Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Գոյության խաղն ու Աստծո անվան փնտրտուքը


Ի՞նչ դեր ունեն բանաստեղծությունն ու բանաստեղծը գոյության հավերժ շրջապտույտում, ի՞նչ պատասխանատվություն` իրականության նկատմամբ: Ո՞ւմ է ուղղված և ինչո՞ւ է ստեղծվում բանաստեղծություն մեր ժամանակներում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  բանաստեղծ Ավագ Եփրեմյանի հետ: 

Հայ միջնադարյան արվեստի նորովի ներկայացումը. լրագրության և գիտության միջև


Հայ միջնադարյան հարուստ մշակույթը ժամանակակից՝ ագրեսիվ տեղեկատվությամբ ու գովազդով լցված աշխարհում ներկայացնելու և հասանելի դարձնելու համար արդեն ավանդական գործիքները՝ գիտական մամուլ, գրքերի հրատարակություններ և այլն,  բավարար չեն: Անհրաժեշտ են համացանցային կայքեր, թվային շտեմարաններ, իհարկե մասնագիտական նոր մոտեցում: Արդյունավետ կարո՞ղ են լինել այս միջոցները, ինչպե՞ս   ընդհանրապես պետք է ներկայացվի մեր արվեստը և ներկայացվում է արդյո՞ք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հետ:

Հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային բիենալեներում


2016 թ. դեկտեմբերի 15-ին Իտալիայի Բարի քաղաքում մեկնարկեց և շուրջ մեկ ամիս տևեց կերպարվեստի «Bibart bienalle» միջազգային բիենալեն, որին Հայաստանից մասնակցեց նկարիչ Արթուր Հովհաննիսյանը և արժանացավ միանգամից երկու մրցանակի: Ի՞նչն է բարձր գնահատվում միջազգային բիենալեներում, ինչպե՞ս է ժամանակակից արվեստը արժևորվում ու ներկայացվում Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի հետ:
 

Հայ երաժշտարվեստն ու աշխարհը


Հայկական երաժշտարվեստի` երկրի ներսում ներկայացման ու արտերկրում հանրահռչակմանն ուղղված պետական ու մասնավոր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, կազմակերպվում են համերգներ ու փառատոններ: Որքանո՞վ են արդյունավետ այս քայլերը, ինչպե՞ս է հնարավոր ժամանակակից աշխարհում ցածրաճաշակ երաժշտության հաղթարշավի պայմաններում գրավիչ կերպով ներկայացնել բարձրարվեստ երաժշտությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Music of Armenia կազմակերպության հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ:
 

Գեղանկարչությունից՝ անիմացիա


Հայկական ամենամեծ ձեռագրի՝ «Մշո Ճառընտիրի» փրկության հայտնի պատմությունն արդեն ներկայանում է անիմացիայի միջոցով: «Մշո Գեղեն» վերնագրով անիմացիոն ֆիլմը տարեվերջին հայկական կինոակադեմիայի կողմից ճանաչվեց տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ: «Մշո Ճառընտիրի» պատմության վիզուալացման առանձնահատկությունների, գեղանկարչության և անիմացիայի հարաբերության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Արարատ Մինասյանի հետ:

Ինտելեկտուալների խաղերն ու իրականությունն ըստ Հեսսեի


Աշխարհի ամենահայտնի ու խորհրդավոր, դժվարամարս ու դժվար մեկնելի գրքերից, գերմանական փիլիսոփայական վեպի գագաթներից մեկն արդեն հայերեն է: Լույս է տեսել Հերման Հեսսեի «Հուլունքախաղը»: Վեպի առանձնահատկությունների, թարգմանության անհրաժեշտության, ինչպես նաև ինտելեկտուալների ու աշխարհի հարաբերության մասին  Հայկ Համբարձումյանը զրուցել է վեպի թարգմանիչ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի հետ:

Սուրբ Ծննդյան խորհուրդն ու մարդը


Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը նշում միասին, ի՞նչ խորհուրդ ունեն այս տոները ժամանակակից մարդու համար, հե՞շտ է արդյոք ընկալել դրանք։ Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  Տ. Առնակ քահանա Հարությունյանի հետ:

Սուրբ Ծննդյան ու ձմեռային հեքիաթների ժամանակը


Տարեմուտն ու Սուրբ Ծնունդը հիանալի առիթ է խոսելու սուրբծննդյան ու ձմեռային հեքիաթների ջերմ ու տոնական մթնոլորտի, բարեգործության, համերաշխության ու սիրո տրամադրություններ մասին: Գրականության ու բանահյուսության մեջ հանդիպող այս մոտիվների, ինչպես նաև տոների խորհուրդների ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ:  

Անկախության չամբողջացող կինոժամանակը


Անկախության երկուս ու կես տասնամյակ՝ բարդ ու հակասական տարիներ, վերելքներ, անկումներ, հաղթանակներ ու պարտություններ: Հատվածական ու գաղափարապես չամբողջացող մի ժամանակ: Ինչպե՞ս է անկախության շրջանն իր գեղարվեստական արտահայտությունը գտել գրականության մեջ, կինոյում: Արդյո՞ք մեր արվեստագետները քառորդ դար ընդգրկող այս շրջանը ընկալում և ներկայացնում են որպես մեր պետության ու ժողովրդի կյանքի ամբողջական, ավարտուն մի փուլ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի հետ:

Ավետիս Ահարոնյան գրողն ու գործիչը


Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովի նախագահ: Մարդ, ով մասնակցել է հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցած քաղաքական կոնֆերանսների, Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել Սևրի պայմանագիրը: Այս տարի լրացավ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը: Ավետիս Ահարոնյանի կյանքի ու  գործունեության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տիգրան Ջինբաշյանի հետ:
 

Արդի պոեզիան և իրականության արձակը


Ինչպե՞ս է ժամանակակից գրականությունը տեսնում և պատկերում իրականությունը, ինչպե՞ս պետք է արդի պոեզիան արձագանքի մեր բազում խնդիրներին ու հարցերին: Ի՞նչ մեխանիզմներով է հասարակությունը բարձրացնում և լսելի դարձնում գրողին, ինչո՞ւ այսօր այդ մեխանիզմները չեն գործում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել է բանաստեղծ Հուսիկ Արայի հետ:

Էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում


Թեև չարդարացան ավանդական գրքի մահվան մասին մռայլ կանխատեսումները, սակայն ամբողջ աշխարհում ընթերցողների ստվար մասը գիրք ընթերցում է հենց թվային ձևաչափով՝ տարբեր ընթերցիչներով: Ի՞նչ վիճակում է էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում, ինչպե՞ս են կարգավորվում հարաբերություններն այս ոլորտում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Յավրուհրատ» էլէկտրոնային հրատարակչության  հիմնադիր Մարատ Յավրումյանի հետ: