Զաքարյան


Հայկական հաճարենու փայտ, հայ վարպետների ու դիզայներների աշխատանք. Actic toys էկոլոգիապես մաքուր խաղալիքները պատրաստված են Հայաստանում: Մտահղացման հեղինակը և արտադրության ղեկավարը մեր հաղորդկան հերոսն է՝ Արտակ Զաքարյանը: 

Մարիամ Խարազյան. տիկնիկագործ


Մարիամ Խարազյանը տիկնիկներ է պատրաստում կարպետից: «Իմ տիկնիկների դեմքերը տիպիկ հայկական են ստացվում, այլ կերպ չի էլ կարող լինել, չէ՞որ պատրաստվում է հայ  վարպետի ձեռքերով: Ինքդ քեզ խաբել չես կարող»: 

Էմմա Մարաշլյան. ընտանեկան լուսանկար՝ տարազով


«Սկզբում նպատակ էինք դրել վերականգնել ընտանեկան լուսանկարի ավանդույթը: Մարդիկ ցանկանում էին լուսանկարավել ավանդական տարազներով: Այդպես, սկսեցինք վերականգնել ընտանեկան լուսանկարչությունը՝ ավանդական տարազներով: Ստեղծվեց «Մարաշլյան» ռետրո ստուդիան»,- պատմում է լուսանկարչական ստուդիայի հիմնադիր էմմա Մարաշլյանը:

Նելլի Ավետիսյան. դեղագործ


Մասնագիտությամբ դեղագործ Նելլի Ավետիսյանը վստահեցնում է, որ հայկական բուսատեսակներով կարելի է ոչ միայն բնական օճառներ պատրաստել, այլև կոսմետիկ բազմաթիվ միջոցները: «Բույսերի մի մասը իմ այգում եմ աճեցնում, մյուս մասը փնտրում եմ Հայաստանի տարբեր շրջաններում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ողջ տեսականին պատրաստված է Հայաստանում»: 

Լալա Մնեյան. թաղիքագործ


Թաղիքագործությունը լայն տարածում է ունեցել հատկապես Արևմտյան Հայաստանի գյուղական շրջաններում: Այսօր թաղիքը դարձել է նաև կիրառական արվեստի նյութ: 
Անհրաժեշտ է զարգացնել թաղիքագործությունը, վերականգնել ավանդույթները և աշխարհին ցուցադրել թաղիքը այնպես, որ պարզ դառնա՝ պատրաստված է Հայաստանում՝ վստահ է թաղիքագործ Լալա Մնեյանը:
 

Մամիկոն Մխիթարյան. մետաղագործ


Մետաղագործ արվեստագետ Մամիկոն Մխիթարյանն իր ստեղծագործությունն ավարտուն է համարում, երբ դրա մեջ պարզ երևում է հայ վարպետի ձեռքը, երբ պարզ երևում է, որ պատրաստված է Հայաստանում: Այդ պատճառով յուրաքանչյուր նոր աշխատանք սկսելիս նա ուսումնասիրում է հայկական ավանդական զարդանախշերն ու սիմվոլները:
 «Հայահոտությունը պահպանել է պետք. միայն այդ դեպքում կարելի է խոսել արվեստի գործ ստեղծելու մասին»,-վստահ է վարպետը: