Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Գիրքն իրական խոսքի տարածությունում


Ժամանակակից աշխարհում թեև փոխվել են գրքի ձևաչափերը, սակայն որպես մշակութային ֆենոմեն այն պահպանում է իր  նշանակությունը: Ինչո՞ւ են մարդիկ այսօր գիրք կարդում և ինչո՞ւ պետք է կարդան, ինչպես պետք է խթանել ընթերցանության մշակույթը և ի՞նչ դեր ունեն այս գործում գրականագետները, գրողներն ու մեդիան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի եհտ:

Ռուսական կայսերական թանգարաններն ու հայ ավանդական մշակույթը


Ռուսական հայտնի թանգարաններում, սկսած 20-րդ դարի սկզբներից, տարբեր արշավախմբերի ու առանձին հնագետների աշխատանքի շնորհիվ հավաքվել են հայ նյութական մշակույթի արժեքավոր նմուշներ: Մասնավորապես,  Պետերբուրգում գտնվող Ռուսական ազգագրության թանգարանում պատմական Հայաստանի տարբեր շրջաններից հավաքաված մի մեծ հավաքածու կա, որը պարբերաբար ցուցադրվում և ուսումնասիրվում է: Այս հավաքածուի, ինչպես նաև՝ հայ ավանդական մշակույթի նմուշների հավաքման ու ներկայացման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ռուսական ազգագրության թանգարանի ավագ գիտաշխատող Լուսինե Ղուշչյանի հետ:

Հայտնի ու անհայտ Գուրգեն Մահարին


20-րդ դարի հայ գրականության ամենահակասական ու մինչ օրս վեճեր հարուցող հեղինակներից մեկը՝ Գուրգեն Մահարին, ընթերցողին է ներկայանում երկերի լիակատար ժողովածուով: Արդեն լույս են տեսել ժողովածուի 6 հատորները, որոնք հավակնում են ամբողջությամբ՝ գրականությամբ, հրապարակախոսությամբ, նամակներով ներկայացնել Մահարուն, պատասխանել նրա ստեղծագործությանը առանչվող հարցերին: Մահարու կյանքի ու ստեղծագործության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Գրիգոր Աճեմյանի հետ:

Առնո Բաբաջանյան. երաժշտության հարատև հմայքը


Անվանի կոմպոզիտոր, փայլուն դաշնակահար, նախկին ԽՍՀՄ ամենահայտնի երաժիշտներից մեկը: Լրացավ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: Կոմպոզիտորի կյանքի ու արվեստի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի հետ: 

Երիտասարդական նվագախմբի 10 տարիները


2006 թվականի հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին համերգը։ Անցնող 10 տարիների ընթացքում նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով՝ Հայաստանում ու արտերկրում, ներկայացել հետաքրքիր նախագծերով, հայտնի երաժիշտների հետ համագործակցություններով։ Նվագախմբի կայացման տասնամյակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

Հայ ազնվականության պատմության անհայտ էջերը


Հայ ազնվականության պատմության նկատմամբ հետաքրրքությունը մեծ է, սակայն շատ քիչ կան այդ խնդրին նվիրված պատմագիտական ուսումնասիրություններ: Թեև հայ 5-րդ դարի պատմագրությունը, նաև հետագա շրջանի մատենագրությունը հնարա¬վորություն ու նյութ տալիս է նման ուսումնասիրությունների համար, սակայն խորհրդային պատմագիտությունը գաղափարական պատճառներով խուսափում էր ազնվականության հետ կապված թեմաներից: Արդի հայ պատմագիտության մեջ արդեն հայտնվում են այդպիսի ուսումնասիրություններ: Անիի և Կիլիկիայի հայ ազնվականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմ. գիտ.

Ամանոր և Սուրբ Ծնունդ


Ինչպե՞ս ենք նշում տոները և ինչպես կարող ենք նշել: Ինչպե՞ս պետք է ընկալել Նոր Տարվա ու Սուրբ Ծննդյան խորհուրդները: Ի՞նչ սպասելիքներ կան նոր` 2016 թվականից: Այս հարցերի, ինչպես նաև եկեղեցական տոների անցկացման կերպի, առանձնահատկությունների, խորհրդի ու նշանակության մասին այս տարվա առաջին «Թեմայի» շրջանակում Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Նշան քահանա Ալավերդյանի հետ:

Պատկեր և տեքստ. նկարազարդումների արվեստը


Նկարազարդումները  գեղարվեստական ու հատկապես մանկական գրքերի կարևոր բաղադրիչն են: Տեքստերն ուղեկցող պատկերները երբեմն նույնիսկ առավել քան տեքստը տպավորվում են ընթերցողի գիտակցության մեջ և արդեն առանց նկարազարդուների անհնար է պատկերացնել այս կամ այն ստեղծագործությունը: Տեքստի, պատկերի, ընթերցողի երևակայության այս կապը մեծացնում է նկարազարդողի  պատասխանատվությունն ու բարդացնում նրա աշխատանքը: Ինչպե՞ս համապատասխանեցնել պատկերը տեքստին, ի՞նչ կապեր կան անիամացիայի ու նկարազարդումների միջև: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  նկարչուհի, անիմացիոն ռեժիսոր Նաիրա Մուրադյան

Alt

Հայաստանն ու քրիստոնյա Կովկասը


Երևանում անցկացվեց «Հայաստանը և քրիստոնյա Կովկասը» խորագրով գիտաժողով՝ նվիրված Վրաստանում, Աղվանքում և ընդհանրապես Կովկասում քրիստոնեության տարածման ժամանակագրությանը, հայ-վրաց-աղվանական մատենագրական-մշակութային կապերին, քրիստոնեության դերին ու նշակությանը: Այս խնդիրները կարևոր են հատկապես աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում` հաշվի առնելով մեր հարևանների տարածքային ու մշակութային նկրտումուներն ու դրանց հետ կապված զեղծարարությունները:
Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանի հետ:

Alt

Զարեհ Խրախունին և պոլսահայ գրական կյանքը


Վախճանվեց պոլսահայ գրական-մշակութային կյանքի վերջին կես դարի ամենանշանավոր դեմքերից մեկը՝ Զարեհ Խրախունին: Բանաստեղծը շուրջ երեք տասնյակ գրքերի հեղինակ էր և իր ստեղծագործության մեջ զարմանալի կերպով համադրում էր արևմտահայ բանաստեղծության ավանդույթներն ու նորարարությունը: Զարեհ Խրախունու ստեղծագործության ու պոլսահայ գրական-մշակութային կյանքի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ:

Alt

Բանաստեղծությունն ընդդեմ պատերազմի


Ցեղասպանության՝ ազգային ու անձնական ողբերգության, պատերազմի ու հոգևոր ճգնաժամի պատկերները Սոնա Վանի պոեզիայում հաճախ են արտահայտվում: Վերջին՝ Լիբրետո անապատի համար» գրքում բանաստեղծուհին ընթերցողին զգոնության, աղոթքի, գուցե և ընդվզման կոչ է անում: Ինչո՞ւ և ինչպե՞ս են այս մոտիվները պոեզիայի նյութ դառնում, կարո՞ղ է արդյոք գրականությունը կանխել ապագայի մեծ աղետները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել բանաստեղծուհի Սոնա Վանի հետ:

Alt

Տիկնիկային թատրոնի ութ տասնամյակը


Շուրջ 400 անուն նոր ներկայացում, 350 ներկայացում յուրաքանչյուր տարի, երեխաների ու մեծահասակների տարբեր սերունդներ, մշտական պրեմիերաներ, մշակութային ակտիվ ներկայություն արդեն ութ տասնամյակ: Լրացավ Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի 80-ամյակը: Հայկ Համբարձումյանը զրուցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: