Ալֆրեդ Նոբել. ճանապարհ դեպի հավերժություն


«Հնարավոր է, որ դու այսօր չունես 472 միլիոն դոլար և չես կարող այդչափ անվանի մրցանակ ստեղծել, որն ուղղված կլինի առաջին հերթին մարդկության մեջ բարություն սփռելուն, սակայն այն, որ դու կարող ես հենց այսօր մտածել քեզնից հետո բարի հետք թողնելու մասին, միանշանակ է: Ալֆրեդ Նոբելը մի օր որոշեց ու արեց դա: Ես ուզում եմ հիշել Ջոն Մասքվելի խոսքը՝ մարդու կյանքում երկու կարևոր օր կա: Առաջինը, երբ նա աշխարհ է գալիս, և երկրորդը, երբ հասկանում է՝ ինչի համար». Հովնաթան Սյոդերբլյումի խոսքը Նոբելյան մրցանակաբաշությանը՝ Ալֆրեդ Նոբելի մասին: 

Կյանքի գինը


«Առաջին համաշխարհայինի տարիները դժվար էին: Դժվարություններին դիմանալու համար բաց սիրտ է պետք: Համբուրգում, մի փոքրիկ եկեղեցում, իմ ամենածանր օրը ես կյանք էի ստացել իբրև  պարգև…իսկ ամենակարևորը՝ հասկացել էի դրա գինը»:

Սոֆյա Սոլիտերմանս


Սոֆյա Իլինիչնա Սոլիտերմանս. Լենինգրադի բլոկադայի զոհերից մեկի պատմությունն` օրագրի թերթերի մեջ: 

Յանուշ Կորչակ


«Քեզ չեմ ուղղում երկար աղոթք, Տե՛ր: Խորին խոնարհումներ չեմ անում: Քո փառքը չեմ գովաբանում և չեմ մատուցում ճոխ զոհաբերություն: Քեզ չեմ ձգտում մոտենալ, Ամենակալ,  ստանալու համար ողորմությունդ: Իմ մտքերը չունեն թևեր, որ իմ երգը երկինք հասցնեն: Բառերն իմ գունեղ չեն և ոչ էլ խնկաբույր: Հոգնած եմ ես և ուժասպառ: Աչքերն իմ խամրել են, մեջքս կքվել է հոգսերի բեռից: Քեզ եմ դիմում, Տե՛ր, սրտագին խնդրանքով: Տո՛ւր երեխաներին ուրախություն, օգնի՛ր ու օրհնի՛ր նրանց ջանքերը»:Յանուշ Կորչակ: Գրող, բժիշկ, մարդ: Նրա կյաքի բացառիկ պատմությունը ՝«Քրիստոնյայի օրագիր» շարքով:

Անտոն Մանշինի օրագրից


«Սաշա, միշտ ուզում էի քեզ հարցնել` ինչպես էիր զնդանում մենակ մնացել, ինչն էր քեզ պահում»,- առաջին անգամ հարցրի նրան: «Երկինքը,- ժպտաց արցունքների միջից,- նայում էի չեչենական երկնքին ու այնտեղ իմ փրկչին էի որոնում»: «Բա հետո՞»,- հարցրի: «Իսկ հետո... այսօր նրա գրիկն եմ եկել»:
Անտոն Մանշին. հատվածներ ռազմագերու օրագրից