Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Լև Տոլստոյ


Լև Տոլստոյի բուռն ու հակասական կյանքը, նրա բարդ հարաբերությունները ռուսական արքունիքի և Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Գրողի մահից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին իր անդամներին, անգամ Տոլստոյի մտերիմ հարազատներին, արգելել էր վերջին հրաժեշտ տալ: Քչերին է հայտնի, որ Տոլստոյի հոգեհանգստյան կարգը կատարվել է Սանկտ Պետորբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցում: Պահպանվել է թաղման լուսանկարը՝ ռուս մեծ գրողի դագաղը հայ ուսանողների ուսերին:

Էդվարդ Մունկ


«Միայն հյուսիսում պիտի առաջանար էքսպրեսիոնիզմը` նյարդային ու կրքոտ, խորը, հարավային իմպրեսիոնիզմին հակադիր»: Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը հյուսիսի մարդ է: Բարդ, հակասական մարդ՝ թույլ առողջույթամբ, գերզգայուն եղանակային փոփոխություններին: Օսլոյի, Բեռլինի ու Փարիզի ստեղծագործական էլիտայի ամենհետաքրքրական դեմքերից՝ Էդվարդ Մունկի կյանքն ու ստեղծագործությունը՝ «Հանրագիտարան» ֆիլմաշարում: 

Ակուտագավա


...Եվ, քանի որ ըստ ճապոնական հին ժամանակացույցի, նա ծնվում է վիշապի ամսվա, վիշապի օրվա, վիշապի ժամին, անունը  դնում են Րյունոսկե` ճապոներեն րյու-վիշապ հիերոգլիֆի համաձայն:
Նա ճապոնական գրականության մեջ հայտնի է որպես մեծագույն հոգեբան և ներհայեցող: Նրա գործերը կարդում են աշխարհի բոլոր մայրցամաքներում: Րյունոսկե Ակուտագավա:

 

Գրիգոր Զոհրապ


Իրավաբան, գրող, հասարակական-քաղաքական գործիչ: Նորավեպի արքա», Նորավեպի իշխան», արևմտահայ մտավորակա¬նության եղեռնազարկ սերնդի փայլուն ներկայացուցիչ: Նա կարողացավ փաստաբանից հասնել մինչև խորհրդա¬րանի անդամի պատվավոր պաշտոնին, բայց չկարողացավ փրկվել արևմտահա¬յությանը վիճակված մեծ աղետից՝ Հայոց ցեղասպանությունից:  Մահից օրեր առաջ` 1915 թ. հուլիսի 2-ին, կնոջը` Կլարային ուղղված վերջին նամակում գրում է. Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք»:

Ջոն Գոլսուորսի


Համաձայնեք՝ կյանքը գայթակղիչ, մեծ արկած է: Եթե անվախ նայենք վերջին կայանին՝ Գաղտնիքիին, ու, միևնույն ժամանակ, զգանք Հոգու հավերժական շարժումը, ուրեմն Կյանքը զուր չենք ապրել»:
Ջոն Գոլսուրոսի՝ անգլիացի դասականը՝ Հանրագիտարան» շարքում:

Հեկտոր Բեռլիոզ


Դաշնամուրը գիլյոտին է, որը թռցնում է ազնվազարմ գլուխները և անվնաս է միայն ռամիկ միջակության համար»: Նրա հոգում երաժշտությունը հնչում էր բացառապես նվագախմբային գույներով: Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտաքննադատ Հեկտոր Բեռլիոզի կյանքն ու ստեղծագործական ուղին` հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Մակար Եկմալյան


1895թ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Վանեցին հատուկ կոնդակ է հրապարակում: Խրիմյան Հայրիկի կոնդակով հայ եկեղեցին պաշտոնապես ընդունում է նոր մշակված պատարագը:
Բազմաձայն պատարագը, որպես կյանքի հիմնական գործ, մշակել էր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը:

 

Լեոնարդ Բերնսթայն


Միակ ուժը, որ ստիպում է ինձ երաժշտությամբ զբաղվել, մարդկանց հետ շփման երջանկությունն է, որովհետև ես սիրում եմ մարդկանց նույնքան, որքան երաժշտությունը, եթե ոչ ավելի շատ»: Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Լեոնարդ Բերնսթայնի կյանքն ու ստեղծագործական ուղին հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Ռուբեն Սևակ


1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ  թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է: 
Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր: 

 

Ֆրանցիսկո Գոյա


Ապրելով Իսպանիայի համար բեկումնային շրջանում՝ նա դարձավ շքեղ դիմակահանդեսների ու սարսափելի պատերազմների վկան: Խորաթափանց այս արվեստագետի աչքի առջև էին թագավորներ ու տորեադորներ, կուրտիզանուհիներ ու արքայադստրեր, պոետներ ու նախարարներ: Նրա արվեստը շատ բաներով կանխորոշեց ու վճռեց 19-րդ դարի կերպարվեստի զարգացումները:
Ֆրանցիսկո Գոյայի կյանքն ու արվեստը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Գուրգեն Մահարի


Գուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Կոմիտաս Վարդապետ


Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ: 
Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: