Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Մհեր Մկրտչյան


Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում: Ա՜յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց, տոտիկ-տոտիկ անելով, իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ»:
Տաղանդավոր դերասան Մհեր(Ֆրունզիկ) Մկրտչյանի դրամատիկ կյանքն ու ապրեցնող արվեստը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով:   

 

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:  

 

Սերգեյ Մերգելյան


Մերգելյան ինստիտուտը» հայտնի է ցանկացած երևանցու, սակայն նրա հիմնադիրներից մեկի` Սերգեյ Մերգելյանի կենսագրությունը գրեթե անհայտ է լայն հասարակությանը: Հայ մաթեմատիկոսը 20 տարեկանում դարձել է ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ դոկտորը: 24 տարեկանում արժանացել է ամենապատվավոր` Ստալինյան մրցանակի: Իսկ 28 տարեկանում դարձել է ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամը:

Ջոն Գոլսուորսի


Համաձայնեք՝ կյանքը գայթակղիչ, մեծ արկած է: Եթե անվախ նայենք վերջին կայանին՝ Գաղտնիքիին, ու, միևնույն ժամանակ, զգանք Հոգու հավերժական շարժումը, ուրեմն Կյանքը զուր չենք ապրել»:
Ջոն Գոլսուրոսի՝ անգլիացի դասականը՝ Հանրագիտարան» շարքում:

Հեկտոր Բեռլիոզ


Դաշնամուրը գիլյոտին է, որը թռցնում է ազնվազարմ գլուխները և անվնաս է միայն ռամիկ միջակության համար»: Նրա հոգում երաժշտությունը հնչում էր բացառապես նվագախմբային գույներով: Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտաքննադատ Հեկտոր Բեռլիոզի կյանքն ու ստեղծագործական ուղին` հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Ռուբեն Սևակ


1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ  թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է: 
Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր: 

 

Ֆրանցիսկո Գոյա


Ապրելով Իսպանիայի համար բեկումնային շրջանում՝ նա դարձավ շքեղ դիմակահանդեսների ու սարսափելի պատերազմների վկան: Խորաթափանց այս արվեստագետի աչքի առջև էին թագավորներ ու տորեադորներ, կուրտիզանուհիներ ու արքայադստրեր, պոետներ ու նախարարներ: Նրա արվեստը շատ բաներով կանխորոշեց ու վճռեց 19-րդ դարի կերպարվեստի զարգացումները:
Ֆրանցիսկո Գոյայի կյանքն ու արվեստը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Alt

Գուրգեն Մահարի


Գուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Կոմիտաս Վարդապետ


Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ: 
Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Անտոնիո Գաուդի


2003թ. հուլիսին, Վատիկանում ժողովը քննարկում էր Անտոնիո Գաուդիին սրբադասելու հարցը: Մարդիկ հավասիտիացնում էին, որ նրա հուղարկավորության օրը քաղաքի պատերն արտասվում էին, իսկ աշտարակները խոնարհել էին գլուխները... 
Անտոնիո Գաուդիի կյանքն ու ստեղծագործությունը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Կլոդ Մոնե


Ի վերջո նա ընդամենը...աչք է: Բայց Տեր Աստվա՜ծ՝ ինչպիսի աչք...»,- այս նկարչի մասին մի անգամ բացականչում է Սեզանը: Դա այն աչքն էր, որ կարող էր զգալ, տեսնել ու շոշափելի դարձնել արևի լույսը: Արևի նկարիչ՝ հենց այս անունով կնքեցին նրան՝ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկին ու նրա վերջին մոհիկանին: 
Կլոդ Մոնեի կյանքն ու ստեղծագործությունը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

 

Գուստավ Մալեր


Նա գիտակցում և խորապես տառապում էր, որ ինքն է Հայդնով ու Մոցարտով սկսված վիթխարի սիմֆոնիկ կամարի վերջին կետը: Իրեն էր վիճակված ամփոփել ավստրո-գերմանական սիմֆոնիզմի պատմությունը, եզրափակել ու կապել ոչ թե հասարակ հանգույցով, այլ իր նյարդերի ու երակների քարկապով:
Կոմպոզիտոր, դիրիժոր Գուստավ Մալերի կյանքն ու ստեղծագործական ուղին` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: