Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը


Սեպտեմբերի 17-ին օծվեց մեր եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվեց եկեղեցական համալիրը: Երկար սպասված այս իրադարձությունը իրականություն դարձավ Մոսկվայի հայ համայնքի ու առանձին բարերների օժանդակությամբ: Ի՞նչպես հաջողվեց ՌԴ մայրաքաղաքում այդպիսի հոյակերտ համալիր կառուցել, ի՞նչ զգացողություններ ունեն եկեղեցու կառուցման աշխատանքներին տարիներ շարունակ իրենց մասնակցությունը բերած մեր հայրենակիցները և ի՞նչ նշանակություն ունի նրանց կյանքում Հայ առաքելական եկեղեցին: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է բարերար, մոսկովյան Ռուցոգ&raqu

Alt

Երկնքից երեք խնձոր ընկավ…հյուրը՝ Նարինե Թուխիկյան


Երկնքից երեք խնձոր ընկավ» փառատոնը նոր շունչ է հաղորդում հեքիաթասացության դարավոր ավանդույթին և մեզ հիշեցնում արդեն մոռացվող բարբառների, մեր տատիկ-պապիկների ու նրանց պատմությունների մասին: Հեքիաթային փառատոնի ձեռքբերումների և Հովհ. Թումանյանի թանգարանի ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:

Alt

Անկախությունը և մենք


Որքան ավելի է ժամանակագրորեն հեռանում 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, որքան ավելի են ծանրանում տնտեսական, քաղաքական հոգսերը, այնքան ավելի սովորական է դառնում և նույնիսկ արժեզրկվում անկախության գաղափարը: Ինչո՞ւ ենք կորցնում հավատը մեր նվիրական արժեքների հանդեպ, ի՞նչ պետք է անել դրանք վերականգնելու համար:
Հայկ Համբարձույանը զրուցել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավի Գաբուճյանի հետ:

Alt

Սովետական իրականությունը, որ կա ու չկա


Որքանո՞վ են հայ գրականությունն ու արվեստը նախապատրաստել, ընկալել ու ներկայացրել հետխորհրդային հայ իրականությունը: Այս հարցին պատասխանելը դժվար է, քանի որ հստակ չէ, թե որքանո՞վ է մեր արվեստը հասկացել ու արտացոլել խորհրդահայ իրականությունը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, Քալիֆորնիայի UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Անահիտ Արամունի Քեշիշյանի հետ:

Alt

Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը


Վանա լճի Աղթամար կղզին իր պատմամշակութային ժառանգությամբ բացառիկ դեր ու նշանակություն է ունի մեր մշակույթում: Հնագույն բնակավայրը 7-րդ դարում՝ արաբների դեմ պայքարի շրջանում, դարձավ ռազմական հենակետ, 10-րդ դարում արդեն Արծրունյաց թագավորության վարչական ու հոգևոր-մշակութային կենտրոն, ծաղկուն վանական համալիր, գրչության կենտրոն ու կաթողիկոսանիստ: Աղթամարի պատմամշակութային ժառանգություն մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հետ:

Alt

Հայ կոմպոզիտորների նվաճումներն արտերկրում


Կոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանն արժանացել է համաշխարհային դասական երաժշտության ասպարեզում տրվող ամենանշանակալի՝ Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան մրցանակին: Մուշեղ Պետրոսյանը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի. զբաղվել է աստվածաբանությամբ, ուսումնասիրել հին լեզուներ: Ինչպե՞ս է հնարավոր համատեղել դասական բանասիրությունն ու ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, զարգացման ի՞նչ ուղղությամբ է ընթանում ժամանակակից դասական երաժշտությունը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանի հետ:

Alt

«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» ծրագրերը


Հիմնադրման 85-ամյակը նշող Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը հայաստանյան ու Սփյուռքի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցն է: Գիտաժողովներ, կրթական ծրագրեր, հրատարակվող գրքեր. սրանք Համազգայինի» գործունեության տեսանելի արդյունքն են: Հիմնադրամի իրականացրած ծրագրերի, սպասվող նախաձեռնությունների, ինչպես նաև մեր մշակութային իրականության հրատապ խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի հետ:

Alt

Բուենոս Այրեսի հայ համայնքն ու եկեղեցին


Արգենտինայի հայ համայնքն ամենամեծն է Հարավային Ամերիկայում: Այստեղ, տարբեր տվյալներով, մոտ 100 հազար հայ է ապրում, առավելապես`Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Գաղութը ձևավորվել է վաղուց և կարևոր դերակատարություն ունի Արգենտինայի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում: Մեծաթիվ են հայկական եկեղեցիներն ու կից գործող դպրոցները: Միայն Բուենոս Այրեսում հայկական 6 եկեղեցի կա: Արգենտինայի մայրաքաղաքի հայ համայնքի խնդիրների, ուրախությունների ու մտահոգությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Բուենոս Այրեսի Վարագա Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.

Alt

Հայ գրողն ու միջազգային գրական անցուդարձը


Գրական դաշտի որոշակի աշխուժացումը, գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության աճը, նաև միջազգային մշակութային կապերի զարգացումը հնարավորություն են տալիս հայ գրողներին թարգմանել իրենց գրքերը, ներկայացնել արտերկրում, մասնակցել փառատոնների և այլն: Որքանո՞վ են հայ ժամանակակից հեղինակները օգտվում այդ հնարավորություններից, ի՞նչ է տալիս միջազգային գրական փառատոններին մասնակցությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, բան. գիտ.թեկնածու Վահե Արսենի հետ:

Alt

Հայկական թեմաներով ֆիլմերը Սփյուռքում, հյուրը` Հայկ Համբարձում


Իրողություն է, որ սփյուռքահայ նոր սերունդը բազմաթիվ պատճառներով հեռանում է ազգային արմատներից: Մյուս կողմից, սփյուռքաայ երիտասարդ ստեղծագործողները շարունակում են արվեստում արծարծել հայկական թեմաներ: Արդյո՞ք պատմական հայրենիքի հետ շփումներն օգնում են նրանց ստեղծագործական ունակությունների իրացմանը, ի՞նչ է տալիս սփյուռքահայ նոր սերնդին հայ մշակույթի հետ հաղորդակցվելը: Այս թեմայի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցում է ամերիկահայ ռեժիսոր Հայկ Համբարձումի հետ:

Alt

«Ոսկե ծիրան-10»


Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը, չնայած ներկայացված ֆիլմերի ու մասնակից երկրների բազմազանությանը, այս տարի կարծես ֆրանսիական կամ ֆրանս-հայկական երանգ ունի. փառատոնը բացվեց Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով` Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ և կփակվի Փարաջանով» ֆիլմով` Սերժ Ավետիքյանի գլխավոր դերակատարությամբ ու ռեժիսորությամբ: Հոբելյանական ծիրանի երանգների, Սերգեյ Փարաջանովի կերպարի մարմնավորման առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ:

Alt

Տ. Շահե վարդապետ Անանյան


Սուրբ թարգմանիչներին նվիրված տոներով մեր եկեղեցին մեծապես կարևորվում է թարգմանչաց շարժման դերն ու նշանակությունը: Մշակութային աննախադեպ վերելք, որը սկսվում է Աստվածաշնչի բացառիկ թարգմանությամբ: