Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Արդի քանդակագործությունը բարձր արվեստի ու կոմերցիայի միջև


Շուրջ երկու տասնյակ անհատական ու խմբակային ցուցահանդեսներ Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր: Նրա աշխատանքները ցուցադրվում են հունգարական թանգարաններում, զարդարում Բուդապեշտի փողոցները, հյուրանոցներն ու անհատական հավաքածուները: Հայազգի քանդակագործի եվրոպական ճանապարհի, ինչպես նաև ժամանակակից քանդակագործության նշանակության և ուղղվածության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հունգարահայ հայտնի քանդակագործ Մամիկոն Ենգիբարյանի հետ:  

Չինական գրականության նոր հրատարակություններ Արցախում


Վերջին տարիներին նկատելի թարգմանական-հրատարակչական վերելքը չի շրջանցում նաև Արցախը: Ընդ որում, թարգմանվում են ոչ միայն արևմտաեվրոպական գրականության նմուշներ, այլ նաև արևելյան: Մասնավորապես, Ստեփանակերտի «Ոգի-Նաիրի» կենտրոնը «Գեղarm» գրական հանդեսի մատենաշարով վերջին երկու տարվա  ընթացքում, ի թիվս բազմաթիվ այլ հրատարակությունների, ներկայացրել է նաև չինական գրականության նմուշներ: Թարգմանական նոր մարտահրավերների, ինչպես նաև արցախյան գրական-թարգմանական իրականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ, «Գեղarm» հանդեսի խմբագիր Հրանտ Ալեքսանյանի հետ:

Անկախության 25-ամյակ. քաղաքացուց՝ պետություն


Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատա¬րութ¬յունների օրերին տարբեր, հաճախ հակադիր  կարծիքներ հնչեցին անկախության փաստացի առկայության, դրա գիտակցման կարևորության, այս տարիների ձեռքբերումների ու կորուստների, անկախության ու ազատության հարաբերության մասին: Այս հարցի շուրջ հոռետեսության և լավատեսության գրեթե հավասար չափաբաժինները վկայում են, որ հանրային ընկալման մեջ անկախությունը դեռևս չի գիտակացվում որպես ավարտուն,  բնական, անբեկանելի արժեք: Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ չենք կարողանում վայելել անկախություն ունենալու բարեբախտությունը և ի՞նչ ենք ակնկալում անկախությունից: Այս

Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում մեծ դերակատարություն են ունեն ոչ միայն ցեղասպանագիտական ուսումնասիրությունները, այլ նաև գեղարվեստական ստեղծագործությունները՝ գրական տեքստերը, կինոն: Ցեղասպանության թեմային առնչվող գրականության մեջ առանձնանում են իտալահայ գրող Անտոնիա Արսլանի ստեղծագործությունները՝ «Արտույտների ագարակը», «Զմյուռնիայի ճանապարհը» և «Մշո գիրքը» վեպերը: Ինչպե՞ս  է վիպական տարածության մեջ ներկայանում եղեռնը, ինչպե՞ս են մանկության հուշերը գրականություն դառնում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ, բան. գիտ.

Շահան Շահնուրի ստեղծագործության արդիականությունը


Շահան Շահնուրը սփյուռքահայ գրականության ամենաինքնատիպ, միաժամանակ վիճահարույց հեղինակներից է: Թե՛ Սփյուռքում, և թե՛ Հայաստանում Շահնուրի ստեղծագործությունները բավականաչափ հրատարակված և  ուսումնասիրված են, սակայն դեռևս չկա Շահնուրի ակադեմիական, կամ երկերի լիակատար ժողովածու: Մասամբ այս բացը լրացնելու եկավ 2016 թվականին Երևանում հրատարակված եռհատորյակը՝ սփյուռքահայ մտավորական, գրականագետ Գրիգոր Շահինյանի կազմությամբ և խմբագրությամբ:  Այս հրատարակության, ինչպես նաև Շահան Շահնուրի ստեղծագործության առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է եռհատորյակի հրատարակիչ, «Ազգ»

«Գարունը» նոր ժամանակներում


1967 թվականից հրատարակվող, գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական «Գարուն» ամսագիրը վերջին կես դարում հայալեզու ամենահայտնի ու թերևս նաև ազդեցիկ ամսագիրն էր: Խորհրդային շրջանում, շնորհիվ հասարակական կյանքին, մշակույթին և գրականությանն անդրադարձող ամենաբազմազան, հաճախ բանավիճային նյութերի, «Գարունը» ճանաչելի ու սիրված դարձավ, սակայն վերջին երկու տասնամյակում տարբեր պատճառներով ամսագիրն աստիճանաբար կորցրեց դիմագիծը: Ինչպե՞ս է հնարավոր և հնարավո՞ր է արդյոք վերականգնել «Գարուն» ամսագրի նախկին նշանակությունը, ընդհանրապես, գրական-հասարակական ամսագրերի ձևաչափը կարո՞ղ է կենսունակ լինել այսօր:

«Գրեթերթն» ու երիտասարդական գրականությունը


Պաշտոնապես՝ «Գրական-երիտասարդական թերթ», այլ մեկնաբանություններով՝ «գրերի թերթ», ավելի խաղացկուն ու անմիջական՝ «գրեթե թերթ»: «Գրեթերթ» պարբերականի անվան տարբեր մեկնաբանություները մատնանշում են թերթի ուղղվածությունն ու նաև մեծ հավակնությունների բացակայությունը: Թերևս նաև այս պատճառով է, որ արդեն 10 տարի «Գրեթերթը» գրական երիտասարդության սիրելի միջավայրն ու հարթակն է, որտեղից իրենց ընթացքն են սկսել վերջին տասնամյակի հայ գրականության այսօր արդեն հայտնի շատ անուններ: «Գրեթերթի» անցյալի ու ներկայի, նաև  արդի երիտասարդական գրականության խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թերթի գլխա

Արվեստի ապրեցնող ուժը


Մանրաքանդակ, մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, ձուլածո և կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձևավորում գեղանկարչություն և գրաֆիկա. ավելի քան 1000 աշխատանք Հայաստանում և արտերկրում: Քանդակագործ Բենիկ Պետրոսյանը մեզ հետ չէ արդեն երկու տասնամյակ, սակայն նրա աշխատանքները շարունակում են ապրել ինքնուրույն կյանքով, հիացնել մարդկանց, մտածել տալ դրանց  բազմաշնորհ հեղինակի մասին: Բենիկ Պետրոսյանի արվեստի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարչուհի Արև Պետրոսյանի հետ:

Գրականագիտական «գործարանն» ու գրականության հանրայնացումը


Գրականության պատշաճ ներկայացման, ընթերցողական հետաքրքրության խթանման, գրական ու գրականագիտական արտադրանքի հանրայնացման գործում կարևոր դերակատարություն ունեն ոչ միայն գրականագետները, այլև դաշտն ամբողջացնող գրականագիտական «գործարանը»: Ի՞նչ ենք հասկանում գրականագիտական «գործարան» ասելով,  ի՞նչ է անհրաժեշտ այդ «գործարանի» անխափան աշխատանքի համար, ինչպե՞ս կարելի է վերականգնել գրող-հրատարակիչ-գնորդ-գրականագետ-հանրություն շղթան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, բանասիրության դոկտոր Տիգրան Սիմյանի հետ:

Հայկական մշակույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկերում


Հուլիսի 10-ից Ստամբուլում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անին ընդգրկվել է այդ կազմակերպության համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ի՞նչ ձևակերպումներով և ինչպե՞ս Անին ներկայացվեց հայտում: Ինչո՞վ են կարևոր նյութական կամ ոչ նյութական մշակութային ժառանգության հայտերի ընդգրկումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում: Այս հարցերի մասին  Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի հետ: 

Պատերազմի ու խաղաղության լուսանկարներ


Ինչպիսի՞ն էր Արցախը լուսանկարներում ապրիլյան պատերազմից առաջ և ինչպե՞ս է ներկայացվում պատերազմից հետո: Ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր լուսանկարել պատերազմն ու խաղաղությունը, ի՞նչ լուսանկարներ են նախընտրում արևմտյան առաջատար լրատվամիջոցները և ինչպե՞ս է դրանցում արտացոլվում իրականությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանի հետ: 

Մշակութային համագործակցությունն ու հայ ժամանակակից գեղանկարչությունն արտերկրում


Նոր միջավայրը, տպավորությունները ոչ միայն նոր ստեղծագործություններ են ծնում, այլ նաև նպաստում դրանց ներկայացմանը, մշակութային համագործակցության ձևավորմանը: Ի՞նչ է տալիս հայ նկարչին միջավայրի փոփոխությունը, ստեղծվում են արդյոք կապեր արտերկրի արվեստագետների հետ և այդ ամենն ինչպե՞ս է նպաստում  մեր ժամանակակից արվեստի ճանաչմանն արտերկրում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Արման Վահանյանի հետ: