Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

Հեքիաթի արդիականությունը


Լինում է, չի լինում», երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթի բանաձևերը ծանոթ են բոլորիս: Հեքիաթի զարմանահրաշ աշխարհի միջով է անցնում մանուկ ունկնդիրը մեծ աշխարհ հասնելու, կայանալու ճանապարհին: Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե ինչ հեքիաթներ են լսում ու կարդում մեր մանուկները:
Մանկական ու պատանեկան ընթերցանության յուրահատկությունների, հեքիաթների հրատարակության, թարգմանության ու հեքիաթագիտության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանասիրական գիտ. դոկտոր, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի հետ:

Alt

Տոնի և սգի հարաբերությունը հիշողության մշակույթում


Հայ ժողովրդի պատմության մի շարք շրջադարձային իրադարձություններ տեղի են ունեցել ապրիլ, մայիս ամիսներին: Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդում է հաղթանակների մայիսը՝ Շուշի ազատագրում, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր, Ավարայրի հերոսամարտի, ապա՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրեր: Ինչպե՞ս են մեր կոլեկտիվ հիշողության մեջ հերթագայվում հաղթանակներն ու կորուստները, ինչպե՞ս են հարաբերվում տոներն ու հիշատակի արարողությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ:

Alt

Ամերիկյան հայագիտություն. անցյալ և ներկա


1974թ. պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ամերիկյան հայտնի համալսարաններում աշխատող մի խումբ գիտնականներ հիմնեցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը» (Soceiety for Armenian Studies, SAS)։
265 անդամ ունեցող ընկերակցությունն այս տարի նշում է ստեղծման 40-ամյակը: Ի՞նչ խնդիրների առջև է կանգնած այսօր ամերիկյան հայագիտությունը, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության» նախագահ Գևորգ Բարդաքչյանի հետ:

Alt

Ցեղասպանագիտություն. հեռանկարներ ու խնդիրներ


Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այն շրջադարձային կարող է լինել հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացում, եթե իհարկե հիշատակի արարողությունները չսահամանափակվեն ցուցահանդեսներով, բողոքի ակցիաներով ու ֆիլմերի նկարահա¬նումներով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հիմնարար ուսումնասիրութ¬յունների սակավության, մեր գիտնականների՝ միջազգային ակադեմիական շրջանակներում պասիվության մասին շատերն են բարձրաձայնում:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության խնդիրների ու հեռանկարների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանի հետ:

Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը


1944 թվականին Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում հրատարակվում է Նաիրյան դալար բարդի բանաստեղծությունը», որով հայ իրականության մեջ ազդարարվում է նոր բանաստեղծի՝ Համո Սահյանի ծնունդը:
Սահյանի քնարական բանաստեղծություները հարազատ են ընթերցողական բոլոր սերնդներին: Այս տարի լրացավ սիրված բանաստեղծի ծննդյան 100-ամյակը: Սահյանի ստեղծագործության ու կենսագրության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծի ընկեր, Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի տնօրեն, գրականագետ Շչորս Դավթյանի հետ:

 

Alt

Թատրոնը մրցանակների ու անտարբերության միջև


Մշակութային գարունն ուղեկցվում է թատերական բազմաբնույթ իրադարձություններով: Թատրոնի օր, Արտավազդ» մրցանակա¬բաշխություն, նոր ներկայացումներ և Թատրոն X» թատերական փառատոն: Այս աշխուժությամբ հանդերձ, կան նաև մտահոգիչ երևույթներ. թատերական ինստիտուտը դեռևս չունի ռեկտոր, թատերարվեստի ոլորտում 2013-ի համար չհանձնվեց պետական մրցանակ և այլն: Թատերաշխարհի զարգացումների և խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ազգային թատերական ստեղծագործական միավորման» և Թատրոն X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանի հետ:

Alt

Քեսապ. իրականություն և տեղեկատվական պատերազմ


Անցնող շաբաթվա ընթացքում իրարամերժ տեղեկություններ էին տարածվում Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի բնակչության կորուստների, ունեցվածքի ոչնչացման ու եկեղեցիների պղծման վերաբերյալ: Համացանցում քեսապահայության փրկությանն ուղղված մեծ շարժում ծավալվեց, խնդրին անդրադարձան նաև օտարերկրյա լրատվամիջոցներն ու իշխանությունների ներկայացուցիչները: Որքանո՞վ էր ճիշտ ու ստուգված Քեսապի իրավիճակի մասին լրատվությունը: Ո՞վ և ի՞նչ խնդիրներ է լուծում ապատեղեկատվություն տարածելով: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ:

Alt

Թորոս Թորամանյան


Ճարտարապետ, հնագետ, տեսաբան Թորոս Թորամանյանը համարվում է հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր: Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել մեր ճարտարապետության յուրահատկությունն ու ոճական ինքնուրույնությունը: Լրացավ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակը: Թորոս Թորամանյանի կյանքի, գործունեության ու վաստակի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի հետ:

Alt

Իրանական պոեզիա


Ժամանակակից իրանական պոեզիան յուրահատուկ ու հետաքրքիր երևույթ է: Այն նոր կողմից բացահայտում է բռնապետական համարվող երկրի արդի մշակույթը, մարդկանց աշխարհայացքն ու ներաշխարհը: Շնորհիվ նոր թարգմանությունների իրանցի ժամանակակից բանաստեղծների գործերը սիրված են նաև Հայաստանում: Ինչպիսի՞ն է իրանական պոեզիան այսօր, ինչպե՞ս է զարգանում փակ քաղաքական ու մշակութային համակարգում, ինչպե՞ս է թարգմանվում հայերեն:
Պոեզիայի միջազգային օրվան ընդառաջ Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ-դիզայներ, թարգմանիչ Էդիկ Պօղոսեանի հետ:

Alt

Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում


Հայաստանն առաջինն էր Խորհրդային միությունում, որ ունեցավ ժամանակակից արվեստի թանգարան: Թանգարանը ստեղծվեց առանձին անհատների ջանքերով ու 1960-ականների մշակութային յուրահատուկ մթնոլորտի արդյունքում: Թանգարանի կայացման գործում և հայկական մոդեռնիզմի արվեստում կարևոր նշանակություն ունի Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունը: Մինասի արվեստն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը: Ինչպե՞ս է ընկալվում Մինասն արտերկրում, ի՞նչ դեր ու նշանակություն ունի նրա ստեղծագործությունը ժամանակակից հայ արվեստում, ինչպե՞ս են հարաբերվում ազգային մոդեռնիզմն ու ավանգարդը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ:

Alt

Կինն արվեստում


Օրգանական ապակի, տաք գույներ, լույսի, ստվերի ու իրականության արտացոլման յուրահատուկ խաղ: Արև Պետրոսյանի ստեղծագործությունները ներկայացվում են Հայաստանում և արտերկրում, արժանանում արվեստաբանների գնահատականին ու արվեստասերների հիացմունքին: Կանանց ստեղծագործության յուրահատկությունների, կին արվեստագետի աշխարհընկալման, ներշնչման աղբյուրների ու արվեստի թեմաների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ, դիզայներ Արև Պետրոսյանի հետ:

Alt

Հայ հոգևոր երգը մեծ բեմերում


Ձևավորվելով 4-5-րդ դարերում` մեր հոգևոր երգարվեստը զարգացել ու նոր շարականներով, տաղերով ու մեղեդիներով է համալրվել մինչև 15-րդ դար: Մեր հոգևոր երաժշտության պահպանության ու զարգացման համար կարևոր նշանակություն ունեցան բազմաձայնության ներմուծումը 19-րդ դարում ու երգերի մշակումները: Այսօր էլ մեր հոգևոր երգերը նոր մշակումների են ենթարկվում, հնչում մեծ բեմերից: Ի՞նչ է գտնում կամ կորցնում հոգևոր երգը նոր համերգային կատարումներում, ինչպե՞ս պետք է մշակել ու հարստացնել հոգևոր երգերը: Հայկ Համբարձումյանի զրուցակիցը կոմպոզիտոր, դիրիժոր Գրիգոր Առաքելյանն է: