Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

Մշակութային 2013-ը, հյուրը՝ Հասմիկ Պողոսյան


Հոբելյաններ, երաժշտական, թատերական, կինո և գրական փառատոններ, վիճահարույց հարցեր, մշակութային բազմաբնույթ նախագծեր, նաև մտահոգություններ ու կորուստներ: 2013 թվականի մշակութային անցուդարձին Թեմա» հաղորդաշարը անդրադարձել է ողջ տարվա ընթացքում: Իսկ նոր տարվան ընդառաջ մշակութային 2013-ի նվաճումների, բացթողումների և նոր տարվա ակնկալիքների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Alt

Բանաստեղծը` մարգարե, քաղաքացի, որսորդ


Ո՞րն է բանաստեղծության նշանակությունը, ինչպե՞ս է փոխվել բանաստեղծի առաքելության ընկալումը մեր ժամանակներում: Ի՞նչ լեզվով են գրում մեր բանաստեղծները և ո՞ր ընթերցողի համար: Ի՞նչ արտաքին և ներքին վտանգներ են սպառնում հայոց լեզվին: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:

Alt

Օպերան ռաբիս միջավայրում, հյուրը՝ Բարսեղ Թումանյան


Կարո՞ղ են արդյոք օպերան և արվեստի դասական դրսևորումները գոյատևել ռաբիսի և գավառամտության պայմաններում: Ի՞նչ դեր, առաքելություն և գործառույթներ ունի դասական արվեստն այսօր: Արվեստագետը ցանկանո՞ւմ է, պե՞տք է պայքարի իր դավանած արժեքների կենսունակության համար, թե՞ պետք է սպասի իր ստեղծագործությունների ընկալման ավելի բարենպաստ ժամանակների: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ:

Alt

Թատրոնը և ներկան, հյուրը` Ռուբեն Բաբայան


Թատրոն և արդիականություն: Որքանո՞վ է մեր թատրոնը համապատասխանում ներկայի պահանջներին, արտացոլում մեր իրականությունը: Ինչպիսի՞ն է թատրոն-դրամատուրգ-հանդիսատես կապը և ինչպես է այն նպաստում թատրոնի զարգացմանը: Այս թեմաների շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:

Alt

Եկեղեցին և հանրային դիսկուրսը


Կեղծ լուրեր, բամբասանքներ եկեղեցու կամ հոգևորականների մասին, անհարկի մեղադրանքներ ու պահանջներ: Ովքե՞ր և ինչո՞ւ են շահագրգռված եկեղեցու և հոգևորականների վարկաբեկմամբ: Ինչո՞ւ է փոխվել եկեղեցու հանրային ընկալումն ու ինչպե՞ս պետք է հասարակությունը տեղեկանա եկեղեցու առաքելության ու գործառույթների մասին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մայր Աթոռի հասարակական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

Alt

Հայկական գորգարվեստի գաղտնիքները


Կառավարության որոշմամբ այս տարի մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Երևանում մեկնարկեց Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի, հայկական գորգարվեստի գաղտնիքների ու առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բազեյանի հետ:

Alt

Թարգմանություն և գրական կապեր


Խորհրդային միության փլուզումից հետո խզվեցին նաև գրական-մշակութային կապերը: Եթե նախկինում հայ գրողների գործերը պետական աջակցությամբ ու ծրագրով թարգմանվում էին ԽՍՀՄ երկրների լեզուներով, ապա անկախության ժամանակներում գրողները իրենք պետք է կապեր հաստատեին, թարգմանեին ու տարածեին իրենց ստեղծագործությունները: Ինչպե՞ս են այսօր կապեր հաստատում նախկին ԽՍՀՄ երկրների գրողները, ի՞նչ դեր ունի գրական թարգմանությունն այդ կապերի զարգացման գործում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Վիկտորիա Չեմբարցևայի հետ:

Alt

Հայկական խազագրության գաղտնիքները


Խազերը միջնադարյան հայկական հոգևոր երգերի գրության նշաններն են՝ նոտաները, որոնց միջոցով պահպանվել և մեզ են հասել մեր ազգային երգեցողության գանձերը: 16-18-րդ դարերում խազերն աստիճանաբար մոռացվել են և մինչև օրս ուսումնասիրողները փորձում են գտնել մոռացված նշանների գաղտնիքը: Հայկական խազագրության գաղտնիքների և ազգային երգեցողության առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի հետ:

Alt

«Գրական Տապան»-2013


Գրական Տապան» միջազգային գրական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շրջանակները: Ի՞նչով է նշանավորվել փառատոնն այս տարի, ի՞նչ է այն տալիս հայ և օտարերկրյա մասնակիցներին: Հայկ Համբարձումյանը զրուցել է Գրական Տապան» փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանի հետ:

Alt

Գրող, գրականություն և իրականություն


Ինչո՞ւ է հանրությունը այսքան բուռն ու հիվանդագին արձագանքում գրողների, Հայաստանի գրողների միության հետ առնչվող իրադարձություններին, ինչո՞ւ է արդի գրականությունը դառնում ծաղրի առարկա, ինչո՞ւ են գրական խնդիրների փոխարեն առավելապես քննարկվում մերձգրական հարցեր: Ո՞վ է այս վիճակի մեղավորը` գրողը, թե՞ իրականությունը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:

Alt

Կինոերաժշտություն


Ժամանակակից կինոն առանց երաժշտության անհնար է պատկերացնել, բայց կինոյի երաժշտությունն առանց կինոյի կարելի է: Սիրված կինոմեղեդիները երբեմն ավելի հայտնի են դառնում, քան ֆիլմերը, որոնց համար դրանք գրվել են: Մենք գիտենք ու սիրում ենք Էննիո Մարիկոնեի, Գորան Բրեգովիչի ստեղծագոր-ծությունները` անկախ նրանից դիտել ենք համապատասխան ֆիլմերը, թե ոչ: Ինչո՞ւ է այդպես և ի՞նչ դեր ունի երաժշտությունը կինոյում: Այս մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կինոմեղեդիներ կատարող Art Cinema Ensamble» խմբի անդամ, ջութակահար Աշոտ Խոյեցյանի հետ:

Alt

Նիցշեն հայ մշակույթի համատեքստում


Վերջերս Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Նիցշեն մշակույթի համատեքստում» միջազգային գիտաժողովը: Ֆրիդրիխ Նիցշեն և նրա աշխատությունները շարունակում են մնալ փիլիսոփաների, մշակութաբանների, պատմաբանների և գրականագետների հետաքրքրության շրջանակում: Ինչպե՞ս է ընթերցվում Նիցշեն հայ մշակույթի համատեքստում, ի՞նչ մակարդակում է գերմանական թարգմանական գրականությունը:
Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Արա Առաքելյանի հետ: