Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

«Հայ գրատպության և գրքարվեստի» հանրագիտարան


Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լուս է ընծայել Հայ գրատպության և գրքարվեստի» հանրագիտարանը, որն ընդգրում է հայ գրատպութան 500-ամյա պատմությունը, և ինչպես վկայում է վերնագրի երկրորդ մասը, անդրադարձ է կատարվում նաև գրքարվեստին: Այս հանրագիտարանի անհրաժեշտութան, կազմութան սկզբունքների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ:

Alt

Խաչքարագործություն. ավանդույթ և նորարարություն


Այսօր մեծ ծավալներով զարգանում է խաչքարագործությունը: Ստեղծվում են ամենատարբեր հորինվածքներով խաչքարեր և տեղադրվում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ամենահեռավոր երկրներում, որտեղ հայեր են ապրում: Ինչպե՞ս է ժամանակի ընթաքցում փոխվել խաչքարի նշանակությունն ու խորհուրդը, ժամանակակից խաչքարագործ վարպետների արվեստում ինչպե՞ս են համադրվում ավանդութն ու նարարարությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ:

Alt

Խաչքարի խորհրդաբանությունն ու գաղտնիքները


Պաշտամունքային յուրօրինակ կոթողներ, ազգային մշակույթի ինքնահատուկ դրսևորումներ, որոնք կանգնեցվում էին շինարարության, հասարակական, ընտանեկան, եկեղեցական կարևոր իրադարձությունների, ռազմական հաղթանակների առիթով: Այս  կոթողներից օգնություն ու պաշտպանություն էին հայցում, խնդրում հաղթանակներ ու բարեխոսություն: Խաչքարը հայ միջնադարյան մշակույթի ամենահետաքրքիր, շատ ուսումնասիրված, միաժամանակ խորհրդավոր դրսևորումներից է, որի նշանակության, խորհրդաբանության ու կիրառության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյաի հետ:

Alt

Ժամանակակից անիմացիա


Այս շաբաթ արդեն 7-րդ անգամ Երևանում բացվեց Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը: Փառատոնի օրերին մայրաքաղաքի կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել շուրջ 200 անիմացիոն ֆիլմ, մասնակցել տարբեր միջոցառումների և վարպետության դասերի: Փառատոնի և ժամանակակից անիմացիայի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է անիմացիոն ռեժիսոր Շառլի Սանսոնետտիի հետ:

Alt

Ազգային երաժշտական գանձարան


500-ից ավելի հայկական ժողովրդական, հոգևոր ու աշուղական երգեր: Համապատասխան նոտաներ ու խոսքեր ոչ միայն հայերեն, նաև այլ լեզուներով: Երաժշտագիտական գրքեր ու այլ օժանդակ նյութեր: Այս ամենը Հայկական ազգային երաժշտական գաձարան» նախագծում:  Բացառիկ նախագծի և հայ ազգային երաժշտության ներկայացման ու հանրահռչակման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ:

Alt

Մեծամորի գաղտնիքները


Մետաղաձուլական կենտրոն՝ Ք. ա. 4-2-րդ հազարամյակներում: Ք. ա.

Alt

Էթնոգրաֆիկ կինո


Ժողովրդական սովորույթներ ու ծեսեր, էկզոտիկ վայրեր ու մարդիկ, աշխատանք, կենցաղ, քաղաքային կյանք. այս ամենը կինոյի յուրահատուկ տեսակի՝ էթնոգրաֆիկ կինոյի հետաքրքրությունների շրջանակում է:
Երևանում անցկացվեց Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ կինոյի փառատոն: Հայկ Համբարձումյանը զրուցել է փառատոնի պատասխանատու քարտուղար, կինոգետ Գարեգին Զաքոյանի հետ:

 

Alt

Պոեզիա. գործառույթներ, թե՞ առաքելություն


Ո՞ւր են նայում ժամանակակից արվեստն ու գրականությունը, ե՞րբ և ինչպե՞ս պոեզիան շեղվեց ճշմարիտ ճանապարհից, եթե այդպիսին կա: Ո՞ւմ համար է ստեղծվում բանաստեղծությունը, ո՞ւնի արդյոք պարտավորություններ լեզվի, ժողովրդի կամ իրականության առջև: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:

Alt

Մյուռոն. շարունակվող զորություն


Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա մեր ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ մյուռոնօրհնությունը: Մյուռոնի դերի ու գործառույթների, պատրաստման ընթացքի, խորհրդաբանության ու մեր ազգային կյանքում ունեցած նշանակության մասին Հայկ Համբար¬ձում¬յանը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Տ. Զաքարի վարդապետ Բաղումյանի հետ:

Alt

Ապավինելով լեռանն ու Աստծուն. Մուսալեռ


2015 թվականին հիշում ենք ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև անդրադառնում  100 տարի առաջ տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերին: Լրացավ  Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը, որը նշանավորվեց Երևանում կայացած գիտաժողովով, տարբեր միջոցառումներով: Մուսալեռան հերոսական դրվագների, մուսալեռցիների ինքության ու  հետագա ճակատագրի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայաստանի Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանի հետ:

Alt

Համազգայինը՝ Սոս Սարգսյանի հետ և նրանից հետո


Մեկնարկում են նոր թատերաշրջաններ, տեղի են ունենում պրեմիերաներ, նորացվում են հին բեմադրություններ: Սակայն չեն փոխվում թատերաշխարհին հուզող խնդիրներն ու մտահոգությունները. ի՞նչ բեմադրել, ո՞ր հանդիսատեսի համար բեմադրել, ինչպե՞ս սուղ միջոցներով, երբեմն նույնիսկ մշտական բեմի բացակայությամբ կազմակերպել թատրոնի աշխատանքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ:

Alt

Անցյալի փոշուց՝ ներկայի քաղաքակրթական մարտահրավերներ


Ինչպե՞ս է ընթացել հայ ժողովրդի կազմավորումը, բնիկ են հայերը, թե՞ եկվոր, ի՞նչ դեր են ունեցել Հայկական լեռնաշխարհում: Կարո՞ղ են այս հարցերի պատասխաններն օգնել դիմագրավելու արդի քաղաքակրթական մարտահրավերներին:
Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանի հետ: